Նիկոլ Փաշինյան

Աշխատանքից ազատվելուց հետո բոլորը Հեգել ու Կանտ են դառնում. Նիկոլ Փաշինյան

223
(Թարմացված է 17:45 16.09.2019)
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջին անգամ է լսում Անդորրայի պատվո հյուպատոսի` աշխատանքից ազատման պատճառների մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկություն չունի, թե ինչու է Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոսն աշխատանքից ազատվել։ Այս մասին նա ասաց Վանաձորում կայացած՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ։

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ–ն որոշել է դադարեցնել Անդորրայում Արա Բաղդասարյանի պարտականությունները։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով` ԱԳՆ–ն նման քայլի է դիմել, քանի որ Բաղդասարյանն իր պարտականությունները ոչ արդյունավետ է իրականացրել։ Սակայն ավելի վաղ Facebook–ում տարածվել էր մի լուսանկար, որտեղ Բաղդասարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ձեռնամարտի էր բռնված։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` հենց այդ լուսանկարն էլ պատճառ է դարձել Բաղդասարյանի՝ աշխատանքից ազատմանը։

«Տեղեկություն չունեմ, առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Ցավոք, ամբողջ մամուլը կարդալու ժամանակ չեմ ունենում»,–ասաց նա։

Հարցին, թե ո՞ր օրենքով են առաջնորդվում մարդկանց աշխատանքից ազատելիս, քանի որ լուրեր կան, որ Բաղդասարյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ արված լուսանկարից հետո են աշխատանքից ազատել, Փաշինյանն ասաց, որ չկա նման դեպք` մեկին աշխատանքից ազատեն, ու նա գոհ լինի։

«Տեսե՞լ եք նման մեկին, որ ասի, թե իր` աշխատանքից ազատումն արդարացված է։  Մեկն ասում է նկարի պատճառով է, մյուսը` սպայի պատիվը... Աշխատանքից ազատվելուց հետո բոլորը Հեգել, Կանտ են դառնում, փլիսոփա են դառնում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Արա Բաղդասարյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել էր, որ իր կարծիքով` իրեն աշխատանքից ազատել են Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով։ Նա նշել էր, որ Քոչարյանի հետ առաջին անգամ էր հանդիպել` իր ընկերոջ հրավերով մի ցերեկույթի ժամանակ։

223
թեգերը:
ասուլիս, Վանաձոր, Արա Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Կառավարությունը կգերակատարի խոստումը. Փաշինյան
«Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է». Փաշինյան
Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան