00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի չորս «ժանգոտ մեխերը». Լապշինը խոսել է ՄԻԵԴ-ում իր գործի ընթացքի մասին

© Sputnik / Aram NersesyanРоссийско-израильский блогер Александр Лапшин перед началом пресс-конференции (22 января 2019). Еревaн
Российско-израильский блогер Александр Лапшин перед началом пресс-конференции (22 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի իշխանությունը փորձում է համոզել Եվրոպական դատարանին, որ Լապշինի գործը ժամանակին չի քննվել փոստատարի հիվանդության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Բաքուն ՄԻԵԴ-ին «ապացույցներ» է ներկայացրել, իբր հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը փորձել է ինքնասպան լինել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Լապշինը խոսել է դրանց անհեթեթության մասին։

Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
ՄԻԵԴ–ում կպատմեմ ` ինչպես են մորս ծննդյան օրը Բաքվում հարձակվել ինձ վրա. բլոգեր Լապշին

2018 թվականի մարտի 7-ին Լապշինը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի իշխանությանը մեղադրելով 2017 թվականի սեպտեմբերի 11-ին բանտում իր դեմ մահափորձ իրականացնելու մեջ:

2018 թվականի դեկտեմբերին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ Լապշինի ներկայացրած ապացույցները բավարար չեն Ադրբեջանի դեմ դատավարություն սկսելու համար։

«Իմ փաստաբանները միաժամանակ անկախ դատաբժշկական փորձաքննության երեք արդյունք են ներկայացրել Իսրայելից, Ռուսաստանից ու Նիդեռլանդներից, որոնք հաստատում են, որ սպանության նպատակով հարձակում է կատարվել։ Դատարանը փաստաթղթերը Բաքու է ուղարկել, որտեղից պետք է ներկայացնեին իրենց առարկությունները»,-ասաց Լապշինը։

Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
Լապշին. «Իմ հետևից ուղարկել էին Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռը». բացառիկ

Եվ ահա, 2019 թվականի հուլիսի 3-ին Ադրբեջանն  ուղարկել է դրանք։ Ադրբեջանական իշխանությունը շարունակում է պնդել, որ Լապշինն ինքն է փորձել կախվել։ Միաժամանակ, նրանք կցել են փաստաթղթեր, որոնք Լապշինի վարկածն են ապացուցում։

Օրինակ, Լապշինի խոսքով՝ նրանք կցել են մի գոտու լուսանկար, որով Լապշինն, իբր, փորձել է կախվել: Եվ սա այն դեպքում, երբ բանտարկյալներին արգելված է գոտի ունենալը։

«Նրանք նյութերում նաև մեխ են ցույց տալիս, որից, իբր, փորձել եմ կախվել, բայց բանտերում մեխեր էլ չկան, և հենց այն բանի համար, որ բանտարկյալները չսպանեն իրար կամ ինքնասպան լինեն։ Այսինքն` ամբողջն անհեթեթություն է ու կեղծիք»,-նշեց բլոգերը։

Լապշինի «Բաքվի ճեպընթացը». բլոգերը գիրք է գրելու իր անհաջողությունների մասին

Ադրբեջանի իշխանությունը պնդում է նաև, որ Լապշինը նամակ է  գրել Իլհամ Ալիևին ու շնորհակալություն հայտնել 2017 թվականի սեպտեմբերի 11–ին իրեն ներում շնորհելու համար։

«Բնականաբար, սա կեղծիք է՝ գրված ռուսերենին վատ տիրապետող մարդու ձեռքով։ Ընդ որում. այն իբր գրված է այն օրը, երբ ես, ըստ նույն Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթերի՝ Բաքվի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում եմ եղել` կոմայի մեջ։ Այսինքն` նույնիսկ եթե ուզենայի էլ, չէի  կարող ոչինչ գրել»,-ասաց Լապշինը։

Ավելին` Ադրբեջանի իշխանությունը պնդում է, որ միջադեպի հետաքննությունը ժամանակին չի սկսվել, քանի որ Լապշինն այդ մասին պահանջ չի ներկայացրել, և սա այն դեպքում, երբ մահափորձերի հետ կապված դեպքերը հետաքննվում են պարտադիր կարգով` առանց տուժողի խնդրանքի:

«Արդյունքում հետաքննության բացակայությունը նրանք բացատրել են... փոստատարի հիվանդությամբ։ Եվ նրանք իսկապես մտածում են, որ այդ անհեթեթությունը համոզիչ է հնչում»,-ասաց Լապշինը։

Российско-израильский блогер Александр Лапшин - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները խոժոռվել են Դուբայում «բուրժուա» Լապշինին տեսնելով

Նշենք` փաստաթղթերը, որոնց մասին խոսում է Լապշինը, հրապարակված են նրա անձնական բլոգում։

Նախադեպ կդառնա՞․ Եվրոպական դատարանը սկսել է Լապշինի գործով հաղորդակցվել Բաքվի հետ

2016 թվականի վերջին Լապշինին Մինսկում ձերբակալել էին Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու պատճառով: Բլոգերին արտահանձնել էին Ադրբեջան, և Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Լապշինը 7 ամիս էր մնացել ադրբեջանական բանտում, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին Լապշինին ներում շնորհելու հրամանագիր էր ստորագրել։

Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ որպես զբոսաշրջիկ է Արցախ այցելել և ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հանդիպել։ Ներկա պահին Լապշինի գործն ուսումնասիրում է ՄԻԵԴ–ը։

Բելառուսին նոր սկանդալ է սպառնում բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու գործով

Լրահոս
0