Վարչապետը օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք

Գինու համտես և նվերներ. ՀՀ վարչապետը Կառավարության շենքում հյուրընկալել է զբոսաշրջիկներին

166
(Թարմացված է 22:44 14.08.2019)
Մինչ այդ կառավարության ղեկավարը և դուստրը` Շուշան Փաշինյանը «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով արտասահմանցի զբոսաշրջիկների հետ շրջել էին Երևանի փողոցներով, նրանց ներկայացրել մայրաքաղաքի պատմությունն ու տեսարժան վայրերը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել  է կառավարության շենք, գինի հյուրասիրել և խորհրդանշական նվերներ հանձնել նրանց։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով

«Վարչապետ Փաշինյանն օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք, շրջայց կատարել նրանց համար շենքի տարածքում և դահլիճներում, ծանոթացրել պատմությանը և ճարտարապետությանը: Շրջայցն ավարտվել է գինու համտեսով և վարչապետի կողմից զբոսաշրջիկներին խորհրդանշական նվերների հանձնմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ այդ կառավարության ղեկավարը դստեր` Շուշան Փաշինյանի հետ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով արտասահմանցի զբոսաշրջիկների հետ շրջել էր Երևանի փողոցներով, նրանց ներկայացրել մայրաքաղաքի պատմությունն ու տեսարժան վայրերը։

Վարչապետը օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք
© Photo / official site of the Prime minister of RA.
Վարչապետը օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք

Շրջայցը մեկնարկել է Երևանի Կասկադ համալիրից, շարունակվել Բաղրամյան պողոտայով, Սայաթ Նովա, Աբովյան, Վազգեն Սարգսյան փողոցներով և եզրափակվել Հանրապետության հրապարակում:

166
թեգերը:
Գինի, ՀՀ կառավարություն, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սարգսյան. «Ճիշտ շեշտադրումների դեպքում՝ ԱՄՆ–ում կձգտեն հայերի հետ լավ հարաբերությունների»
Քաղաքականության փոփոխություն չի լինի. ԱԳ նախարարը` Փաշինյանի հայտարարության մասին
«Սանիթեքն» արձագանքել է ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի քննարկմանը
Գործազուրկները նվազել են, հարկ վճարողներն ավելացել. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել
Փաշինյանը նոր նշանակում է արել
Արթուր Վանեցյան

Ինչու է Արթուր Վանեցյանը որոշել մտնել քաղաքականություն. նա ներկայացրել է իր դիրքորոշումը

320
(Թարմացված է 20:53 30.05.2020)
Արթուր Վանեցյանը խոստովանել է` երբեք չի մտածել, որ մի օր կդառնա որևէ կուսակցության անդամ, առավել ևս՝ կգլխավորի որևէ կուսակցություն։ Նա խոսել է իր պատկերացրած իշխանության, Արցախյան հիմնախնդրի, տնտեսության գահավիժման, այլ երկրների հետ հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարում խոսել է Հայաստանի քաղաքականության, տնտեսության, իշխանության սխալների ու իր պատկերացրած հայրենիքի մասին։

Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում

Վանեցյանն ասել է, որ տեսնում է պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, վտանգավոր սխալներ, որոնք ամեն օր են արվում։

«Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։ Իրական քաղաքականությամբ»,–ասել է Վանեցյանը։

Նա բացատրել է, որ իր պատկերացրած իրական քաղաքականությունը պատասխանատվությունն է՝ ընդդեմ ինֆանտիլիզմի, ազնվությունն է ընդդեմ ստի և մանիպուլյացիայի,կարգապահությունն է ընդդեմ ամենաթողության, միասնականությունն ընդդեմ պառակտման, համակարգն ընդդեմ քաոսի, կայունությունն ընդդեմ անորոշության պրոֆեսիոնալիզմն ընդդեմ դիլետանտիզմի, պրագմատիզմն ընդդեմ պոպուլիզմի։

«Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։ Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ:

Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր։ Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ»,–ասել է Վանեցյանը:

Արցախի մասին

Վանեցյանի խոսքով`անվտանգության ապահովման խնդիրը մեր երկրի համար մշտական առաջնահերթություն է լինելու, որովհետև խաղաղությունը աշխատանք է, պատերազմին պատրաստ լինելն ու պատերազմին դիմակայելը` աշխատանք։ Հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում է ամենօրյա, ամենժամյա գրագետ աշխատանք՝ բազմաթիվ ուղղություններով։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից: Դա իրավունք է և պետք է իրացվի ողջ ծավալով:Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային տեսլականի, փոխադարձ վստահության և համագործակցության վրա: Հայաստանի կողմից միանշանակ պետք է հարգվի Արցախի սուբյեկտայնությունը: Հայաստանը պետք է ներդնի իր ջանքերը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար: Հայաստանը եղել է և լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը»,–ասել է Վանեցյանը։

Արցախի հարցի լուծման միակ ճանապարհն, ըստ նրա, խաղաղ բանակցություններն են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Վանեցյանը վստահ է, որ ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը Ադրբեջանի ճնշման առաջ չեն ընկրկելու, և այդ սպառնալիքը որևէ կերպ չի նպաստելու հարցի համապարփակ և ամբողջական լուծմանը: Հայաստանի և Արցախի հետ սպառնալիքի լեզվով խոսել հնարավոր չէ:

«Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է։ Պատերազմով չկա լուծում։ Պատերազմով հնարավոր չէ հասնել խաղաղության և տարածաշրջանային կայունության։ Մենք մեր բանակի մարտունակությամբ, տնտեսության հզորացմամբ և ներքին համերաշխությամբ՝ այս գաղափարը պետք է հասանելի դարձնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանին։ Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա»,–շեշտել է նա:

Հարևանների մասին

ԱԱԾ նախկին պետն ավելի քան վստահ է, որ Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները պետք է լինեն փայլուն։

«Մենք ունակ ենք տնտեսական և քաղաքական հարաբերություններում կամուրջ հանդիսանալ մեր հարևանների և մեր գործընկեր երրորդ երկրների միջև։ Մինչդեռ վերջին զարգացումները վկայում են, որ մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է»,–ասել է Վանեցյանը։

Նրա խոսքով`մենք այնքան ենք կենտրոնացել մեր ներսում կատարվող իրադարձությունների վրա, որ կարծես թե մոռացել ենք, որ հետևողական աշխատանք է պահանջվում միջազգային գործընկերների հետ։ Աշխատանք՝ բոլոր մակարդակներում։ Անհրաժեշտ է իրականացնել ամենօրյա աշխատանք մեր միջազգային գործընկերների հետ բազմակողմ ձևաչափերով՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում։

Ինչպես պետք է Հայաստանը զարգացնի հարաբերությունները

Վանեցյանը կարծում է, որ մենք պետք է լիարժեք օգտագործենք հնարավորությունները, որ մեզ տալիս են ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։

«Մենք պետք է զարգացնենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը՝ առավել խորքային և փոխշահավետ արդյունք ստանալու նպատակով։ Մենք ունենք զգալի հնարավորություններ Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու համար։ Անկախ միջազգային հարաբերությունների կոնյուկտուրայից՝ Իրանը մեր վաղեմի բարեկամ պետությունն է, մեր անմիջական հարևանը և Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր»,– նշել է նա։

Միաժամանակ, մեր մյուս կարևորագույն գործընկերների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական և այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ունենան ծրագրային և համակարգված բնույթ և հրատապ բարձրացվեն նոր մակարդակի։

Տնտեսությունը գահավիժում է

Վանեցյանը նշել է, որ վերջին ամիսներին մեր տնտեսության վիճակը, տնտեսության կառավարիչների անկարողությունը մտան յուրաքանչյուրիս տուն։

«Փաստորեն՝ բոլորի համար ակնառու լուրջ մարտահրավերի դեպքում հերթական անգամ վերահաստատվեց այն, ինչ ասել էի ժամանակին` որոշումների տարերայնություն, գործողությունների հախուռնություն, առաջնայինը երկրորդայինից չտարբերելը։ Ցավոք, այսօր տնտեսությունը գահավիժում է։ Բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է։ Մարդու համար օրվա ապրուստի միջոց գտնելը դարձել է ամենաբարդ խնդիրը։ Այսօր Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, իսկ ինձ համար հստակ է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։ Սա համարեք իմ գլխավոր նպատակը, որը սահմանել եմ ինձ համար, եթե կուզեք՝ իմ երազանքը։ Վստահեցնում եմ, ջանք չեմ խնայելու և հասնելու ենք այդ երազանքին»,– ասել է նա։

Վանեցյանը խոստացել է առաջիկայում ձևակերպված մոտեցումներ հանրության ներկայացնել Հայաստանի զարգացման բոլոր ուղղությունների վերաբերյալ։

«Իհարկե, կարող ենք շատ երկար խոսել նոր կորոնավիրուսի պայմաններում առաջացած մարտահրավերներից և դրանց հետևանքներից, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել իշխանություն՝ կոմպետենտ և ժողովրդի հանդեպ ազնիվ իշխանություն։ Իսկ իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում։Ամփոփելով ելույթս՝ նշեմ. որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդը՝ ազգի փրկիչ կամ մարգարե։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարող քաղաքական միավորը չունի և չի էլ ուզում ունենալ բավարար կադրային և մասնագիտական ներուժ պետության առջև ծառացած մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու համար»,– ասել է նա։

Վանեցյանի խոսքով` իրենք հետամուտ են լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը։

Նա իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով` Հայաստանը պետք է զարգանա և հզորանա, մենք կարող ենք, ու հենց մենք էլ դա անելու ենք։

320
թեգերը:
Արթուր Վանեցյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում․ ինչ է ուզում Փաշինյանը, և ինչ կապ ունի դրա հետ Վանեցյանը
«Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն». Արթուր Վանեցյանի առաջարկը
Ինչու Փաշինյանն ու Հարությունյանը չքննարկեցին Արցախի խնդիրը, կամ նոր հարաբերություններ
Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն ընտրվեց կուսակցության նախագահ

337
(Թարմացված է 19:04 30.05.2020)
Վանեցյանը ԱԱԾ պետի պաշտոնից ազատվեց 2019թ. սեպտեմբերին և դարձավ իշխանության քննադատներից մեկը։ Այս տարվա փետրվարին նա հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։

Համագումարին սահմանափակ թվով մարդիկ են մասնակցել:

Ինչու է Արթուր Վանեցյանը որոշել մտնել քաղաքականություն. նա ներկայացրել է իր դիրքորոշումը

Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարին Վանեցյանը հայտարարեց, որ մտադիր է կուսակցություն ստեղծել։  Սկզբում նա հիմնադրեց «Հայրենիք» հիմնադրամը, որը պետք է զբաղվեր կրթության հարցերով, քաղաքացիների իրավաբանական խորհրդատվություններով, բայց աստիճանաբար պարզ դարձավ, որ հիմնադրամը վերածվելու է կուսակցության։ Ի դեպ, նա արդեն հայտարարել է ընդդմիադիր գործունեություն ծավալելու մտադրության մասին, ինչը տրամաբանական է` հաշվի առնելով իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղղված քննադատությունը:

«Անլուրջ մունետիկներն» ու ներքաղաքական ճգնաժամը. ինչի՞ մասին է պարտավոր լռել Վանեցյանը

Ավելի վաղ Վանեցյանը հայտարարել էր երկրում նոր, հակաճգնաժամային կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ Վանեցյանը ԱԱԾ պետի պաշտոնից ազատվել էր 2019-ի սեպտեմբերին։

Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին

337
թեգերը:
կուսակցություն, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կա սուտ, կա մեծ սուտ, և կա փաշինյանական սուտ»․ Արթուր Վանեցյան
Քեռյան. «Իշխանությունները լուրջ են ընդունում Վանեցյանից եկող վտանգը»
Արթուր Վանեցյանը քաղաքական խոշոր իրադարձություններ է կանխատեսում
Միքայել Մինասյան

ԱԱԾ-ն կստուգի Միքայել Մինասյանի` զենքի անօրինական վաճառքի մասին մեղադրանքները

52
(Թարմացված է 13:06 01.06.2020)
Դատախազությունը նախկին դեսպանի հրապարակած տեսանյութն ուղարկել է ԱԱԾ։ Հենց այնտեղ էլ կստուգվեն Միքայել Մինասյանի նշած փաստերի իսկությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգելու է Հայաստանի երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանի փեսա և Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումները այն մասին, որ իշխանություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված են զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա հավելեց, որ «Ստի վերջը» խորագրով յոթերորդ տեսանյութը, որում Մինասյանը հնչեցնում է մեղադրանքները, ՀՀ գլխավոր դատախազությունն է ուղարկել ԱԱԾ։

Հիշեցնենք` մայիսի 30-ին նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները երրորդ անձանց միջոցով կազմակերպել են ռուսական զենքի առք, այնուհետ վաճառք երրորդ երկրներին։

Հայաստանից մաքսանենգ ծխախոտի արտահանման դեպքով վարույթ չի հարուցվել. ՊԵԿ-ի պարզաբանումը

Մեկ օր անց ՀՀ ԱԺ պատգամավոր և Փաշինյանի կնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանը պատասխանել է նրան և հայտնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նրա մտերիմներից մեկին բյուջեից 15 միլիարդ դրամ է փոխանցել զենքի գնման համար։ Սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո էլ զենքը դեռ Հայաստանում չի եղել։ Ու այդ մասով արդեն իսկ հարուցված է քրեական գործ։

52
թեգերը:
Մեղադրանք, մաքսանենգություն, Զենք, Նիկոլ Փաշինյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին
«Գիտեմ, որ ծիծաղելի է հնչում, բայց...». Մինասյանը նորից «մերկացրեց» Փաշինյանին