Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ–ն և Սինգապուրը կարող են ԱԱԳ–ի մասին համաձայնագիր ստորագրել Երևանում. Փաշինյան

116
(Թարմացված է 14:19 09.08.2019)
Սինգապուրի վարչապետը կարող է անձամբ ներկա գտնվել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև արդեն այս տարի Երևանում կարող է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրվել։ Այս մասին Ղրղըզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի սկզբին վարչապետը պաշտոնական այցով եղավ Սինգապուրում, որտեղ այլ հարցերի թվում քննարկվեց նաև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը։

Նրա խոսքով` եթե բանակցային գործընթացն ավարտվի ժամանակին և պայմանագրի նախագիծը համաձայնեցվի  Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ժամանակ էլ կստորագրվի համաձայնագիրը։

Նիստը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1-ին։ Փաշինյանը խնդրել է ԵԱՏՄ գործընկերներին առավելագույնս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր ընթացակարգերը, այն ստորագրելու համար։

ԵԱՏՄ–ում անդրազգային ընկերություններ կստեղծվեն. Տիգրան Սարգսյան

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ Ղրղըզստանում մասնակցում է  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը գլխավորում է որպես նախագահող երկրի ղեկավար։

116
թեգերը:
համաձայնագիր, Սինգապուր, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Երևան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (123)
Ըստ թեմայի
ԵԱՏՄ երկրների վարչապետերը քննարկել են ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը
ԵԱՏՄ-ն մտադիր է հաստատել ծխախոտի ակցիզի ընդհանուր տոկոսադրույքը
«Եվ դարից երկար ձգվում է օրը». Փաշինյանը Ղրղըզստանում սելֆի է արել արձանի հետ. լուսանկար