Նիկոլ Փաշինյանը Տավուշում, արխիվային լուսանկար

Խնդիրներն ավելի են խորանում` լուծվելու փոխարեն. քաղաքագետը` Փաշինյանի ու Իջևանի մասին

427
(Թարմացված է 22:35 18.07.2019)
Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում իշխանություն-հասարակություն կապի խնդիր կա։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik, Արմեն Հակոբյան. Իշխանության ներկայացուցիչների` «վեթինգի» և «անցումային արդարադատության» վերաբերյալ բացատրությունները, այդ թվում՝ վերջին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածները համոզիչ չեն: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այս մասին ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` նշելով, որ այդ բացատրությունները քաղաքական քարոզչության դրսևորում են, ինչն իրեն պարզ էր ի սկզբանե:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանից նախ, հետաքրքրվեցինք, թե ինչպիսի տպավորություն ստացավ «Ազատությանը» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունից, որ մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերը շրջափակելու կոչն ու գործողությունը խորհրդանշական բնույթի (սիմվոլիկ) էին:

«Բնականաբար, փորձ է արվում ինչ-որ բացատրություն տալ, և սիմվոլիկ բնույթ վերագրել բռնի եղանակով դատարանների աշխատանքը խափանելուն, ինչը սահմանադրական կարգի խախտում է: Առավել ևս, երբ դատավորներին մի քանի ժամ շարունակ չէին թողնում մտնել իրենց աշխատասենյակները, իսկ պատուհանից աշխատավայր թափանցել փորձողներին քաշում էին կամ գցում գետնին»,-ասաց նա:

Դանիելյանի կարծիքով` հետագայում` իշխանության փոփոխությունից հետո, կարող են նույնիսկ քրեական գործեր հարուցվել դատարանների շրջափակման այդ դրսևորումների հետ կապված:

Համենայն դեպս, դատաիրավական ոլորտում իշխանությունը բարդություններ է ստեղծել, իսկ հիմա փորձում է ինչ-որ բացատրություններ ներկայացնել «վեթինգի» կամ Վահե Գրիգորյանի հայտնի նամակի, ԱԺ-ում ունեցած
ելույթի և Սահմանադրական դատարանի նախագահ ինքնահռչակվելու վերաբերյալ:

«Հիմա փորձ է արվում այդ ամենին ինչ-որ բացատրություններ տալ, և այդ բացատրությունները համոզիչ չեն: Օրինակ` ի՞նչ է նշանակում՝ 2019 թվականին պետք է 2019 թվականի ՍԴ ունենալ: Սա պարզ դեմագոգիա է,-վարչապետի հարցազրույցային ձևակերպմանն անդրադառնալով` նկատեց Ստեփան Դանիելյանը, ապա հավելեց,– եթե ՍԴ-ի հետ կապված կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն իրավական ճանապարհով, և եթե անհրաժեշտ է, նաև Սահմանադրության որոշ հոդվածների փոփոխությամբ: Ինչը մատնանշեց նաև Վենետիկի հանձնաժողովը` բնականաբար, ասելով, որ ամեն ինչ պետք է օրենքի և սահմանադրության շրջանակում լինի: Մնացածն ուղղակի դեմագոգիա է»:

Ինչ վերաբերում է դատավորների, այսպես կոչված, «վեթինգին» կամ, ինչպես երբեմն ասում են, ստուգելուն, ապա քաղաքագետը նկատեց.

«Ինձ ի սկզբանե պարզ էր, որ և՛ անցումային արդարադատությունը, և՛ վեթինգը հում, լավ չմտածված գաղափարներ են, որոնք զուտ «փիար» նշանակություն ունեն: Այսինքն, հռչակել են, որ եղել է հեղափոխություն, մարդիկ հարցնում են, թե ի՞նչն է հեղափոխվել, իրենք ասպարեզ են նետում ինչ-որ տերմիններ, որոնք մարդկանցից շատերին անհասկանալի են, և փորձում են համոզել, որ հեղափոխությունը հենց վեթինգն է, հենց անցումային արդարադատությունն է. սպասեք, տեսեք՝ ի՜նչ ենք անելու, լուրջ բաներ են փոխվելու և այլն: Ու շատերը, այդ տպավորության տակ ընկնելով, սպասում են, որ վեթինգ լինի, որ Հայաստանում ներդրումներ լինեն և այդպես շարունակ: Դրանք պարզ մանիպուլյացիաներ են»:

Դանիելյանի խոսքով` հիմա ասում են, որ վեթինգ չի լինելու, այլ դատավորների բարեվարքությանը, կարգապահությանն ուղղված ինչ-որ քայլեր կլինեն, որոնք, բնականաբար, միշտ եղել են և միշտ պետք է լինեն: Այլ հարց է, որ ժամանակին արդյունավետ չի եղել: Հիմա խոսք են տալիս, որ արդյունավետ կլինի:

Հարցին, թե Վենետիկի հանձնաժողովի արձանագրության հրապարակումից հետո դատաիրավական համակարգի նկատմամբ իշխանության որոշ մոտեցումներ չե՞ն մեղմվել, Sputnik Արմենիայի զրուցակիցն արձագանքեց` նկատելով, որ այդ մոտեցումները մեղմվել են ոչ թե նշված արձանագրությունից հետո, այլ շատ ավելի վաղ:

«Գործող իշխանության մեջ կան իրոք նորմալ իրավաբաններ, որոնք, վստահ եմ, զգուշացնում էին, որ դա ճանապարհ չէ,-ասաց Ստեփան Դանիելյանը:- Նաև եղել են հանդիպումներ տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ևս իրենց տեսակետները և մտահոգությունները հայտնել են: Այսինքն, մինչև Վենետիկի հանձնաժողովի նիստը արդեն որոշումները կային, որ այդ տերմիններից պետք է հրաժարվել: Ուղղակի խնդիրը քաղաքականության մեջ է: Իրենք չեն կարողանում հանրությանը բացատրել, որ այդ հիմնական մեխերը, որով իրենք ուզում էին ապացուցել, որ հեղափոխություն է եղել, և ինչ-որ բան հեղափոխվել է, դրանից հրաժարվելու են»,– ասաց նա:

Դանիելյանի խոսքով` այդ արձանագրությունն ուղղակի ավելի արագացրեց այն գործընթացը, որ իրենք արդեն հրապարակային ձևով պիտի ասեն, որ հրաժարվում են նման կտրուկ, հակասահմանադրական քայլերից:

«Այսինքն, սա իրենց քաղաքական իմիջի խնդիրն էր»,– ասաց քաղաքագետը:

Ստացվում է, որ վեթինգի ու մնացյալ «դատաիրավական տերմինաբանության» շուրջ այժմյան արծարծումները խնդիր ունեն պահպանել գործող իշխանության դեմքը հանրային ընկալման դաշտում, միաժամանակ՝ դատաիրավական փոփոխությունները ավելի հանդարտ ու նաև արտաքին գործընկերներին ընկալելի հուն վերադարձնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում ընդգծեց, որ այս 1 տարվա կամ 14 ամսվա գլխավոր ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը: Քաղաքագետը մասամբ համամիտ է հնչած գնահատականին՝ երկրի իմիջի վերաբերյալ: «Անկեղծորեն պետք է նշել, որ այդ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը Հայաստանի վարկը աշխարհում իրոք բարձրացրեց և բարձրացրեց նաև այն պատճառով, որ դա իրոք խաղաղ կերպով տեղի ունեցավ: Նաև մյուս կողմից՝ իշխանությունը ուժ չկիրառեց կամ չկարողացավ կիրառել, ժողովուրդը ցույց տվեց, որ համախմբված է և կարողանում է ինչ-որ խնդիրներ լուծել»,– ասաց նա:

Քաղաքագետի խոսքով` իհարկե, խաղաղ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը երկրի իմիջը բարձրացրեց, բայց երբ նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթեց, պետք է նկատի ունենալ, որ ժողովրդավարությունն ավելի բարդ երևույթ է:

«Ու հենց Իջևանի դեպքերը ցույց տվեցին, որ ամեն ինչ չէ, որ նորմալ է: Նայեք` եթե նախկինում գազանություններ անում էր ոստիկանությունը կամ, համենայն դեպս, դա այդպես էր ընկալվում հանրության կողմից, և տուժողը հանրությունն էր, հիմա բռնությունը կիրառում է հանրությունը, տուժողը ոստիկանությունն է:

Իսկ ժողովրդավարությունն առաջին հերթին օրինականությունն է, պատասխանատվությունն է և այդ ներդաշնակությունն է, երբ կարողանում են ուժ կիրառել՝ երբ պետք է, և համաչափ լինի ուժը»:

Ասել կուզի, որ ժողովրդավարության ու իր հաղթանակելու խնդիրը շատ ավելի բարդ է, դա միայն իշխանություն-հասարակություն հարաբերությունների դաշտում չէ: Այն առնչվում է ժողովրդի մտածողությանը, իրավագիտակցությանը, մենթալիտետին, ժողովրդավարական ավանդույթների ձևավորմանը ու շատ ավելի բարդ հարց է:

«Եվ արտահայտությունը, թե Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է և այլն, զուտ քաղաքական քարոզչության նպատակ ունի»,- նշեց Դանիելյանը:

Իջևանում այս օրերին տեղի ունեցածը մեր զրուցակցին հուշում է, որ Հայաստանում կառավարման խնդիր կա, որ իշխանություն-հասարակություն կապի խնդիր կա, և քաղաքագետի ընկալմամբ՝ խնդիրներն ավելի են խորանում՝ լուծվելու փոխարեն:

Հիշեցնենք` երեկ փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան տեղի էին ունեցել բախումներ` ոստիկանների և ցուցարարների միջև, որի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։

427
թեգերը:
Ոստիկանություն, Վեթինգ, Իջևան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

55
(Թարմացված է 23:26 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

55
թեգերը:
ընդդիմություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է
XVI съезд РПА. Выступление президента РА Сержа Саргсяна

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է գումարել

153
(Թարմացված է 22:15 01.07.2020)
Կուսակցության ԳՄ նիստում քննարկվել է արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում գործունեության հիմնական ուղղություններն ու գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը վարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։

Քննարկվել են նաև սահմանադրական վերջին փոփոխությունները, երկրի ներքին ու արտաքին սպառնալիքները։

Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության ապագա ծրագրերին, այդ թվում՝ միջազգային համագործակցության ասպարեզում։

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն ու  գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։

«Ռումբ է դրված պետության հիմքում». ՀՀԿ-ն մեղադրում է Փաշինյանին իշխանության յուրացման մեջ

153
թեգերը:
Հայաստան, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարությունը» պետք է հրաժարական տա. ՀՀԿ–ն հայտարարություն է արել
Փաշինյանը չի պատրաստվում կրկնել ՀՀԿ–ի սխալները
Փաշինյանը խնդիր կդնի` խորանալ այնքան, որ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվեն
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման

0
(Թարմացված է 16:07 06.07.2020)
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում։ Այն համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

0
թեգերը:
դրոշ, Ռուսաստան, Հայաստան, Արմեն Սարգսյան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել է նրան