Կիպրոս

Թուրքիան մեկուսանում է, Հայաստանը պիտի «ագրեսիվանա». ի՞նչ է փնտրում Երևանը «պղնձյա» կղզում

635
(Թարմացված է 01:03 12.07.2019)
Անկարան ու Բաքուն ակտիվ աշխատել են հրեական լոբբիի հետ, այդ թվում` Հայաստանի դեմ։ Սակայն գազի պայքարի հարցում բոլորովին այլ իրավիճակ կարող է լինել Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հարաբերություններն օրեցօր սրվում են. գազի խոշոր հանքավայրի համար լուրջ պայքար է մղվում հունական պետությունների, Իսրայելի ու Թուրքիայի մասնակցությամբ։

Կիպրոսի ու Հունաստանի հետ Հայաստանի ջերմ հարաբերությունների մասին վաղուց է հայտնի, սակայն ՀՀ ԱԳՆ–ի` Թուրքիային ուղղված հայտարարությունը (թեև հնչեց հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների քննադատությունից հետո) բավականին կտրուկ էր։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Թուրքիան, Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման փորձ անելով, սադրիչ գործողություններ է իրականացնում։ Sputnik Արմենիան փորձագետների հետ խոսել է այն մասին, թե ինչ է Երևանը «փնտրում» Կիպրոսի «պղնձային» կղզու մոտակայքում։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով` այդ հայտարարությունը պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխություններով։ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել, ու ԱՄՆ–ն ակտիվորեն աշխատում է, որ Հունաստան–Կիպրոս–Իսրայել ձևաչափը աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական գործոն դառնա։

Հայաստանը մինչև հիմա էլ բավականին խիստ դիրքորոշում ուներ Թուրքիայի գործողությունների հարցում, սակայն պաշտոնական հայտարարություններ չէին արվել։ Այդ դիրքորոշումը երբեմն արտահայտվում էր ՄԱԿ–ում քվեարկությունների ժամանակ։

«Հիմա կարևոր է, որ Հայաստանը զարգացնի Կիպրոսի ու Հունաստանի հետ եռակողմ ձևաչափը։ ԱԳՆ–ի մակարդակով արդեն հայտարարվել է, որ տարեվերջին Հայաստանում հանդիպում է կայանալու. Քննարկվելու է գիտական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցելու հարցը», – նշեց Վերանյանը։

Փորձագետի խոսքով` այսօր Թուրքիան ինքնամեկուսացման ճանապարհով է գնում` С-400–ի հետ կապված խնդիրների, Իսրայելի ու Կիպրոսի հետ հարաբերությունների վատացման պատճառով։ Հայաստանը պետք է օգտվի այդ իրավիճակից. ոչ միայն հեռվից հետևի, այլև ակտիվ քայլեր ձեռնարկի։

«Նախկինում երբեք չի եղել, որ Հայաստանը նման նախազգուշական, լավ իմաստով ագրեսիվ քաղաքականություն վարի։ Այժմ Հայաստանը նման հնարավորություն ունի։ ԱԳՆ–ի հայտարարությունը պետք է այդ ձևաչափում դիտարկել, և ես ողջունում եմ դա, քանի որ ժամանակին արվեց», – նշեց Վերանյանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է համագործակցի Հունաստանի, Կիպրոսի ու Իսրայելի հետ սփյուռքի մակարդակով։ Դա հնարավորություն կտա զսպել ու չեզոքացնել ոչ միայն թուրքական, այլև ադրբեջանական լոբբին, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը արտաքին քաղաքականության ասպարեզում միասին են գործում։

Դեռ մի քանի տարի առաջ Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվ աշխատում էին նաև լոբբինգով զբաղվող հրեական կազմակերպությունների հետ։ Այդ աշխատանքի հիմնական ուղղությունը հակահայկական էր։

«Հիմա իրավիճակը փոխվել է։ Այժմ ինչպես Իսրայելի, այնպես էլ հրեական լոբբիի շահերը չեն համընկնում թուրքական քաղաքականության հետ։ Ավելին` դրանք շատ հարցերում հակասում են միմյանց», – նշեց Վերանյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, սակայն, իրավիճակը նույն լավատեսությամբ չի դիտարկում։ Նա չի համարում, որ հակաթուրքական համագործակցությունը կարող է լուրջ հեռանկար ունենալ։ Բադալյանը շեշտում է նաև, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի իրավիճակը վերաբերում է ոչ միայն Հունաստանին, Կիպրոսին ու Թուրքիային, այլև ավելի խոշոր խաղացողներին։

«Իսրայելը հետաքրքրված է Միջերկրական ծովում եղած գազի պաշարներով։ Բնականաբար, ԵՄ–ն պաշտպանում է Կիպրոսի շահերը։ Իր շահն ունի նաև ԱՄՆ–ն, քանի որ այդ պաշարները կարող են ինչ-որ չափով այլընտրանք դառնալ ռուսական «Հարավային հոսքին» ու Եվրոպա մատակարարվող գազին«, – ասաց Բադալյանը։

Նա կարծում է, որ Հայաստանն այդ հարցում չի կարող իր քաղաքականությունն ակտիվացնել, օրինակ, ԵՄ երկրների հետ հավասար։

Ավելին` Բադալյանը նշում է, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանը արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգ չունի։

Մյուս կողմից էլ, նրա կարծիքով, երեք երկրների տնտեսական ու քաղաքական ներուժն այս պահին այնքան մեծ չէ, որ ինքնուրույն հակազդեն Թուրքիային։

Նշենք, որ Հունաստանի ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները։ ԵՄ–ն անհանգստություն է հայտնել «հորատման ապօրինի գործողությունների» առնչությամբ հետ։ ԱՄՆ–ն «սադրիչ քայլ» է որակել Թուրքիայի գործողությունները Կիպրոսի տարածքային ջրերում։

Պաշտոնական Մոսկվան նույնպես մտահոգություն է հայտնել` նշելով, որ «Կիպրոսի ինքնիշխանության խախտումը չի կարող նպաստել Կիպրոսի խնդրի ամուր, կենսունակ ու արդար լուծման պայմաններ ստեղծելուն»։

635
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ պետդեպը չի բացառում պատժամիջոցների կիրառումը C-400 համակարգեր գնող երկրների նկատմամբ
Էրդողանը պատժամիջոցների մասին չի լսել. նա խոսել է ռուսական զենքի մասին
Օսմանյան մեծ ախորժակ. Թուրքիայի թիրախում հիմա էլ Լիբիա՞ն է
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

43
(Թարմացված է 23:26 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

43
թեգերը:
ընդդիմություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է
XVI съезд РПА. Выступление президента РА Сержа Саргсяна

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է գումարել

150
(Թարմացված է 22:15 01.07.2020)
Կուսակցության ԳՄ նիստում քննարկվել է արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում գործունեության հիմնական ուղղություններն ու գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը վարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։

Քննարկվել են նաև սահմանադրական վերջին փոփոխությունները, երկրի ներքին ու արտաքին սպառնալիքները։

Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության ապագա ծրագրերին, այդ թվում՝ միջազգային համագործակցության ասպարեզում։

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն ու  գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։

«Ռումբ է դրված պետության հիմքում». ՀՀԿ-ն մեղադրում է Փաշինյանին իշխանության յուրացման մեջ

150
թեգերը:
Հայաստան, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարությունը» պետք է հրաժարական տա. ՀՀԿ–ն հայտարարություն է արել
Փաշինյանը չի պատրաստվում կրկնել ՀՀԿ–ի սխալները
Փաշինյանը խնդիր կդնի` խորանալ այնքան, որ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվեն

Հաղորդավար Վարդան Սարգսյանին տուգանել են. նա պնդում է`անտեղի էր ու չի վճարելու. տեսանյութ

0
(Թարմացված է 14:14 03.07.2020)
Հաղորդավար Վարդան Սարգսյանին զարմացրել է նաև այն փաստը, որ իրեն տուգանող ոստիկանը կտորից դիմակ է դրել։

Հեռուստահաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը Faceook–ի իր էջում ահազանգում է, որ ոստիկանությունն իրեն տուգանել է դիմակը սխալ դնելու համար։ Օրենքը խախտելիս տուգանելու դեպքում Սարգսյանը խնդիր չի տեսնում, բայց, ըստ նրա, խնդիրն այն է, որ ինքը գիշերվա 2 անց է քայլել Բաղրամյան պողոտայով, որը դատարկ էր, այսինքն` ոչ մեկին վարակելու կամ ոչ մեկից վարակվելու վտանգ չի եղել։

«Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամով, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ, այլ իջեցրել)»,–ասում է նա իր տեսանյութում:

Հաղորդավարին զարմացրել է այն փաստը, որ իրեն տուգանող ոստիկանը կտորից դիմակ է դրել, մինչդեռ արդեն քանի օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՆ Արսեն Թորոսյանն ասում են, որ դրանք չեն պաշտպանում վիրուսից:

«Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցրել դիմակը, դա խախտու՞մ է»,–հարցնում է Սարգսյանը:

Նա ոստիկանին ներկայացնում է իր անձնագիրը` արձանագրություն կազմելու համար, բայց նշում է, որ չի պատրաստվում վճարել տուգանքը։

0
թեգերը:
Արտակարգ դրություն, Երևան, կորոնավիրուս, Տուգանք, երգիչ, հաղորդավար, Վարդան Սարգսյան
Ըստ թեմայի
«Գյուղում եմ, ոչինչ չգիտեմ»․ Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը՝ COVID-19-ի իրավիճակի մասին
Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 39 000 արձանագրություն
Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կկառավարվի մեկ կենտրոնից