00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն ուզում է Թուրքիային պատժել, բայց այնպես, որ չհրի Ռուսաստանի գիրկը

© AP Photo / Presidential Press Service/Pool Photo via APПрезиденты России, США и Турции, Владимир Путин, Дональд Трамп и Реджеп Тайип Эрдоган, и генсек ООН Антонио Гутерриш в кулуарах саммита G-20 (29 июня 2019). Осака
Президенты России, США и Турции, Владимир Путин, Дональд Трамп и Реджеп Тайип Эрдоган, и генсек ООН Антонио Гутерриш в кулуарах саммита G-20 (29 июня 2019). Осака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, երբ ամերիկացիները ռուս-թուրքական մտերմությունը դիտարկում են որպես պատժամիջոցների առիթ, իսկ մյուս կողմից էլ՝ Վաշինգտոնը չի կամենում այդ պատժամիջոցների օգնությամբ Թուրքիային «Մոսկվայի գիրկը» հրել:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեռ չեն կողմնորոշվում, թե ինչպես Թուրքիային «պատժեն» Ռուսաստանի հետ համագործակցելու համար: Վաշինգտոնը ոչ մի կերպ չի կարողանում մարսել, որ Անկարան ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնեց, բայց ԱՄՆ–ի յուրաքանչյուր սպառնալիքը կարծես ավելի է Թուրքիային մերձեցնում Ռուսաստանին: Ինչպես հայտնի է, ամերիկացիները Թուրքիային գրեթե դուրս են մղել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից: Ի պատասխան, Անկարայում գրեթե բաց տեքստով ասում են, որ այդ կործանիչների համար այլընտրանք կգտնեն: Մասնավորապես, ինչպես օրերս հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիան կհետևի նույն սկզբունքին, ինչ C-400-ի դեպքում:

Օրացույց - Ռուբեն Սաֆրաստյան - Sputnik Արմենիա
«Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի սիրալիր վերաբերմունքը պայմանավորված է շահով». Սաֆրաստյան

«Մենք նոր ուղիներ ենք փնտրելու պաշտպանության ոլորտում մեր կարիքները հոգալու համար, այնպես, ինչպես ժամանակին Անկարան սկսեց այլընտրանք փնտրել ՀՕՊ-ի դեպքում ու Patriot զենիթահրթիռային համակարգը գնելու մերժում ստանալուց հետո արդյունքում պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ։ Եվ դա Թուրքիայի օրինական իրավունքն է», - Չավուշօղլուի ասածը մեջբերում է Anadolu գործակալությունը:

Փորձագետներն ու քաղաքական գործիչներն ամերիկյան կործանիչների հնարավոր այլընտրանք են նշում հինգերորդ սերնդի Су-57 ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչները: Դժվար չէ գուշակել, թե Արևմուտքում ինչ բուռն արձագանք կլինի, եթե Թուրքիան գնի այդ օդանավերը:

«Լրտեսական խաղեր» Հայաստանում. Իրանն ու ԱՄՆ–ն պայքարում են չեզոք տարածքում

Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշում է՝ որոշ տեղեկություն կա, որ ռուսական կողմն այդ ինքնաթիռներն արդեն առաջարկել է Անկարային: Բայց դժվար է ասել՝ ինչ կորոշի Անկարան ու որքան հեռու կգնա Ռուսաստանի հետ համագործակցության հարցում:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանից C-400 գնելու փաստը լուրջ դժգոհություն է առաջացրել ԱՄՆ-ում ու ՆԱՏՕ-ի շրջանակում այլ գործընկերների մոտ: Չի բացառվում, որ նոր գործարքը լցնի ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցների համբերության բաժակը», - ասաց Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Սակայն պետք է հաշվի առնել, որ կազմակերպության կանոնադրության մեջ նշված չէ, թե ինչ ընթացակարգով են անդամներից մեկին դուրս հանում: ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ մեկ մասնակցին հանելու վերաբերյալ կետ պարզապես չկա:

Северный Кипр, вид на Никосию - Sputnik Արմենիա
Թուրքիան մեկուսանում է, Հայաստանը պիտի «ագրեսիվանա». ի՞նչ է փնտրում Երևանը «պղնձյա» կղզում

Տեսականորեն կարելի է նման օրենք մշակել, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ անդամ բոլոր երկրները միաձայն հավանություն կտան դրան: ՆԱՏՕ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Իսկ քանի դեռ ՆԱՏՕ-ն տարակուսում է, Թուրքիան շարունակում է շանտաժի ենթարկել դաշնակիցներին:

Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Վաշինգտոնը քննարկում է նաև «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքը կիրառելու հնարավորությունը: Եթե այդ օրենքը կիրառվի, առաջին հերթին կտուժի ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմաարդյունաբերական համագործակցությունը: Թուրքիան կզրկվի ամերիկյան զենքի մատակարարումից, թուրքական պետական հաստատությունների հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն, չեն շրջանցի նաև այն ընկերություններին կամ անձանց, որոնք կապ ունեն ռուսական C-400-ի մատակարարման հետ:

ԱՄՆ–ն ավելացրել է Բաքվին տրամադրվող օգնության ծավալը, Հայաստանը հետ է մնում. որն է պատճառը

«Ընդ որում՝ պատժամիջոցների հարցում Կոնգրեսը շատ ավելի վճռական է տրամադրված, քան նախագահ Թրամփը: Ինչևիցե, Թուրքիայի տնտեսության ու պաշտպանության ոլորտի դեմ պատժամիջոցները լուրջ հարված կլինեն երկրի համար: Հասկանալով դա՝ Անկարան ուզում է ցանկացած գնով կանխել նման սցենարը», - ասում է փորձագետը:

Փաստացի պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, երբ ամերիկացիները ռուս-թուրքական մտերմությունը դիտարկում են որպես պատժամիջոցների առիթ, մյուս կողմից էլ՝ Վաշինգտոնը չի ուզում այդ պատժամիջոցների օգնությամբ Թուրքիային «Մոսկվայի գիրկը» հրել:

Անկարան ամերիկյան պատժամիջոցների դեմ տնտեսական իմունիտետ չունի: Փոխարենը Վաշինգտոնի հետ անվերջ «առևտուր անելու» հնարավորություն ունի՝ օգտագործելով ռուսական գործոնը ամերիկացիներին վախեցնելու համար:

Լրահոս
0