Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում

Խաղաղության փոխարեն մենք պատերազմի թաքնված սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանից. Փաշինյան

464
(Թարմացված է 23:04 25.09.2019)
ՀՀ վարչապետը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի ժողովրդի և նրանց ներկայացուցիչների հետ ցանկացած երկխոսությունից ու փորձում խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ղեկավարությունը հեռու է հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելու ճանապարհից։ Դրա փոխարեն մենք պատերազմի թաքնված սպառնալիքներ ենք լսում։ Այս մասին այսօր Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի ժողովրդի և նրանց ներկայացուցիչների հետ ցանկացած երկխոսությունից ու փորձում խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Ուստի պետք չէ զարմանալ, որ Արցախի ժողովուրդը Հայաստանը համարում է ֆիզիկական գոյատևման և զարգացման միակ երաշխիքը»,–ասել է ՀՀ ղեկավարը։

Նա նշել է, որ 1994թ–ին, երբ զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղ բանակցությունները դարձել են տարածաշրջանային քաղաքական անքակտելի մասը։ «Կարող են շատ ենթադրություններ լինել, թե ինչու հակամարտությունը չի հաջողվել լուծել ավելի քան երկու տասնամյակ։ Բայց պատճառներից մեկը կարելի է անվանել ժողովրդավարության պակասը։ Մարդկանց իրավունքներն անտեսել են` դա հայտարարելով զոհաբերություն հանուն ազգային անվտանգության»,–ասել է Փաշինյանը։

«Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմամբ կարելի է հասնել հակամարտության լուծմանը։ Իհարկե, Հայաստանը չի ներկայացնում ամբողջ տարածաշրջանը, մենք չենք կարող խոսել ուրիշների փոխարեն։ Ուստի ես ներկայացնում եմ հայկական տեսակետը։ Բայց կարող եմ ասել, որ ներկա իշխանությունները չեն օգտագործում հակամարտությունը, որպեսզի պահպանեն իշխանությունը և արդարացնեն իրավախախտումները»,–նշել է ՀՀ վարչապետը և հավելել, որ  խաղաղությունը չի կարող հաստատվել իշխող վերնախավերի ստվերային պայմանավորվածության արդյունքում։ Հասարակությունները պետք է աջակցեն որոշումներին։

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք

Նա ասել է, որ պետք է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ինչպես նաև Հայաստանում և աշխարհի ցանկացած կետում գտնվող հայրենակիցների իրավունքները։

«Խաղաղությունը պետք է հաստատվի նրանց համար։ Այդ նպատակով մենք ձեռնարկել ենք երեք կարևոր քայլ։ Ես իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ պայմանավորվել եմ հրադադարի ռեժիմի հսկողությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին։ Մենք համաձայնության ենք հանգել, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության։

Վերջապես, ես միակողմանի կարգով հայտարարել եմ, որ պետք է խաղաղ լուծում գտնել` ընդունելի Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար»,–հիշեցրել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կընդունի ԼՂ ժողովրդի կամարտահայտումը գալիք համապետական ընտրություններում ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես երկխոսության հնարավորություն։

«Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և այդ աջակցությունը կարտահայտվի ուժ կիրառելու անթույլատրելիության մասին հայտարարություններում»,–ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ շատ լավ է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ը կարող են ոչ թե մրցել, այլ համագործակցել միմյանց հետ աշխարհի ինչ-որ տարածաշրջանում։ Ցավոք, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են ցուցաբերում պատասխանատվության նման աստիճան։

«Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել». Էնֆիաջյանի ելույթը Թուրքիայում

Փաշինյանի խոսքով`մեր տարածաշրջանում պետք է հաստատվեն ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և հավասարության մասին երկխոսության նոր ձևեր։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ին։ Լոս Անջելեսում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքապետի, տեղի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների և կուսակցությունների հետ, ապա մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին։

464
թեգերը:
Իլհամ Ալիև, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (281)
Ըստ թեմայի
«Մենք Արցախը զիջելու կամ մահվան հայեցակարգի չենք կարող վերադառնալ». քաղաքագետ Թևանյան
Արցախի ՀՕՊ–ն ադրբեջանական անօդաչու է խոցել. լուսանկարներ
Սարդարապատի և Արցախյան ազատամարտի օրինակը բավարար է հնարավոր ապագան կանխատեսելու. Փաշինյան