Հրայր Թովմասյան

«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել

259
(Թարմացված է 22:41 16.09.2019)
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է, ինչն էլ առկա է։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցությունն այսօր կայացած նիստում որոշել է Սահմանադրական դատարանի անդամներից մեկի` Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու գործընթաց։

Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մեկնաբանելով գործընթացը, նշեց, որ ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է, ինչն էլ, ըստ նրա, առկա է։ «Այս գործընթացը կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցությունը` դիմելով խորհրդարանին, որի շրջանակում ԱԺ–ն գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացնում դիմել ՍԴ–ին։ Իսկ վերջնական որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը»,–պարզաբանեց Վարդանյանը։

Լրագրողների հարցին, թե ինչ կոպիտ կարգապահական նորմի խախտման մասին է խոսքը, Վարդանյանը նշեց, որ մասնավորապես չի քննվել Վահե Գրիգորյանի դիմումները` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված։

«Խոսքը Հրայր Թովմասյանի` Քոչարյանի գործի քննության մասնակցության անհնարինության դիմումի մասին է»,–ասաց Վարդանյանը։

Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք դիմում ներկայացնում. ՍԴ նախագահը` Փաշինյանին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` նաև առկա է կողմի ներկայացուցչի հետ սերտ կապ, որն, ըստ էության, կարող է կասկածի տակ դնել գործի օբյեկտիվությունը։ «Խոսքը, մասնավորապես, Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի մասին է, որի հետ Թովմասյանը գտնվում է քավոր-սանիկ հարաբերությունների մեջ»,–նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե այստեղ ավելի շատ դրված է որևէ մեկից ազատվելու խնդիր, Վարդանյանը հերքեց` ասելով, որ նման խնդիր դրված չէ և չի լինելու։

«Չկա մարմին, որը դիտարկվի ՍԴ–ին վերադաս, բայց սա չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը պետք է շեղվի իր գործառույթներից։ Օրինակ` պարզ չէ, թե Քոչարյանի գործով ինչ ընթացակարգով էին դիմել Վենետիկի հանձնաժողով կամ ՄԻԵԴ։ Սրանք հիմնավոր կասկածներ են ծնում, որ ՍԴ դատավորներից մեկը շեղվել է իր գործառույթից։ Այս դեպքում մենք ունենք Սահմանադրության խախտում, և սա լրջագույն խնդիր է երկրի համար»,–կարծում է Վարդանյանը։

Նրա տեղեկացմամբ` Հրայր Թովմասյանի որպես ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին քննությունը սկսվելու է ԱԺ գլխադասային հանձնաժողովում։ Հրայր Թովմասյանը հրավիրվելու է նիստին, նա ունի ելույթի իրավունք։

259
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Դատարան, Դատավոր, Հրաժարական, Լիլիթ Մակունց, «Իմ քայլը» դաշինք, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (91)
Ըստ թեմայի
Աշխատանքից ազատվելուց հետո բոլորը Հեգել ու Կանտ են դառնում. Նիկոլ Փաշինյան
Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին
«Իմ քայլից» կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. վարչապետի տիկնոջ արձագանքը
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան

44
(Թարմացված է 20:01 27.05.2020)
ՀՀ արտգործնախարարն ԱԺ-ում պատասխանեց Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների մասին հարցին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին ու սպառնալիքներին։ Նախարարն այս թեմային ադրադարձավ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սմբատյանի հարցին։

«Մենք ունենք մեր հետևողական քաղաքականությունը: Խաղաղ կարգավորման մեր մոտեցումների մասին հարցերին, այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին ու խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի ապահովման հարցերին, մեր դիրքորոշումն արտահայտված է ու հետևողականորեն տարվում է առաջ: Մենք շատ հստակ գիտենք, թե ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք ու կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,- ասաց Մնացականյանը:

 

Նախարարը հայտարարեց, որ ռազմատենչ հայտարարություններ չի անելու անգամ ԱԺ-ում, բայց պատրաստ է առանձին զրուցել պատգամավորին հուզող հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ էին արել մայիսի 23-ին։

44
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան
Փաշինյանը բացատրեց` ինչու է Ադրբեջանը փորձում սևացնել Գարեգին Նժդեհին
Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

38
(Թարմացված է 12:18 27.05.2020)
ՀՀ ԱԳՆ–ն վճռական է՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 26–ին ՄԻԵԴ ընդունած «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

«Դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է. «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գերատեսչությունում ընդգծում են, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: 

«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ–ում նշում եմ, որ այս դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ այս վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: «Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել:

Մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով:

38
թեգերը:
Գուրգեն Մարգարյան, Ռամիլ Սաֆարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ
Բուժհաստատություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

0
(Թարմացված է 09:17 29.05.2020)
Երեք պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» բուժկենտրոնում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն ժամը 10:00-ից մինչև 15:00-ն:

«Թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

Խնդիրների դեպքում պետք է դիմել տարածքային պոլիկլինիկա, անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ռենտգեն հետազոտության։

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

0
թեգերը:
պոլիկլինիկա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա