00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն առաջինը կլինի. ինչն է խանգարում, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակն այցելի Երևան

© Sputnik / Alexander InedashiviliАрчил Талаквадзе
Арчил Талаквадзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները չէին կարող չազդել Վրաստանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի այցի ժամկետի վրա։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջինը կդառնա, ուր մտադիր է այցելել Վրաստանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։

Алик Эроян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էրոյանց. «Վրաստանի իշխանությունը ներքաղաքական վերադասավորումներ կիրականացնի»

Վրաստանի նորանշանակ խոսնակ Արչիլ Տալակվաձեի հայաստանյան առաջին պաշտոնական այցը պետք է կայանար սեպտեմբերին։ Սակայն Վրաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, մասնավորապես վարչապետ Մամուկա Բախտաձեի և նախարարական կաբինետի հրաժարականի պատճառով այցը դեռ հետաձգվում է։

Բախտաձեն պաշտոնը լքելու որոշման մասին հայտարարել էր սեպտեմբերի 2-ին։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ հեռանում է, քանի որ այն նպատակներն ու խնդիրները, որոնք դրվել էին իր առջև վարչապետի պաշտոնում առաջադրվելու ընթացքում, իրագործվել են։ Իշխող կուսակցությունը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը։ Սակայն երկրի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին դեռ պետք է հաստատի այդ թեկնածությունը։

«Տալակվաձեն ուզում էր Հայաստան այցելել սեպտեմբերին, սակայն խանգարեց վարչապետի հրաժարականը։ Կիրակի մենք նոր կհաստատենք վարչապետի թեկնածությունն ու կքվեարկենք նախարարների նոր կաբինետի համար», – ասաց Մկոյանը։

Բացի դրանից, սեպտեմբերին երկրում մի շարք փոփոխություններ են լինելու. պետք է հաշվետվություն ներկայացնեն գլխավոր դատախազն ու օմբուդսմենը, ընտրվեն Գերագույն դատարանի նախագահները, ինչպես նաև փոփոխություններ պետք է մտցվեն երկրի Սահմանադրության մեջ։ Վրաստանը 2020 թվականի հոկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ պետք է հաստատի համամասնական ընտրական համակարգը։

 Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и премьер-министра Грузии Мамуки Бахтадзе (10 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տարածաշրջանը «եռում» է. Բախտաձեի հրաժարականը ինչպես կանդրադառնա հայ-վրացական կապերի վրա

Մկոյանն ընդգծեց, որ Տալակվաձեն առաջիկայում կժամանի Երևան, ավելին` Հայաստանը կդառնա տարածաշրջանի առաջին երկիրը, ուր պաշտոնական այց կկատարի Վրաստանի խոսնակը։

«Տալակվաձեն շատ է ուզում Հայաստան գալ։ Նա մեծ կարևորություն է տալիս այդ այցին, առավել ևս որ Հայաստանում, ինչպես և Վրաստանում, խորհրդարանական կառավարման ձև է հաստատված», – ասաց Մկոյանը։

Նա հիշեցրեց, որ հուլիսին պետք է պաշտոնական այցով Հայաստան ժամաներ Վրաստանի խորհրդարանի` այժմ արդեն պաշտոնաթող խոսնակ Իրակլի Կոբախիձեն, սակայն չհասցրեց, քանի որ Վրաստանում հունիսին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով նա ստիպված էր հրաժարական տալ։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը վերջին անգամ Հայաստան է այցելել 2015 թվականի փետրվարին։ Այն ժամանակ խորհրդարանը գլխավորում էր Դավիթ Ուսուպաշվիլին։ Վերջին անգամ ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է եղել 2017 թվականի սեպտեմբերին։

Լրահոս
0