00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հայտարարությունը վկայում է հայ ժողովրդի նկատմամբ ատելության մշակույթի մասին. ԱԳՆ

© Sputnik / Aram NersesyanЗдание министерства иностранных дел Армении
Здание министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է, որ Ադրբեջանն անկարող է պահպանել պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության` 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդում ու խրախուսում է Ադրբեջանի իշխանությունը: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում թվարկել էր այն խոշոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Վարչապետն ընդգծել էր, որ չի հիշատակում Արցախը, քանի որ Արցախը Հայաստանն է, և վերջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել` նշելով, որ «ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը»:

«Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը»,–նշված է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ Ադրբեջանի իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար։ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մերժում են ԼՂ ժողովրդի և վերջիններիս կողմից ընտրված իշխանությունների հետ որևէ ուղղակի ներգրավվածության հնարավորությունը, որոնք էթնիկ զտումներ և այլ զանգվածային վայրագություններ են իրականացրել ԼՂ–ում 1990-ականներին և 2016թ․ ապրիլին։ Բացի այդ, ԱԳՆ–ն նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն որդեգրել են ատելության քաղաքականություն, այդ թվում` հայերին սպանած մարդասպանների հրապարակային հերոսացման միջոցով։ Ըստ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության` ՀՀ–ն մնում է Արցախի ժողովրդի միակ երաշխավորը՝ նրա անվտանգության, ազատության, մարդու անօտարելի իրավունքների՝ ներառյալ զարգացման և ինքնորոշման իրավունքի ապահովման գործում։

Начальник Главного информуправления Аппарата Президента Карабаха Давид Бабаян во время ежегодного совета попечителей всеармянского фонда Айастан (18 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաբայան. «Ադրբեջանը խեղաթյուրում է Նիկոլ Փաշինյանի ելույթը»

«Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Փաշինյանի ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը»,– նշված է հայտարարության մեջ։

ԱԳՆ–ն հիշեցնում է, որ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետևողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը և կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման:

Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում: Նման մոտեցումները հետևողականորեն արտացոլվում են Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններում:

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում: ԱԳՆ–ն վստահեցնում է` Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մերժելով ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, ինչպես հաստատակամ է պաշտպանելու ՀՀ և Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Լրահոս
0