Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալան Գոգբաշյան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպանի անունը հայտնի է. նա էթնիկ հայ է

237
(Թարմացված է 12:27 12.08.2019)
Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակած տեղեկության համաձայն` Ալան Գոգբաշյանը ռուսաց լեզվի ուսուցման ամբողջական կուրս է անցել։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում նշանակվել է Ալան Անդրանիկ Գոգբաշյանը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։

2019 թվականի սեպտեմբերին նոր դեսպանը կփոխարինի Ջուդիթ Ֆարնվորթին, որը կզբաղեցնի դիվանագիտական այլ պաշտոն:

Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ համակարգում աշխատում է 2008 թվականից, 2017-2018 թվականներին ղեկավարել է ԱԳՆ միջազգային կադրերի բաժինը։

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակած տեղեկության համաձայն` Ալան Գոգբաշյանը ռուսաց լեզվի ուսուցման ամբողջական կուրս է անցել։

237
թեգերը:
հայեր, հայ, Ալան Գոգբաշյան, Դեսպան, Մեծ Բրիտանիա, Հայաստան
Ըստ թեմայի
Սկանդալ Anonymous–ից. Հայաստանում ապշել են «ռուսամետ փորձագետների» բրիտանական ցանկից
«Նա ստեղծել է մեր դիվանագիտությունը». նախագահը հետմահու պարգևատրեց Արման Կիրակոսյանին
Նախագահ լինելն աշխատանք է և միաժամանակ նաև առաքելություն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը