Նիկոլ փաշինյան, մամուլի ասուլիս, Վանաձոր

Վանաձորյան ասուլիսը Նիկոլ Փաշինյանը բացեց թվերով

143
(Թարմացված է 13:51 16.09.2019)
Հերթական մամուլի ասուլիսը Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց արդեն ավանդական դարձած «100 փաստ նոր Հայաստանի մասին» վիճակագրական տվյալների ներկայացմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. 2019թ–ի առաջին 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ՀՆԱ–ն աճել  է 6.8 տոկոսով, արդյունաբերությունը` 8.4,  շինարարությունը` 4.5, առևտրաշրջանառությունը` 8.9, ծառայությունները` 15.2, միջին աշխատավարձը` 5.9 տոկոսով։

Այսօր Վանաձորում անցկացվող մամուլի ասուլիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց վիճակագրական ցուցանիշների հրապարակմամբ։

«Հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ` 25 տոկոսանոց աճ։ Այսինքն` նախորդ տարվա համեմատ հարկերը և տուրքերն  ավել ենք հավաքագրել 152 մլրդ դրամով»,– ասաց Փաշինյանը։

2018 մայիսից մինչ օրս, ըստ վարչապետի, Հայաստանում ի հայտ է եկել 65 037 աշխատատեղ, որոնք միասին վճարել են ավելի քան 6 մլրդ դրամ եկամտահարկ։

2019թ–ին հայաստանյան 1000 խոշոր հարկատուները 511 մլրդ դրամի հարկ են վճարել, այն դեպքում, երբ 2018թ–ին վճարել էին 446 մլրդ։

Ձկան օր Հայաստանում․ Սևանա լճի ափին կազմակերպված փառատոնի ամենավառ կադրերը

Նույն ժամանակահատվածում գրանցվել են 20 356 նոր տնտեսվարողներ։

2019թ–ի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.8 տոկոսով։ Հայաստանի հյուրերն այս տարի նախորդ տարվա համեմատ շուրջ  200 մլն դոլարով ավելի գումար են ծախսել։

Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալն աճել է 3 տոկոսով։ Հիմնականում աճել է միջին և բարձր տեխնոլոգիատար արտադրանքի արտահանումը (34.4 %),  ոսկերչական արտադրանքը (58 %), մրգային գինիների (41 %), շոկոլադի (35.1 %), թարմ ձկան (23.6 %), հագուստի (17 %), կոնյակի, ռոմի, լիկյորի (12.3 %), ջրերի արտահանումը (10 %)։

Գյուղատնտեսության ոլորտում, վարչապետի խոսքով, ավելացել են ջերմոցային տնտեսությունները, մեծացել` սառնարանային տնտեսությունների հզորությունները։

«Այս տարի նախորդ տարվա համեմատ ջերմոցներում արտադրվող ապրանքների արտահանման ցուցանիշներն ահռելի աճ են արձանագրել։ Մասնավորապես` վարունգի արտահանման աճը կազմել է 174%, սնկի արտահանմանը` 202%, ելակինը` 184%»,– ասաց Փաշինյանը։

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը մրցանակ է ստացել Տորոնտոյի կինոփառատոնում

Հիպոթեկային վարկերի ծավալն աճել է 90.5, իսկ անշարժ գույքի գործարքներն ավելացել են 11 տոկոսով։

143
թեգերը:
մաքսատուրք, հարկեր, ասուլիս, Վանաձոր, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Որքա՞ն են բարձրացել զինծառայողների աշխատավարձերը Հայաստանում
Ջերմուկի բնակիչների բողոքի ակցիան հասել է Երևան. նրանք պայման են դրել
Աննախադեպ տեսարան է լինելու. Փաշինյանը հայտնեց` ինչ անակնկալ է սպասվում ձկան փառատոնին
Մեդվեդևի` բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ՀՀ–ում. Փաշինյանի ուղերձը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Ծանր խոսակցություն» Փաշինյանի հետ․ ի՞նչ է պետք Արևմուտքին, ու ինչ կապ ունի Խոջալուն

697
(Թարմացված է 22:41 14.08.2020)
Սպասվում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բրիտանական BBC-ի Hard Talk հաղորդման շրջանակում սուր հարցեր կտան։ Բայց մեծամասամբ լսեցինք սովորական սադրիչ հարցեր։ Արդյո՞ք ՀՀ վարչապետին հաջողվեց շրջանցել սուր անկյունները` խնդրեցինք պարզաբանել փորձագետին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ BBC-ի Hard Talk հաղորդումը «կոնվենցիոնալ» է ստացվել, չնայած հաղորդավարը, իր կարծիքով, սուր հարցերի միջոցով հյուրին բարդ դրության մեջ դնելու առանձին փորձեր էր անում։ Բայց վարչապետն այդ հարցերի շուրջ խոսելու բազում առիթներ է ունեցել։

Հարցերը վերաբերում էին Արցախին, կորոնավիրուսի հետ կապված ներքին քաղաքականությանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործին, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությանն ու 1992 թվականի Խոջալուի դեպքերին։

Թերևս ամենաանսպասելին Խոջալուին վերաբերող հարցն էր, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված «Խոջալուի կոտորածի» իրականացման մեջ։ Կարելի կռահել, թե ինչու է բրիտանացի լրագրողին այդքան հուզում Խոջալուն։

Լրագրող Սթիվեն Սաքուրը երկու անգամ անընդմեջ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության մասին հարց տվեց՝ ասես փորձելով վարչապետից «խոստովանություն» ստանալ արևմտամետ ուղղությանը հավատարիմ լինելու մասին։ Սակայն Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը բոլոր` ու հատկապես տնտեսական ու ռազմական ոլորտներում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Եվրոպական Միության հետ կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիր»։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ այս տարիներին Արևմուտքը պահանջում էր Հայաստանից ընտրություն կատարել։ Իսկ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո Եվրոպան լրջորեն հույս ուներ, որ Երևանը կտրուկ շրջադարձ կկատարի իր կողմ։ Այդպես չեղավ, քանի որ Հայաստանի ազգային ու պետական շահերն այլ պահվածքն են թելադրում, ու երկրի նոր իշխանությունը հասկանում է դա։

Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան

«Հենց մեր քթի տակ 80-միլիոնանոց Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այդ պետությունն անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր անվտանգությանը և չի թաքցնում, որ սատարում է Ադրբեջանին։ Արևմուտքում չկա ուժ, որը պատրաստ կլիներ ու կցանկանար զսպել Անկարայի նկրտումները։ Արևմուտքը թքած ունի դրա վրա, այն իր սեփական շահերն է հետապնդում։ Նրանց համար ամենակարևորը Ռուսաստանի հետ բախումն է, մնացածը լիրիկա է», - ասաց Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա կարծում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է անկեղծ լինի բոլոր աշխարհաքաղաքական գործընկերների հետ` պարզաբանելով, թե որոնք են մեր շահերը։

Անդրադառնալով Խոջալուի թեմային՝ Բոզոյանն ընդգծեց, որ մեր պասիվության ու ադրբեջանական քարոզչությանը հակազդելու բացակայության պայմաններում արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետներն ակտիվորեն օգտագործում են Խոջալուի հարցը։ Իրականում հայկական կողմն ավելի ծանրակշիռ փաստարկներ ունի, մասնավորապես՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը։ Պետք է ավելի հաճախ խոսել այդ մասին, սակայն չենք անում։ Որպես կանոն Հայաստանում միայն ինքնապաշտպանության, ոչ թե կանխարգելիչ նպատակով են դիմում այդ փաստարկներին ։

Ինչ վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցին, Բոզոյանի խոսքով, մինչ «թավշյա հեղափոխությունը» Փաշինյանն անկեղծորեն համոզված էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորը նախկին նախագահն է։ Սակայն վերջին երկու տարվա մեջ վարչապետը հասկացավ, որ դա այդքան էլ այդպես չէ, բայց միաժամանակ քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս նրան հրապարակայնորեն խոստովանել դա։

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

 «Փաշինյանը սկզբնական փուլում ակտիվորեն համագործակցում էր այն ուժերի ու շրջանակների հետ, որոնք շահագրգռված էին Քոչարյանին որպես քաղաքական գործոն չեզոքացնելու մեջ։ Դա թույլ կտար առաջ տանել Հայաստանի համար ոչ ձեռնտու լուծումներ Ղարաբաղի հարցով, ներքին խնդիրներով և այլն։ Սակայն այժմ վարչապետն աստիճանաբար վերանայում է իր վարքագիծը։ Դրան մեծ մասամբ նպաստեցին նաև Տավուշի հուլիսյան իրադարձությունները», - ասում է Բոզոյանը։

Ընդհանուր առմամբ մեր զրուցակիցը կարծում է, որ վարչապետի պատասխաններն անսպասելի չէին, ինչպես նաև բուն հարցերը։ Դրանց սրությունը գնահատելը ընթերցողի ու հանդիսատեսի ճաշակի հարց է։

697
թեգերը:
BBC, Խոջալու, Սումգայիթ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, հարցազրույց, Ռուսաստան, Արևմուտք, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բնակիչները շտապում են. ինչքան է գնահատվել Տավուշի հրետակոծված բնակավայրերի վերականգնումը
Կարևոր միջնորդություն. Փաշինյանը կապիտան Սանամյանին Ազգային հերոսի կոչման է ներկայացրել
Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
Պուտինն ու Ալիևը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

530
(Թարմացված է 14:57 13.08.2020)
Ադրբեջանական կողմի տեղեկություններով` Ալիևը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող ռազմական բեռների հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, հուլիսի 17-ից սկսած Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման ինտենսիվ բնույթը անհանգստացրել, ինչպես նաև լուրջ հարցեր է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ:

Ալիևի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: Հենց այս հարցը պարզելն էլ եղել է հեռախոսազրույցի հիմնական նպատակը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանագոտու լարվածությունը։ Ռուսական կողմն ընդգծել էր` ցանկացած գործողություն, որը հարաբերությունների լարվածության նոր ալիք կբարձրացնի, պետք է բացառվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին

530
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Ալիևի խոստումը. Փաշինյանն ասել է` ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց Տավուշի ուղղությամբ
Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան
Արամե

Արամեն ՌԴ–ում է. երգիչը մեկնաբանել է ընտանիքի հետ արտագաղթելու լուրը

0
(Թարմացված է 18:38 15.08.2020)
Հայտնի երգիչը որոշել է անդրադառնալ իր անվան հետ կապված լուրերին։ Նա բացատրել է, թե ինչու է մեկնել Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ճանաչված երգիչ Արամեն հերքել է Հայաստանից արտագաղթելու լուրը։ Նա գրառում է արել Instagram–ում։

Վերջերս սոցցանցերում լուրեր տարածվեցին, թե Արամեն կնոջ` Աննա Թովմասյանի հետ պատրաստվում է լքել Հայաստանն ու մշտական բնակության տեղափոխվել Ռուսաստան։

«Ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող լուրերին՝ իբր ես արտագաղթել եմ Հայաստանից։ Ուզում եմ ձեզ ասել, որ այդպես չէ։ Իմ գործունեությանը հետևելով` տեղյակ եք, որ վերջին 15 տարիներին ես շատ ժամանակ անցկացրել եմ արտերկրում, շրջագայել եմ, բայց երբեք արտագաղթելու միտք չեմ ունեցել: Եվ այսօր ես ընտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում իմ աշխատանքի և ընտանեկան հարցերով»,–գրել է երգիչը:

Արամեն շեշտել է, որ ելնելով աշխատանքի բնույթից` այսօր կարող է լինել Ռուսաստանում, վաղը` ԱՄՆ–ում, մյուս օրը` Հունաստանում, բայց միշտ Հայաստանի կողքին է։

Միհրան Հարությունյանի դուստրը նազանքով պարում է Արամեի «Քավոր ջան» երգի տակ. տեսանյութ

«Ուզում եմ մեր ազգին մաղթել խաղաղություն։ Մենք միշտ մեր երկրի կողքին ենք աշխարհի բոլոր հայերով։ Փառք հա՛յ զինվորին, փառք հայո՛ց բանակին։ Սիրում եմ Ձեզ, լավն ու բարին բոլորին»,–ավելացրել է երգիչը։

Նա նաև զինվորական համազգեստով լուսանկար է հրապարակել ու նշել, որ նկարվել է օրեր առաջ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arame (@arame_singer)

Արամեն երգել է շենքերի բակում. տեսանյութ

0
թեգերը:
Ռուսաստան, Արամե, Հայաստան
Ըստ թեմայի
«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին
Միհրան Ծառուկյանն ու Արփին հրապարակել են իրենց 40 օրական որդու լուսանկարը
Ինչպե՞ս զվարճացնել երեխաներին. Միհրան Հարությունյանը տեսանյութ է հրապարակել