Հումանիտար առաքելության կենտրոն

Հայ մասնագետներն առաջին բուժօգնության դասընթացներ են կազմակերպում Հալեպում. լուսանկարներ

144
(Թարմացված է 23:54 03.09.2019)
Առաջին բուժօգնության դասընթացներին մասնակցածները կկարողանալ օգնել կոտրվածքներ, այրվածքներ, սիրտ-թոքային անբավարարություն և վտանգավոր այլ վնասվածքներ ստացած մարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայում հայկական հումանիտար առաքելության շրջանակում Հալեպի խաղաղ բնակչության համար հայ մասնագետները կազմակերպում են առաջին բուժօգնության դասընթացներ։ Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի` Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջից։

«Առաջին բուժօգնության դասընթացներն արտակարգ իրավիճակներում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման նպատակով են կազմակերպվում»,– նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Դասընթացներին ներգրավվել են առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ։ Նրանք ուսուցման արդյունքում կկարողանան օգնություն ցուցաբերել կոտրվածքներ, այրվածքներ, արյունահոսություններ, էլեկտրահարում, սիրտ-թոքային անբավարարություն և վտանգավոր այլ վնասվածքներ ստացած մարդկանց։

Սիրիա մեկնած հայ բժիշկները 394 վիրաբուժական միջամտություն են արել. Փաշինյան

Հիշեցնենք, որ հայ մասնագետները Սիրիայում առաքելություն են իրականացնում այս տարվա փետրվարից։

Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքել էր մամուլում շրջանառվող լուրերը, թե ԱՄՆ-ն Հայաստանի առջև պահանջ է դրել հանել զորախումբը Սիրիայից: Նա հայտնել էր, որ Սիրիայում հայկական առաքելություն տեղակայելը ՀՀ կառավարության որոշմամբ է եղել, և Հայաստանը շարունակում է իր հումանիտար գործողությունը Սիրիայում։

Ականազերծված տարածք, փրկված կյանքեր. Փաշինյանը հանդիպել է Սիրիա մեկնած հայ մասնագետներին

144
թեգերը:
բժիշկ, հայ, Սիրիա
Ըստ թեմայի
Ոչ թե խոսքով, այլ գործով. ինչպես է Հայաստանը Սիրիայում օգնում Ռուսաստանին
«Հսկայական աշխատանք է». Շոյգուն կարևորում է Հայաստանի օգնությունը Սիրիայի բնակչությանը
2420 մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել, 48967 քմ ականազերծվել է. հայերը Սիրիայում
Ինչպես են հայ մասնագետները Սիրիայում ոչնչացնում հայտնաբերված ականները. տեսանյութ