Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Դավիթ Սանասարյանի դեմ Արսեն Թորոսյանն է ցուցմունք տվել. «Ժողովուրդ»

301
(Թարմացված է 12:23 10.09.2019)
Քրեական գործով բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել` ինչպես ՊՎԾ աշխատակիցները, այնպես էլ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք են տվել միայն ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից Սամվել Ադյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի սույն քրեական գործով, և ՀՀ առողջապահությանն նախարար Արսեն Թորոսյանը:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:

Օրաթերթի տվյալներով՝ նախաքննության փուլում Սանասարյանն ու նախարար Թորոսյանը առերեսվել են, վերջինիս հարցեր են ուղղել, սակայն նա, ըստ էության, ոչ մի հարցի չի կարողացել պատասխանել, իսկ Սամվել Ադյանն էլ ցուցմունքը գրել է սպառնալիքից ելնելով:
«Այս գործով որևէ այլ ապացույց կամ ցուցմունք չկա, և ամբողջ գործը կազմվել է վերը նշված անձանց ցուցմունքների հիման վրա»»,-գրում է թերթը:
«Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը:

Հակոբյան․ «Ո՞ւմ «դոբրոյով» է սարքվել Դավիթ Սանասարյանի գործը»

Ավելին, Դավիթ Սանասարյանը պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել: Իսկ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքներից էլ պարզ է դառնում, որ նրա կապերի, ապօրինի գործողություններ կատարելու և այլ հանգամանքների հիման վրա տվյալներ չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, որ պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։
ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Դավիթ Սանասարյանի գործով սենսացիոն տեսանյութ է շրջանառվում. «168 ժամ»

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։
Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

301
թեգերը:
Մեղադրանք, Նախարար, Արսեն Թորոսյան, ցուցմունք, Քրեական գործ, Դավիթ Սանասարյան
Ըստ թեմայի
Դավիթ Սանասարյանի գործը. իշխանական թևերի միջև պայքարը թևակոխում է բաց փուլ
Ո՞ւմ է Դավիթ Սանասարյանը քամելեոն կոչում և ինչու է որոշ սերժականների ավելի հարգում
Դավիթ Սանասարյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Լևոն Տեր– Պետրոսյան

Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է. Տեր-Պետրոսյանը` COVID-19-ի մասին

149
(Թարմացված է 17:06 05.06.2020)
Ըստ Լևոն Տեր–Պետրոսյանի`կորոնավիրուսը պատերազմ է, որի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին և պարզագույն սիլլոգիզմ ներկայացրել, որը բաղկացած է 3 կետից.

  1. Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
  2. Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
  3. Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

Հիշեցնենք, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 183 մահվան դեպք։

149
թեգերը:
Պատերազմ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, կորոնավիրուս, Լևոն Տեր–Պետրոսյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Հիվանդությունը կա, վիրուսը կա». ինչ է հորդորում կորոնավիրուսով վարակված տղամարդը
Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված տարեցների խնամքը կկազմակերպվի մեկուսացված վայրում
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

624
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

624
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Նիկոլ Փաշինյան

Ինչի՞ կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբը

0
(Թարմացված է 22:27 05.06.2020)
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում պտտվում են «դիմակային ռեժիմը» խախտողների լուսանկարներն ու տեսագրությունները։ Պարվում է` ակցիայի հակառակորդներն ավելի շատ են, քան կողմնակիցները։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հանրային վերահսկողության ակցիան, որը սկսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հասարակության մեջ հակասական արձագանք է առաջացրել։ Եվ չնայած վարչապետն այն սկսել է ազնիվ նպատակով՝ COVID-19-ի տարածման տեմպերը նվազեցնելու համար, բայց գործնականում ամեն ինչ ստացվել է ոչ այնպես, ինչպես նախատեսված էր։ Վարչապետի որոշ հրապարակումներ Facebook-ի իր պաշտոնական էջում լուրջ քննադատության են արժանացել իրավապաշտպանների և հանրության կողմից:

Ակցիան սկսվել է հունիսի 3-ին․ քաղաքացիները վարչապետին ուղարկում են հակահամաճարակային կանոնների խախտման մասին վկայող լուսանկարներ ու տեսագրություններ, իսկ նա դրանք հրապարակում է սոցիալական ցանցի իր էջում։

Այսօր առավոտյան Փաշինյանն իր էջում հրապարակել էր մետրոյի վագոնում արված լուսանկար, որում առանց դիմակի երիտասարդ աղջիկ էր։ Հետո նա ստիպված եղավ ջնջել այդ լուսանկարը։ Հրապարակմանն արձագանքեց Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն հանրային վայրերում. որտեղից հնարավոր կլինի դրանք ձեռք բերել

Նա վարչապետին հիշեցրեց մարդու իրավունքների մասին և կոչ արեց զերծ մնալ լուսանկարներ հրապարակելուց, եթե դրանցում երևում են մարդկանց դեմքերը։ Թաթոյանը հրապարակային գործիչներին կոչ արեց նյութեր տեղադրելիս չմոռանալ մարդու իրավունքների մասին և պահպանել գոյություն ունեցող կանոնները։

Ի՞նչն է սխալ, և ինչո՞վ է այդ ակցիան հղի՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ո՞րն է խնդիրը

Լուսանկարը մարդու անձնական տվյալների բաղկացուցիչ է, ուստի այն կարելի է տարածել միմիայն լուսանկարում պատկերված մարդու համաձայնությամբ։ Այդ մասին հայտարարեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ աշխատակից, փաստաբան Նարինե Բեգլարյանը։

Իրավաբանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ հանրապետության ղեկավարի տարածած նյութերը կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խմբում բաց հասանելիություն ունեցող նյութերն են, որոնք ուղարկում են վարչապետին։ Երկրորդում այն հրապարակումներն են, որոնք հասանելի են միայն ընկերների համար, կամ այն նյութերը, որոնք օգտատերերն իրենք են տեսագրում իրենց հեռախոսով։

«Եթե մարդը բաց հասանելիությամբ հրապարակում է անում, ապա ինքնըստինքյան իր լուսանկարը կամ տեսագրությունը օգտագործելու թույլտվություն է տալիս»,-պարզաբանեց Բեգլարյանը։

Փաստաբանի խոսքով՝ բաց հրապարակման դեպքում օգտատերը պետք է պատրաստ լինի, որ իր նյութերը կարող են օգտագործել պատահական մարդիկ։

Այլ հարց է, եթե հրապարակումն արվել է սահմանափակ հասանելիությամբ, օրինակ՝ միայն ընկերների համար, կամ եթե մարդուն տեսանկարահանել են առանց նրա իմացության և համաձայնության։

Երկու դեպքում էլ լուսանկարների և տեսագրությունների օգտագործումը կամ դրանց փոխանցումը երրորդ անձանց թույլատրվում է միայն լուսանկարում կամ տեսագրության մեջ երևացող մարդու համաձայնությամբ։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք հակաիրավական գործողությունների հետ․ օրենքը խախտում է և՛ նա, ով առանց թույլտվության նկարում և ուղարկում է նման նյութերը, և՛ նա, ով դրանք հրապարակում ու տարածում է։

«Ընդ որում՝ հենց միայն հրապարակման թույլտվությունը բավարար չէ․ հարկ է նաև ճշտել, թե ինչ համատեքստում է օգտագործվելու այս կամ այն լուսանկարը կամ տեսագրությունը»,-պարզաբանեց Բեգլարյանը։

Իրավաբանն ընդգծեց, որ աղջկա լուսանկարի պարագայում, որը հրապարակել, իսկ հետո ջնջել էր Փաշինյանը, մենք գործ ունենք հենց աղջկա իրավունքների խախտման հետ։ Ըստ ամենայնի՝ լուսանկարն արվել և հրապարակվել է առանց նրա իմացության և համաձայնության, այլապես վարչապետի էջից այն չէին ջնջի։

Բեգլարյանը պարզաբանեց, որ քաղաքացին, որը հրապարակում է իրեն ուղարկվող նկարները, պետք է համոզվի, որ դրանք արվել են համաձայնություն ստանալուց հետո։ Իրավաբանի կարծիքով՝ հասարակությունը պետք է գիտակցի անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը։

Նրանք պետք է հասկանան, որ ոչ ոք մարդկանց լուսանկարելու կամ տեսանկարահանելու իրավունք չունի առանց նրանց համաձայնության, առավել ևս՝ տարածելու նրանց լուսանկարներն ու նրանց մասնակցությամբ տեսագրությունները։

Բեգլարյանը կարծում է, որ բարձրաստիճան անձինք պետք է ամեն ինչ անեն օրենքի պահպանման համար։

Ե՞րբ է արվել լուսանկարը

Բացառված չէ, որ լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք իր էջում հրապարակում է վարչապետը, կարող են հին լինել, այսինքն՝ նկարված լինել արտակարգ դրությունից և երկրում հակահամաճարակային խիստ կանոնների հաստատումից առաջ։ Իսկ եթե այդպես էլ կա՞՝ օգտատերն իր էջում արխիվային լուսանկար է տեղադրել, իսկ վարչապետին այն հասել է որպես արտակարգ դրության խախտման վկայություն։ Այս հարցն է տալիս բարձրացնում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Եթե դու անձամբ ծանոթ չես լուսանկարում պատկերված կամ տեսագրության մեջ երևացող մարդկանց հետ, ապա ծանոթ չես համատեքստին։ Դու չես կարող իմանալ, թե հատկապես երբ է արվել տվյալ լուսանկարը, «դիմակային ռեժիմի» շրջանո՞ւմ, թե՞ ինչ–որ մեկը արխիվային լուսանկար է տեղադրել»,-ասաց Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Փորձագետին առանձնապես դուր չի գալիս վարչապետի այս նախաձեռնությանը, բայց չի բացառում, որ նման միջոցները, հնարավոր է, ինչ-որ կերպ ազդեցություն ունենան այն քաղաքացիների վրա, որոնք չեն պահպանում դիմակների պարտադիր պահանջը։

Էժան, արագ և որակով. ինչպես դիմակ պատրաստել տանը կամ գրասենյակում. տեսանյութ

Վարչապետի հրապարակումներից պարզ է դառնում, որ որոշ դեպքերում լուսանկարում են արտակարգ դրության խախտման պատահական վկաները, որոնք այնուհետև այդ ապացույցներն ուղարկում են Փաշինյանին, որոշ դեպքերում էլ հրապարակումները վերցնում են արդեն սոցցանցից։

Մեդիափորձագետի կարծիքով՝ այս ակցիան յուրատեսակ դաս կդառնա մարդկանց համար, և ամեն անգամ իրենց էջում բաց հասանելիությամբ անձնական լուսանկար ու տեսագրություն հրապարակելուց առաջ նրանք կմտածեն հետևանքների մասին։

«Միշտ արժե մտածել` արժե՞ արդյոք հրապարակել այս կամ այն լուսանկարը, քանի որ այն կարող է ավելի բաց հասանելիություն ունենալ»,-պարզաբանեց Մարտիրոսյանը։

Ընդհանուր առմամբ նա այս ֆլեշմոբի մեջ ոչ մի լավ բան չի տեսնում․ քաղաքացիները թիրախավորվում են՝ չիմանալով, որ իրենց նկարահանում են, իսկ հետո ուղարկում վարչապետին։ Մարտիրոսյանը կարծում է, որ սա բնակչությանը ինչ-որ բան սովորեցնելու լավագույն ձևը չէ։

Մարտիրոսյանի տեսանկյունից՝ նման գործողությունները կարող են հայ հասարակության ներսում դիմակայության հանգեցնել։ Իսկ դիմակ դնելը, նրա կարծիքով, մարդկանց պետք էր ավելի շուտ սովորեցնել։

Նշենք, որ հունիսի 5-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 817–ի։ Մահացել է 183 մարդ։

Կորոնավիրուսի թեստին սպասել պետք չէ. ի՞նչ խորհուրդ է տալիս Covid 19-ով վարակված Համլետը

0
թեգերը:
դիմակ, ֆլեշմոբ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Պետք է ուտելիս դիմակ կրել». Արսեն Թորոսյանի որդին շփոթեց պահանջները. տեսանյութ
Հայ երիտասարդը ուտել-խմելու դիմակ է պատրաստել. զվարճալի տեսանյութ
Դիմակ կրելով կյանքեր կփրկեք. ԱԻՆ-ի մեքենաները շրջում են բակերով և իրազեկում. տեսանյութ