Մեդվեդևն ու Փաշինյանը

Մեդվեդևի` բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ՀՀ–ում. Փաշինյանի ուղերձը

73
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծննդյան օրվա կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` պետական բարձրագույն պաշտոններում բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում։

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի, թույլ տվեք ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ձեր հարուստ փորձը՝ որպես ղեկավար և քաղաքական գործիչ, մեծապես պահանջված է ոչ միայն մեր երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ողջ եվրասիական տարածքում»,–նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը մեծ հարգանքով վերահաստատել է բարեկամական երկխոսությունը և համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու պատրաստակամությունը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:

Փաշինյանն իր կառավարական առանձնատանը հանդիպել է Մեդվեդևի հետ

Փաշինյանը Մեդվեդևին մաղթել է քաջառողջություն, անձնական երջանկություն և բարեկեցություն:

Նշենք, որ ՌԴ վարչապետն այսօր դառնում է 54 տարեկան։

Որտեղ և ինչպես Դմիտրի Մեդվեդևը կնշի ծննդյան տարեդարձը

73
թեգերը:
Դմիտրի Մեդվեդև, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դա միշտ թանկ արժե». ինչո՞ւ է Մեդվեդևը շնորհակալություն հայտնել Փաշինյանին
Փաշինյանի ռուսերենն ու Մեդվեդևի կատակը. ինչպես շատերը կերան «կուտը» և ճանճից փիղ ծեփեցին
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ու Մեդվեդևին
Գազ, ատոմային էլեկտրակայան, ավիափոխադրումներ. էլ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը