Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ամփոփում է օրը. նա որոշել է` ով է լինելու իր նոր խորհրդականը

371
(Թարմացված է 22:44 31.07.2019)
ՀՀ վարչապետը Կալավան այցելելուց հետո որոշել է, որ իրեն պիտի խորհուրդ տա գյուղի բնակիչներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը կլինի Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը եւ կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»,– նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ընտանիքի հետ այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ, զրուցել տեղի բնակիչներից Ռոբերտ Ղուկասյանի հետ, որը 10 հյուրատուն ունի գյուղում։ Ղուկասյանը պատմել էր, որ առաջին հյուրատունն իրենց տան երկրորդ հարկում է բացել, իսկ հետո սկսել է ընդլայնել գործունեությունը։

Նրա խոսքով` Կալավանում ամեն մեկն իր գործով է զբաղվում` մեկը պանիր է մատակարարում հյուրատներին, մյուսն անտառներից միրգ–բանջարեղեն է հավաքում... Կալավանում բոլոր հյուրատներն իրենք են սնունդ տրամադրում հյուրերին. այնտեղ ռեստորաններ չկան։ Ղուկասյանը հավելել էր նաև, որ մինչև սեպտեմբերի վերջ իրենց հյուրատներում այլևս ազատ տեղեր չկան, բոլորը պատվիրված են։

Հիշեցնենք` Փաշինյանը հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ն արձակուրդ է վերցրել։

371
թեգերը:
Վարչապետ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (832)
Ըստ թեմայի
Որտե՞ղ է Վարդավառը տոնում Նիկոլ Փաշինյանը. լուսանկար
Փաշինյանը «սիմինդ փարթի» է կազմակերպել. վարչապետի հանգիստը շարունակվում է
Վինիլային նվագարկիչ և անտառային խոհանոց. Նիկոլ Փաշինյանը Կալավանում է
Փաշինյանը Գոշ գյուղ է այցելել ու ենթատեքստով գրառում արել
Ինչպես կարձագանքի Փաշինյանը. տնաքանդ կոնվենցիա՞, թե՞ քաղաքական օրակարգի գրավիչ հարց