Գեորգի Գախարիան Հայաստանում

Փաշինյանը հեշտությամբ լեզու կգտնի Գախարիայի հետ. նա նոր մարդ չէ Հայաստանի համար

477
(Թարմացված է 20:11 09.09.2019)
Զարմանալի չէ, որ Վրաստանի վարչապետ դարձավ Գեորգի Գախարիան։ Փորձագետներն անդրադարձել են այս թեմային` նշելով, թե ինչպես դա կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսին մտադիր չէ փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Ավելին` Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան կանի ամեն բան` հարևանների, մասնավորապես Երևանի հետ հարաբերություններն ակտիվացնելու համար։ Այս հարում համակարծիք են և՛ հայ, և՛ վրացի փորձագետները։

Սեպտեմբերի 8–ի նիստում Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց նոր կառավարությանը` ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին 150 պատգամավորից 98–ը։

Գախարիան Հայաստանի համար նոր մարդ չէ։ Նա երկու անգամ այցելել է Երևան. մեկ անգամ` 2017–ի հունիսին Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, երկրորդ անգամ` 2018-ի փետրվարին` որպես Վրաստանի ներքին գործերի նախարար։ Փորձագետները վստահ են, որ Հայաստանի իշխանությունը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա հետ հեշտ լեզու կգտնեն։

Վրացի փորձագետ Գիա Աբաշիձեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Թբիլիսին մտադիր չէ փոխել իր արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Այն նույնը կմնա նաև 2020 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, եթե հաղթի իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։

«Թբիլիսին շարունակելու է բարիդրացիական հարաբերություններ կառուցել հարևանների հետ։ Գերոգի Գախարիան հեշտությամբ լեզու կգտնի և ամուր ու բարեկամական հարաբերություններ կհաստատի տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ», – վստահեցրեց Աբաշիձեն։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն համամիտ է գործընկերոջ հետ։ Ավելին` նա կարծում է, որ Վրաստանն այժմ ավելի ակտիվ կլինի արտաքին քաղաքականության դաշտում։

«Իշխող կուսակցությունը պետք է ցույց տա բնակչությանը, որ իրենք կարող են դրական արդյունքի հասնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս», – այս մասին Մամրաձեն ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների ոչ պաշտոնական հանդիպումներին, ապա փորձագետը վստահ է, որ դրանք կշարունակվեն։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին վստահ է, որ Երևանի ու Թբիլիսիի հարաբերությունները չեն փոխվի։

«Գախարիան տարբեր պաշտոններում Հայաստան է այցելել, կապերը պահպանվել են։ Սակայն դրանք պետք է վերականգնել` նոր պաշտոնում Երևան այցելելով։ Դա թույլ կտա երկու վարչապետներին շփվել ու կապերն ամրապնդել», – ասաց Մելիքյանը։

Գախարիան «Երազանքի» փրկօղակն է

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը մեծ հույսեր է կապում Գախարիայի հետ։ Աբաշիձեն կարծում է, որ կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու և ամբողջ թիմի համար Գախարիան քաղաքական հրետանի է, որը թույլ կտա նրանց հաղթել առաջիկա ընտրություններում։

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանը» նախընտրական փուլ է մտել և ուժեղ մենեջերի ու փորձառու քաղաքական գործչի կարիք ունի։ Վրաստանի նորանշանակ վարչապետ Գախարիան հենց այդպիսին է», – ասաց Աբաշիձեն։

Նրա խոսքով` վարչապետը կարող է համախմբել թիմին ու պատմության մեջ մտնել որպես մարդ, որը երրորդ հաղթանակը բերեց «Վրացական երազանքին» խորհրդարանական ընտրություններում։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հասարակության մի մասը դժգոհ էր նրա` ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքից, ապա Աբաշիձեն շեշտեց, որ բողոքողների թիվը շատ փոքր էր, և նրանք «Ազգային միասնական շարժում» և «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցներն էին։

Մամրաձեն նույնպես կարծում է, որ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հույսը դրել է իր մտերիմների վրա, նա Գախարիային վարչապետ նշանակեց, քաղաքականություն վերադարձրեց ու հետո կառավարություն բերեց նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Վախթանգ Գոմելաուրիին ներքին գործերի նախարար նշանակեց։

«Հավատարիմ մարդկանց նշանակելով` Իվանիշվիլին իր դիրքն ամրապնդեց իշխող թիմում։ Նա կատարեց փոփոխություններ, որոնք կօգնեն առանց կորուստների գնալ դեպի ընտրություններ ու փորձել վերադարձնել ընտրողների վստահությունը», – ասաց Մամրաձեն։

Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Գախարիան հենց այն մարդն է, որը չնայած իմիջային լուրջ հարվածին (խոսքը բողոքի երեք ակցիաների ու Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու պահանջի մասին է – խմբ.), մնաց իր պաշտոնին ու իշխող կուսակցության համար որոշակի անվտանգություն ապահովեց` երկրում ներքին կայունություն պահպանելով։

477
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Գեորգի Գախարիա, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հովհաննիսյան. «Վրաստանն իր նպատակներն է հետապնդում Վերին Լարս տանող ճանապարհի կառուցմամբ»
Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»
Էրոյանց. «Վրաստանի իշխանությունը ներքաղաքական վերադասավորումներ կիրականացնի»
Խորհրդարանը վստահություն հայտնեց. Գեորգի Գախարիան դարձավ Վրաստանի նոր վարչապետը
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

226
(Թարմացված է 22:39 04.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

226
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Օնիկ Գասպարյան

ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը

496
(Թարմացված է 21:19 04.03.2021)
Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը Սահմանադրական դատարան, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը նկատեց, որ դրանում վիճարկվող իրավական ակտն այս պահի դրությամբ ոչ մի կապ չունի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Անգամ այն պարագայում, եթե ՀՀ նախագահի ստորագրությամբ կամ առանց դրա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագիրն ուժի մեջ մտնի, կա իրավական այլ ճանապարհ այդ հրամանագիրը չեղարկելու։

Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

«Մասնավորապես, Օնիկ Գասպարյանը կարող է դիմել վարչական դատարան` բողոքարկելով վարչապետի որոշումը, և վարչական դատարանը կարող է կասեցնել հրամանագիրը մինչև դատական վերջնական որոշման կայացումը։ Այնպես որ դեռ ամեն ինչ վերջացած չէ»,– ասաց Վարդան Այվազյանը` համոզմունք հայտնելով, որ անգամ պաշտոնանկության հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո Օնիկ Գասպարյանն այս կերպ դեռ շարունակելու է պաշտոնավարել։

Վարչական դատարան դիմելու համար, սակայն, անհրաժեշտ է, որ վարչապետի միջնորդությունն ու դրա հիմա վրա ՀՀ նախագահի հրամանագիրն իրավական ուժ ստանան` մտնեն ուժի մեջ։

Նշենք` իր այս իրավունքից արդեն իսկ օգտվել է ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը` վարչական դատարանում բողոքարկելով իր ազատման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, որն իրավական ուժ էր ստացել 2021թ–ի փետրվարի 24-ին։

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը Սահմանադրական դատարանին` Այվազյանը նկատեց, որ դրանում վիճարկվող իրավական ակտն այս պահի դրությամբ ոչ մի կապ չունի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ։

«Նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և վարչապետի միջնորդությունը լրիվ տարբեր խնդիրներ են, մեկը մյուսի հետ կապ չունեցող։ Հանրապետության նախագահը պետք է ամենից առաջ ՍԴ–ում վիճարկեր վարչապետի միջնորդությունը։ Իդեալական տարբերակ կլիներ, եթե նախագահը միաժամանակ երկու հարցով էլ դիմեր ՍԴ և բողոքարկեր ինչպես օրենքի տվյալ հոդվածի, այնպես էլ վարչապետի միջնորդության սահմանադրականությունը»,– ասաց սահմանադրագետը։

Հիշեցնենք` նախագահի դիմումում վիճարկվում է ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որով, ըստ էության, սահմանվում է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի նշանակումն ու ազատումը։

Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան

Ուստի Վարդան Այվազյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, և արդյո՞ք այդ որոշումը որևէ կերպ կարող է ազդել ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։

Մասնագետի դիտարկմամբ` սա ոչ միայն չի հանգուցալուծի իրավիճակը, այլև կարող է էլ ավելի խճճել այն։ Բանն այն է, որ այդ օրենքի հիման վրա է վարչապետը փորձում պաշտոնից ազատել ոչ միայն Օնիկ Գասպարյանին, այլ նրանից առաջ արդեն իսկ ազատել է Արտակ Դավթյանին ու Մովսես Հակոբյանին։

«Այսինքն, եթե հետին թվով դիտարկելու լինենք, երեքն էլ պետք է վերականգնվեն ԳՇ պետի պաշտոնում։ Կունենանք միանգամից 3 ԳՇ պետ»,– ասաց իրավաբանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

496
թեգերը:
Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Բանակ, Սահմանադրություն, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին լուրերը
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ