Լենա Նազարյան

Դա ի՞նչ է, սևագիր է, թե չէ. Լենա Նազարյանը` Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի մասին

239
(Թարմացված է 13:59 16.07.2019)
Դրա անունը կդնենք վեթինգ, թե բարեվարքություն, կապ չունի։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը լրագրողներին վստահեցրել է, որ դատական համակարգն առողջացնելու իշխանության հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Արդարադատության նախարարությունում մշակվում են օրենսդրական փոփոխություններ, որոնց հիման վրա առաջիկայում հնարավոր կլինի սկսել դատավորների ստուգման գործընթաց` պարզելու, թե արդյոք պաշտոնյան համապատասխանո՞ւմ է իր զբաղեցրած պաշտոնին։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` հավելելով, որ սեպտեմբերին օրինագիծն արդեն կներկայացվի ԱԺ քննարկմանը։

«Դրա անունը կդնենք վեթինգ, թե բարեվարքություն, կապ չունի։ Դատական համակարգն առողջացնելու մեր հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է, և մենք դա իրականացնելու ենք»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանն ամփոփող փաստաթղթին ու դրանում վեթինգի վերաբերյալ ներկայացված տեսակետին` Լենա Նազարյանը հրաժարվեց մեկնաբանությունից։

«Ես ընդհանրապես չեն ուզում մեկնաբանել այդ փաստաթուղթը, չգիտեմ՝ դա ինչ փաստաթուղթ է, ինչ հանդիպման ժամանակ է նշվել, սևագիր է, թե սևագիր չէ։ Ես ընդամենը ուզում եմ վերահաստատել դատաիրավական համակարգը բարեփոխելու, առողջացնելու մեր մտադրությունը, և դա իրականացվելու է հենց այն չափանիշներով, որոնց մասին խոսել ենք, մասնավորապես` դատական համակարգում աշխատող դատավորների գույքի և նրանց եկամուտների համապատասխանությունը ստուգելով»,– ասաց Լենա Նազարյանը։

Ո՞վ է «վեթինգում» այս ամենը, կամ արդարադատության նորանշանակ նախարարի բացահայտումը

Լուրերը, թե այդ փաստաթուղթը Վենետիկի հանձնաժողովում ներկայացրել էր Վարդան Պողոսյանը, որը համակարգում էր ՀՀ Սահմանադրության գործող տարբերակի աշխատանքները և դրա հեղինակներից մեկն է, Լենա Նազարյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցը պետք է քննարկվի ՀՀ կառավարությունում։

Հիշեցնենք` մամուլում հունիսի 15-ից ակտիվ քննարկման էր արժանացել Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանի ամփոփող փաստաթղթում Հայաստանի դատական համակարգին վերաբերող որոշ դրվագներ։

Փաստաթղթում, մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի իշխանությունների հրավերով Հայաստան ժամանած ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունն այցի ընթացքում քննարկել է դատաիրավական բարեփոխումները և համաձայնության եկել, որ «բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար կլինի»:

Նշենք, որ ս.թ. մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի` դատական համակարգի բարեփոխմամբ։ Որպես բարեփոխման ուղի վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է վեթինգ իրականցվի։

Ցավում եմ, որ մեկը չասաց վարչապետին` եկեք այս քայլից ձեռնպահ մնանք. Դավիթ Հարությունյան

Այս հայտարարությունից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք նախաձեռնեց` վերոհիշյալ գործընթացի թեմայով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար։ Ստորագրահավաքին միացել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

239
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վենետիկ, Վեթինգ, Հայաստան
Ըստ թեմայի
Դատավորների «վեթինգ» ՀՀ–ում. ի՞նչ է մտածել Փաշինյանը, նպատակը կարդարացնի՞ միջոցները
Բարեփոխում պետք է, վեթինգ` ոչ. արդարադատության նախարարը չլսեց Հանրային խորհրդի կարծիքը
Վեթինգ կլինի, բայց երբ ու ինչպես` հայտնի չէ. նորանշանակ նախարարը վեթինգի ծրագիր չի տեսել
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

55
(Թարմացված է 23:26 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

55
թեգերը:
ընդդիմություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է
XVI съезд РПА. Выступление президента РА Сержа Саргсяна

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է գումարել

153
(Թարմացված է 22:15 01.07.2020)
Կուսակցության ԳՄ նիստում քննարկվել է արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում գործունեության հիմնական ուղղություններն ու գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը վարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։

Քննարկվել են նաև սահմանադրական վերջին փոփոխությունները, երկրի ներքին ու արտաքին սպառնալիքները։

Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության ապագա ծրագրերին, այդ թվում՝ միջազգային համագործակցության ասպարեզում։

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն ու  գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։

«Ռումբ է դրված պետության հիմքում». ՀՀԿ-ն մեղադրում է Փաշինյանին իշխանության յուրացման մեջ

153
թեգերը:
Հայաստան, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարությունը» պետք է հրաժարական տա. ՀՀԿ–ն հայտարարություն է արել
Փաշինյանը չի պատրաստվում կրկնել ՀՀԿ–ի սխալները
Փաշինյանը խնդիր կդնի` խորանալ այնքան, որ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվեն
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ պատճառով դատի է տվել երկարամյա գործընկերոջը

0
(Թարմացված է 16:53 06.07.2020)
Եթե դատարանում Եվգենի Պետրոսյանի գործընկերոջ մեղքն ապացուցվի, նա ստիպված կլինի մեծ տուգանք վճարել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասադր կնոջը` Տատյանա Բրուխունովային և դաս տալ գործընկերոջը` Վիկտոր Կոկլյուշկինին, հայտնում է starhit–ը։

Տատյանան անդադար խիստ քննադատության է ենթարկվում։ Մե՛կ նա բոլորին դուր չի գալիս, մե՛կ նրա ընտրությունը, մե՛կ հագուստը չէ այն։ Մի քանի օր առաջ նրա հասցեին վիրավորական խոսքեր է ասել Վիկտոր Կոկլյուշկինը։

Նրա խոսքով` ինքը մտահոգված է, որ Պետրոսյանն այլևս հեռուստատեսությունում չի հայտնվում, և դա կապում է Պետրոսյանի նոր ամուսնության հետ։ Իբրև թե Տատյանան բացարձակապես այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Պետրոսյանը պաշտպանել է կնոջն ու որոշել Կոկլյուշկինին պատասխանատվության ենթարկել։ Դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինն արդեն համապատասխան դիմում է ներկայացրել դատախազություն։ Կոկլյուշկինին դրամական տուգանք է սպառնում։

«Պետրոսյանը շատ զայրացած էր, և մենք որոշեցինք անպատիժ չթողնել կատարվածը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ դրանք ուղղված են կնոջ պատվի ու արժանապատվության նսեմացմանը», –արտիստի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Եթե դատարանը Կոկլյուշկինի խոսքերը որպես վարչական խախտում ճանաչի, ապա նա ստիպված կլինի մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք վճարել։

Կոկլյուշկինը Պետրոսյանի բազմաթիվ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս միասին հանդես են եկել նույն բեմում, այդ թվում` «Կրիվոյե զերկալո» ծրագրում համատեղ համարներով։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա հումորիստը չափահաս դուստր ունի՝ Վիկտորյան, որը հիմա բնակվում է Մոսկվայում՝ Պետրոսյանի նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորյան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

0
թեգերը:
Երիտասարդ, Կին, Վիկտոր Կոկլյուշկին, Տատյանա Բրուխունովա, Դատարան, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ