Թբիլիսի, հուլիսի 8

Զախարովայի հայաստանյան այցը պատահական չէր, կամ Վրաստանի դեպքերը վտանգավոր հուն են մտել

1489
(Թարմացված է 22:18 09.07.2019)
Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդին մտահոգում են Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ դրանք կարող են ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Վրաստանում իրադրության զարգացման ֆոնին Հայաստանն ու Ռուսաստանը խորհրդակցությունների կարիք ունեն։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով երկու երկրների ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի` Սլովակիայում կայացած հանդիպումը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը Սլովակիայի Վիսոկիե Տատրի քաղաքում կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Իրադարձություններն ընթանում են վտանգավոր հունով, և դաշնակիցներին խորհրդակցություններ են անհրաժեշտ ։ Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ստիպում է Հայաստանին և Ռուսաստանին մշտապես դիտարկում անցկացնել, քանի որ տեղի ունեցող դեպքերը զուտ տեղային բնույթ չեն կրում», – կարծում է Սարգսյանը։

Նրա խոսքով` Վրաստանում ընթացող գործընթացներն անդրադառնում են ամբողջ տարածաշրջանի վրա. պատահական չէ, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան կարգավորումը։

«Ցանկացած գործողություն, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը, կարող է լուրջ հետևանքների հանգեցնել նաև Ղարաբաղում», – նշեց Սարգսյանը։

Քաղաքական գործիչը պատահական չի համարում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի Հայաստան գալը։

«Պատահական չէ, որ չափազանց զբաղված Զախարովան երկու օր հատկացրեց Հայաստան այցելելու համար, ավելին` նա խոսում է հիանալի տպավորությունների մասին, ընդհուպ մինչև այն, որ Հայաստանը «դրախտ» է անվանում», – ասաց Սարգսյանը։

Մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքում տեղի ունեցած սկանդալը` Դեմոկրատական կուսակցության ղեկավարը նշեց, որ Կովկասում ոչ մի իրեն հարգող տղամարդ իրեն նման բան թույլ չէր տա, չէ՞ որ մարդը, որին հասցեագրվել են այդ խոսքերը, կանգնած չի եղել իր առաջ և չէր կարող պատասխանել։

Հիշեցնենք, որ Վրաստանի ամենահայտնի հաղորդավարներից մեկը` Գեորգի Գաբունիան, այս կիրակի իր ծրագիրը սկսել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքներով։ Մեկուկես րոպեի ընթացքում Գաբունիան, մեղմ ասած, անպարկեշտ բառերով էր խոսել ՌԴ նախագահի մասին։ Հաղորդավարը չէր խորշել նողկալի բառեր ասել Պուտինի ծնողների հասցեին` ընդգծելով, որ նրանք արդեն ողջ չեն։

Պուտինին հայհոյելու համար «Ռուսթավի 2» հեռուստահաղորդավարին հեռացրել են աշխատանքից

Նրա կարծիքով` այդ միջադեպը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունները լարվել էին ավելի վաղ, բայց կողմերը փորձում էին հաղթահարել առկա տարաձայնությունները։ Այժմ իրավիճակը բարդացել է։

Սարգսյանը հավելեց, որ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները կարող են դաս լինել Հայաստանի համար, և Երևանը պետք է հաշվի առնի հարևան երկրի փորձը։

Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Վրաստանում ակնհայտ է հասարակության բևեռացումը արտաքին քաղաքական կողմնորոշիչների առումով։ Բնակչության մի մասը բացառապես Արևմուտք է նայում, մյուս մասն ուզում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Հասարակությունում այդ անդունդի խորացումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների հենց երկրի ներսում։

«Ցանկալի կլիներ, որ մեր որոշ քաղաքացիները, որոնք զբաղվում են քաղաքական շահարկումներով, հասկանան, թե ինչպիսի վտանգ են պարունակում իրենց գործողությունները։ Հասարակությունը կարող է բաժանվել արևմտամետների, ռուսամետների և այլն։ Վրաստանի իրադարձությունները պետք է դաս դառնան բոլորիս համար», – կարծում է Սարգսյանը։

Անդրադառնալով Երևանի և Մոսկվայի միջև ներկա հարաբերություններին` քաղաքական գործիչը նշեց, որ երկու երկրների համագործակցությունը կախված չէ նրանից, թե ով է ղեկավարում իշխանությունը։ Ռազմավարական տեսանկյունից Հայաստանը պահպանում է իր նշանակությունը տարածաշրջանում։

Ներկա պայմաններում հանրապետության իշխանությունները պետք է մտածված քայլեր անեն, որոնք կապահովեն Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ինչպես նաև կայունությունը հենց երկրի ներսում։

Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածությունը սկսվել էր հունիսի 20-ից, երբ ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

1489
թեգերը:
Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Արմենիա» ավիաընկերությունը նաև Բաթում-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթ կիրականացնի
Հայկական գինին և ջուրը ՌԴ–ում կփոխարինե՞ն վրացականին. ի՞նչ կտա մեզ ռուս-վրացական լարումը
Պարսյան. «Մեզ ձեռնտու չէ, որ սահմանները փակվեն»
Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

73
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

73
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Զոհրաբ Մնացականյան

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

102
(Թարմացված է 11:30 01.08.2020)
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի` այս օրերին վարած քաղաքականությանը` ասելով, որ Թուրքիան ի ցույց չի դնում փոխադարձ հարգանք։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը։ Նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով տավուշյան իրադարձություններին Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությանը։

«Թուրքիայի դիրքավորումն արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկասում»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` Թուրքիայի այդ նպատակն անընդունելի է, և դրան Հայաստանը դիմակայում է բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու է այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից ՀՀ–ի համար անընդունելի է լինելու: Այդ առումով, ըստ Մնացականյանի, Հայաստանն օգտագործում է իր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով: 

Մնացականյանն անդրադարձել է նաև օրերս Հայաստանի կողմից  շրջանառության մեջ դրված հայտագրին` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցմանը։ Նրա գնահատմամբ` դա Հայաստանի համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին։ Խոսքը ռազմական զորավարժությունների մասին է, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների ամբողջ ռեսուրսը ներդրվում է դեէսկալացիայի ամրապնդման վրա։

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

«Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից»,–ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում այս օրերին` հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվում են համատեղ պլանային զորավարժություններ, այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։

ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 29-ին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին` տեղեկացնելով, որ Հայաստանը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

ՀՀ տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

102
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Տավուշ, Սահման, Զորավարժություններ, Հայաստան, Թուրքիա, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Թուրքիայից դոնդողանյութ ու կոլագեն կմատակարարվի ԵԱՏՄ երկրներ
Սամսոն Գրիգորյան

Արտակարգ դրությունը որ գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել և որոնք սոված չեն նստել

0
(Թարմացված է 19:04 07.08.2020)
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում աշխատող ՓՄՁ–ների գործունեությանն ու հարկային մարմինների հետ նրանց փոխհարաբերություններին։
Գրիգորյան. «Աջակցման ծրագրերը մանր բիզնեսի ներկայացուցիչներին թույլ չեն տվել սոված նստել տանը»

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի տեղեկացմամբ` ստեղծված իրավիճակում ոչինչ չի փոխվել, եթե գործարարները ժամանակին հաշվետվություններ չներկայացնեն, հարկերը չվճարեն, կունենան խնդիրներ։ Ըստ նրա` մանր բիզներսի համար հարկային շեմի նվազեցում չի եղել, իսկ խոշոր բիզնեսի պարագայում միայն շահութահարկի հետ կապված կանխավճարները հետաձգվեցին։

«Չէի ասի, թե հարկային մարմիններն ինչ–որ խնդիրներ են հարուցում, իսկ նրանք, ովքեր աշխատանքային գործունեության ոլորտում բարեխիղճ են ու պարտաճանաչ են, պրոբլեմների չեն բախվում։ Ուղղակի մանր բիզնեսն ունի խնդիրներ կապված վարձավճարների հետ, ու քանի որ զեղչեր չեն եղել այս ընթացքում, փոքր գործարարները որոշ չափով հայտնվել են դժվար իրավիճակում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Գրիգորյանի փոխանցմամբ` լուրջ դժվարությունների են բախվել հատկապես նրանք, ում բիզնեսը կապված է դրսից ապրանքներ ներկրելու հետ, որովհետև շատերը չեն կարողանում գնալ և տեղում ծանոթանալ ապրանքների խմբաքանակին, գործարքի պայմաններին, հետևաբար ամեն ինչ անում են առցանց ռեժիմով, ինչն էլ իր հերթին հարուցում է խնդիրներ։ 

Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում

«Օնլայն տարբերակով հնարավոր չէ ամեն ինչ անել իդեալականորեն, ինչպես անմիջական շփման ժամանակ։ Շատ դժվար է նոր ապրանքներ հայթայթել, որոշ դեպքերում ապրանքները նախանշվածի նման չեն գալիս, հնարավոր չէ արդյունավետորեն հետևել տեղափոխման գործընթացին»,– նշեց գործարարը։

Գրիգորյանի համոզմամբ` թեև բիզնեսում շատ բան դանդաղել է ու բարդացել, բայց դրանք լուծվող հարցեր են, պարազապես  փոքր արտահանողները լուրջ խնդիրներ ունեն. նրանք չեն կարողանում իրենց արտադրանքը մատակարարել արտերկրի գործընկերներին, քանի որ այնտեղ էլ գրանցվել է ապրանքաշրջանառության անկում, իսկ ներկրումների ոլորտում անկումը կազմում է շուրջ 20 տոկոս։ 

Գրիգորյանն ընդգծեց, որ Կառավարության կողմից մանր ու միջին բիզնեսին առնչվող աջակցության ծրագրերը թեև արմատապես իրավիճակը չեն փոխել, սակայն շատերին թույլ չեն տվել սոված նստել տանը` ի տարբերություն ժամանցային բիզնեսի ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչների։ Սամսոն Գրիգորյանին հայտնի ՓՄՁ–ների մեծ մասն օգտվել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից, ոմանք նույնիսկ երկու–երեք անգամ։ 

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

0
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, ՀՀ կառավարություն, գործարար, Սամսոն Գրիգորյան
Ըստ թեմայի
ՀՀ տնտեսությունը շուրջ 5%–ով անկում է ապրել. մի փոքր օգնել են պղնձի և ոսկու «պարերը»
ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը