Սասուն Միքայելյան

«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել». Սասուն Միքայելյան

571
(Թարմացված է 16:36 24.09.2019)
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին, որտեղ նա սթափվելու կոչ է արել, Միքայելյանն ասել է, որ բոլորս պետք է սթափվենք:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»:

Այս մասին լրագորղների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին, որտեղ նա սթափվելու կոչ է արել, Միքայելյանն ասել է, որ բոլորս պետք է սթափվենք:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Վանեցյանը ուսադիրները «աղբամանն է նետել»` Միքայելյանը նշեց, որ ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, և որ ինքն էլ է ուսադիր կրել:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա ... Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասել էր Փաշինյանը։

Վանեցյանի հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն բերում. Ավինյան

Արթուր Վանեցյանը պատասխանել էր այս հայտարարությանը ասելով, որ ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին:

571
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, «Իմ քայլը» դաշինք, Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Սասուն Միքայելյան
Ըստ թեմայի
Վանեցյանը կցանկանա՞ իր վարկանիշն օգտագործել քաղաքականության մեջ. «կանգ առ» կոչի հետքերով
Բոզոյան. «Եթե Փաշինյանն անցնի կարմիր գիծը, Վանեցյանը կհետևի նրա օրինակին»
Ինչ է հուշում Փաշինյան-Վանեցյան առճակատումը. վարչապետը ծուղակո՞ւմ է հայտնվել