Նիկոլ Փաշինյան, Զոհրաբ Մնացականյան

Մնացականյանի պաշտոնանկության լուրերն ԱԳՆ–ում անհեթեթ են որակում

66
Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո լրատվամիջոցներում հնարավոր պաշտոնանկությունների ամբողջական ցանկեր են հրապարակվում, որոնցում նշվում է նաև ԱԳ նախարարի անունը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի սպասվող պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթ են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից` նշելով, որ այդ լուրերը ենթակա չեն մեկնաբանության:

«Այդ լուրերը արժանի չեն մեկնաբանության»,– ասացին ԱԳՆ–ից։

Նշենք, վերջին օրերին լրատվամիջոցներում հնարավոր պաշտոնանկությունների ամբողջական ցանկեր են հրապարակվում, որոնցում ի թիվս այլ պաշտոնյաների, նշվում է նաև ԱԳ նախարարի անունը։

Այդ լուրերի շրջանառության առիթ հանդիսացան ԱԱԾ տնօրենի ու Ոստիկանության պետի պաշտոնանկությունները։ Մամուլի ու վերլուծաբանների շրջանում կարծիք կա, որ կառավարության ղեկավարը միայն Արթուր Վանեցյանի ու Վալերիյ Օսիպյանի հրաժարականներով չի սահմանափակվի։

Հայաստանն Իսրայելում դեսպանատուն կունենա. նախարարը հիմնավորեց անհրաժեշտությունը

66
թեգերը:
պաշտոնանկություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանն Իսրայելում դեսպանատուն կունենա. նախարարը հիմնավորեց անհրաժեշտությունը
ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանում
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա
Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան