Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ

104
(Թարմացված է 21:57 23.07.2019)
Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր որակի համագործակցություն ծավալելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է նախագահի լրատվության ծառայությունը։

«Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր որակի համագործակցություն ծավալելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով կնպաստենք հայ-բրիտանական բազմոլորտ փոխգործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,– նշված է Սարգսյանի ուղերձում։

Նշենք, որ Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը Պահպանողական կուսակցության ղեկավար է ընտրվել և ստանձնելու է երկրի վարչապետի պաշտոնը։

Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 հազար 153 շարքային անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 հազար 656: Ջոնսոնը կառավարության նիստն առաջին անգամ կվարի հուլիսի 25-ին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական է ներկայացրել հունիսի 7–ին։

Հազիվ զսպեց հուզմունքն ու փախավ. Մեյը հուզիչ ելույթով է հայտարարել հրաժարականի մասին

104
թեգերը:
Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիա, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մեծ Բրիտանիայի թագուհին Փաշինյանին հիշեցրել է պատմական սերտ կապերը
«Նա ստեղծել է մեր դիվանագիտությունը». նախագահը հետմահու պարգևատրեց Արման Կիրակոսյանին
Ամալ Քլունին Ասանժին խորհուրդ է տվել`ինչպես փախչել Մեծ Բրիտանիայից և չհայտնվել բանտում