Ռուբեն Ռուբինյան

Հակահայկական ձևակերպումները հանվել են. հայ պատգամավորները 2 մեծ հաջողություն են գրանցել

236
(Թարմացված է 19:44 06.07.2019)
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում հայ պատգամավորների կատարած աշխատանքի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 6 Հուլիս — Sputnik. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն է գրանցել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Առաջինը՝ հայկական պատվիրակությունը ձախողել է թուրք և ադրբեջանցի պատվիրակների` Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող պարբերությունը զեկույցից հեռացնելու փորձը։ Մյուսով հայկական պատվիրակությունը կանխել է զեկույցներից մեկում ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակահայկական ձևակերպումների ընդունումը»,– գրել է նա։

Ռուբինյանը հայտնել է, որ վերոնշյալ հակահայկական ձևակերպումների ընդունումը կանխելու համար հայկական պատվիրակությունը ավելի քան 1 ամիս աշխատել է` ներգրավելով խորհրդարանական դիվանագիտության ամբողջ ռեսուրսը։

Պատգամավորի խոսքով` հայկական պատվիրակության աշխատանքն ավելի մանրամասն կներկայացնի ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն անցկացվում է Լյուքսեմբուրգում։

236
թեգերը:
Ցեղասպանություն, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Տոնոյան. «Ադրբեջանի ցանկացած զորավարժություն հակահայկական ուղղվածություն ունի»
Ռուսական ԶԼՄ–ներում հակահայկական թեմաներ չկան. դեսպան Կոպիրկին
Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում