ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի մեկնաբանությունը չէր վերաբերում Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, այլ ընդհանուր բնույթ էր կրում ու առնչվում էր, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հիմնահարցին։ Այս մասին Ծերեթելին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ադրբեջանական APA գործակալությունը Ծերեթելիի հետ հարցազրույց էր արել` անդրադառնալով նաև ղարաբաղյան հակամարտության թեմային։ Մասնավորապես, հետաքրքրվել էին` արդյո՞ք Ծերեթելին լսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում արած հայտարարությունը, թե «Արցախը Հայաստանն է, և վերջ»։ Ի պատասխան`Ծերեթելին նշել էր, որ տեղյակ չէ Փաշինյանի ասածից, սակայն կարող է ասել, որ հայտարարությունները, որոնք նպատակաուղղված չեն հակամարտության խաղաղ կարգավորմանը և երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը, խաթարում են այդ գործընթացը։
Հրապարակման համաձայն` Ծերեթելին նշել էր նաև, որ ԵԱՀԿ ԽԿ–ն ուզում է ավելի կառուցողական հայտարարություններ լսել ու հստակ քայլեր տեսնել։ Ադրբեջանական լրատվամիջոցները վերցրել ու տարածել են այդ տեղեկությունը։
ՀՀ վարչապետը ֆրանսիական ամսագրին ասել է՝ ինչ է պետք Հայաստանին Արցախի հարցը լուծելու համար
Մինչդեռ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար ԱՆնա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղված են ներկայացրել Ծերեթելիի խոսքերը։
«APA գործակալության թղթակիցը ինձ հարց ուղղեց կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Ասացի` ծանոթ չեմ հայտարարությանը ու դրա էությանը»,– ընդգծեց նա։
Միաժամանակ նա մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ցանկացած հայտարարություն պետք է ուղղված լինի խնդրի խաղաղ լուծմանը։
Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտությունը ուշադրության կենտրոնում է ու միջազգային հանրության մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում,այդ պատճառով ցանկալի է, որ կողմերի հայտարարությունները ծառայեն խաղաղ ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Դիպուկահարների պատերազմն Արցախում. ինչպես է դա եղել
«Նույնիսկ չգիտեի` ինչի մասին է խոսքը, ինչ հայտարարության մասին է նա հարցնում։ Ամեն դեպքում ընդհանուր մեկնաբանություն եմ արել, կարող եմ նորից այն կրկնել»,– ասաց Ծերեթելին։
Նրա ունեցած տեղեկություններով` գործակալությունը ուղղումներ է արել հոդվածի վերնագրում այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ԽԿ գրասենյակից կապ են հաստատել իրենց հետ։
Մինչդեռ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ու արտգործնախարարների մակարդակով հանդիպումների ներկայիս դինամիկան, Ծերեթելին նշեց, որ ողջունում է ցանկացած քայլեր, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Միջազգային կազմակերպությունները նպաստում են ու սատարում են այդ գործընթացին, բայց ցանկացած խնդրի լուծման համար երկու երկրներում էլ քաղաքական կամք է հարկավոր»,– նշեց Ծերեթելին։
Ծերեթելիի խոսքով` նա բազմիցս շփվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։
ԵԱՀԿ ԽԿ –ն կարող է նպաստել երկու երկրների խորհրդարանի խոսնակների ու պատգամավորների մակարդակով հանդիպմանը։
Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. Մասիս Մայիլյան
«Մենք առաջարկել ենք կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջան խորհրդարանների խոսնակների հանդիպումը մեր շտաբում` Կոպենհագենում։ Հրավերը դեռ բաց է։ Երբ նրանք որոշում կայացնեն, ու հարմար ժամանակ լինի, մենք մեր կողմից պատրաստ ենք նպաստել այդ հանդիպմանը նաև ընդլայնված ձևաչափով»,– ասաց Ծերեթելին։
Նա նշեց նաև, որ մտադիր է մինչ տարեվերջ Երևան այցելել։ Այցի շրջանակում նա պատրաստվում է հանդիպումներ անցկացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դրանից հետո կմեկնի Բաքու։
Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել էր Ծերեթելիի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր էին փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Սադոյանը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Երկուստեք ընդգծվել էր խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը խաղաղ գործընթացի առաջմղման համար:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վստահ է` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շուտով նոր պաշտոն է ստանալու։
Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել` հայտնելով, որ Մակունցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով նշանակելու է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։
«Եթե անգամ Մակունցը լավ մարդ է, անհերքելի է, որ նա ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ապաշնորհ դիվանագետ։ Ավելի ճիշտ, դիվանագետ էլ չէ։ Իմ ասածի ապացույցն է նրա ունեցած բացթողումները ներհայաստանյան քաղաքական դաշտում, ինչպես նաև ԱԺ-ում»,–գրել է Մինասյանը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը Մակունցին նախ մշակույթի նախարար էր նշանակել, հետո նաև ֆրակցիայի ղեկավար։ Մինասյանը նշում է, որ Մակունցը Փաշինյանի հետ անգլերեն է պարապել, և վարչապետը նրան վստահում է` փրկելով «խորտակվող նավից»։
Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան
Որպես հետգրություն Մինասյանը հիշեցրել է, որ Փաշինյանը խոստացել էր վերանայել դեսպանների նշանակումն այն անձանց, որոնք դիվանագիտական կադրեր չեն։
Հիշեցնենք, որ Մակունցը 2018-ի մայիսի 12-ին նշանակվեց մշակույթի նախարար։ Սակայն մի քանի ամիս անց պատգամավոր ընտրվեց և դարձավ «Իմ քայլի» ղեկավարը։
2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում. անգլերենի մասնագետ է։
Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ այլևս չեն ընտրի. այն փաստացի կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ դեռևս դեկտեմբերի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելուն:
Քվեարկությանը մասնակցել էին 84 պատգամավոր, կողմ էին քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը:
«Տևական ժամանակ էր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ամեն գնով ցանկանում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը, որպեսզի այդ պաշտոնում ինքը ընտրվեր: Սակայն, արի ու տես, իշխանականները պարզել են, որ Կարապետյանն այդքան ձայն չի կարող հավաքել, քանի որ խմբակցության մեծամասնությունը Կարապետյանին սրերով է ընդունում, լավ փոխհարաբերություններ չունի նրա հետ, ինչի համար իշխանականները կհայտնվեն անցանկալի վիճակում»,–գրում է թերթը։
«Հրաժարականից առաջ որոշել է ինձ պատժել». Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է «Իմ քայլի» նախագիծը
Դրա համար էլ եկել են այն եզրակացության, որ ավելի լավ կլինի՝ հանձնաժողովը ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ նաև մեծ խնդիր է առաջանալու այն պարագայում, երբ իշխանությունն ընդդիմությունից «խլի» Դոնթի բանաձևով ընդդիմությանը պատկանող հանձնաժողովը:
Մոտ չորս հազար մարդ մասնակցում է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող չարտոնված ակցիային։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանության մոսկովյան վարչության մամուլի ծառայությանը։
«Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում չարտոնված միջոցառում է տեղի ունենում, մոտ չորս հազար մարդ է հավաքվել», - նշված է հաղորդագրության մեջ։
Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարտոնված ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված ու խանգարում են տրանսպորտի երթևեկությանը։
ՕՄՕՆ-ը սկսել է հանել ցուցարարներին Պուշկինսկի հրապարակից։ Ոստիկանության աշխատակիցների վրա ձվեր ու պլաստիկի շշեր են նետել։ Ուժայինները մի քանի անգամ մահակներ են կիրառել։
Բացի այդ, ցուցարարները սկսել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ձնագնդիկներ նետել։ Ձերբակալումներ են սկսվել։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն արդեն իսկ օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։
Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին