Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը

Ինչու է Փաշինյանն ԱՄՆ մեկնել չարտերային չվերթով. պատասխանում է մամուլի քարտուղարը

1005
(Թարմացված է 22:13 24.09.2019)
Վլադիմիր Կարապետյանը գրել է, թե որքան կարժենա Փաշինյանի ամերիկյան այցը, և ինչու է նա ստիպված եղել հենց չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարտերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` պատասխանելով ԶԼՄ–ների հարցումներին։

«Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարտերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով»,– գրել է նա:

Կարապետյանը նշել է, որ վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։

Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղևորվելու է Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, և կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ և բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այնուհետև վարչապետը մեկնելու է Նյու Յորք` ներգրավվելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։

Սարգսյան. «Ճիշտ չի լինի, որ Փաշինյանը ՄԱԿ-ում կրկին խոսի «թավշյա հեղափոխության» մասին

«Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, և կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երևան։ Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Այսուհետ ևս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակերպմանը»,– գրել է Կարապետյանը։

Սորոսն ինձ հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել. Փաշինյան

Հիշեցնենք` Փաշինյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ին։

1005
թեգերը:
ինքնաթիռ, ԱՄՆ, Վլադիմիր Կարապետյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մինասյան. «Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կարող ինքնանպատակ լինել, օրակարգ պետք է հասունանա»
Բոզոյան. «Եթե Փաշինյանն անցնի կարմիր գիծը, Վանեցյանը կհետևի նրա օրինակին»
Փաշինյանի որդու հետ նման բան տեղի չի ունեցել. ՊՆ–ի մեկնաբանությունը