Գագիկ Ծառուկյան

«Դուք Ծառուկյանին ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանեք»

199
(Թարմացված է 15:02 09.07.2019)
«Բարգավաճ Հայաստան»-ում ոչ մի խնդիր չկա: Ծառուկյանը հերքել է կուսակցությունում առկա խնդիրների մասին լուրերը:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում ոչ մի խնդիր չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Վարդան Ղուկասյանը, Տիգրան Ուրիխանյանն ու Իշխան Զաքարյանն ԱԺ նիստերին չեն մասնակցում, Ծառուկյանն ասաց. «Ոչ մի արտառոց բան չկա»: Իսկ Տիգրան Որիխանյանի վերաբերյալ ավելացրեց. «Երևի այս պահին ինչ-որ երկրում գործուղման է: Կգա, անձամբ իրենից կիմանաք: Ոչ մի խնդիր էլ չկա»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին` պատրաստվում է արդյոք Ծառուկյանը կատարել լրագրողական կազմակերպությունների պահանջն ու ներողություն խնդրել «անբարեկիրթ վերաբերմունքի ու լրագրողին վիրավորելու» համար:

Ինչով կավարտվի Ծառուկյան-Քննչական կոմիտե «պայքարը». հարցաքննության հարցը չի լուծվում

Հարցը լսելիս Ծառուկյանը ծիծաղեց ու առաջարկեց նման պահանջ ներկայացնել նախ լրագրողներին, ապա նայել բոլոր տեսագրություններն ու համոզվել, որ ինքը երբեք բացի ջերմ վերաբերմունքից, այլ վերաբերմունք չի ցուցաբերել: «Բայց, եթե լրագրողները ցույց են տալիս այնպիսի բաներ, որ սազական չեն, Ծառուկյանը երբեք վիրավորական բան թույլ չէր տա: Բայց այսօր հանրությունն էլ է դա զգում է, որ դուք Ծառուկյանին ոչ թե հարց եք տալիս, այլ Ծառուկյանին ուզում եք հունից հանեք»,- ասաց ԲՀԿ առաջնորդը` հավելելով, որ այդ պահին իրեն զսպում է ու հետո նայում, զարմանում, թե ինչպես է կարողանում իրեն զսպել:

199
թեգերը:
Լրագրող, ԱԺ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունը Ծառուկյանի սրտով չգնաց. ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցվում է
Լավ չի արել. Միրզոյանի արձագանքը` Ծառուկյանի` ծանուցագիրը պատռելուն ու ՔԿ չներկայանալուն
ԲՀԿ-ն Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում