Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆինլանդիայի և Թունիսի ԱԳ նախարարների հետ

57
Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Մնացականյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի մոտեցումները:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:

«Հանդիպման ժամանակ Մնացականյանն ընդգծել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ֆին գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Զրուցակիցները կարևորել են հակամարտության կողմերի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Մնացականյանը հանդիպել է նաև Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք

Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները  անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ որպես ֆրանկոֆոն արժեքները կիսող պետությունների միջև համագործակցությունն ապահովող  հարթակի գործունեությանը, մտքեր փոխանակել հաջորդ տարի Թունիսում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։ Մնացականյանը նշել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ սերտ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր թունիսցի գործընկերոջը ներկայացրել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ կարևորելով տվյալ ուղղություններով փոխգործակցությունը։

Զոհրաբ Մնացականյանը և Խեմայիս Ջինաուն գոհունակություն են հայտնել միջազգային և տարածաշրջանային կառույցներում հաստատված արդյունավետ համագործակցության և փոխադարձ աջակցության առնչությամբ։

57
թեգերը:
Թունիս, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կլինե՞ն նոր պաշտոնանկություններ. պատասխանում է Ավինյանը
«Չեմ բացառում». վարչապետի խոսնակը` ԱՄՆ–ում Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին
Փաշինյանը համաձայնագրի ստորագրումից հետո սելֆի է արել նահանգապետի հետ
Բոզոյան. «Պետք է ցույց տային, որ բանակցային գործընթացը վերջնականապես չի մահացել»