Հրայր Թովմասյան

Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին

241
(Թարմացված է 18:11 04.07.2019)
ՍԴ նախագահը կարծում է, որ ՍԴ դատավոր և ՍԴ անդամ հասկացությունների միջև չկա տարբերություն։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հրայր Թովմասյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ է։ Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում`պատասխանելով հարցին, թե նա, ի վերջո, ՍԴ դատավո՞ր է, թե՞ ՍԴ անդամ։

Ինչպես արդեն հայտնել էինք, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվելուց հետո հայտնել էր, որ գնում է ՍԴ` ստանձնելու ՍԴ նախագահի գործառույթները, քանի որ դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, որն արձակուրդում է։ Իսկ մնացածները, ըստ Գրիգորյանի, ՍԴ անդամներ են։

«Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. ՍԴ դատավոր և ՍԴ անդամ հասկացությունների միջև չկա տարբերություն։ Կա, թե չկա տարբերություն, այսօր մի գերմանացի պրոֆեսոր անդրադարձավ դրան (Թովմասյանը չնշեց` ում մասին է խոսքը. խմբ), և դա ևս մի օր կարող է դառնալ ՍԴ քննարկման առարկա։ Իսկ ՍԴ դատավորը պարտավոր է նախնական կարծիք չհայտնել այն ակտերի վերաբերյալ, որոնք կարող են դառնալ իր քննարկման առարկա։ Եթե հիմա որոշում արտահայտեմ, կարող է հետագայում չմասնակցել այդ հարցի քննարկմանը»,–ասաց նա։

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ՍԴ–ում ճգնաժամ կա` ՍԴ նախագահը նշեց, որ իրականում ճգնաժամ չկա:

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ լուծում է տեսնում` Թովմասյանը պատասխանեց, որ հարցն այն է, որ ինքը խնդիր չի տեսնում, իսկ եթե չկա խնդիր, ինչ լուծումների մասին է խոսքը։

ՍԴ նախագահը նշեց, որ իրենք հանգիստ աշխատում են Վահե Գրիգորյանի հետ։

«Քննարկումների մի մասին մասնակցում է, բայց նիստերին չի մասնակցում»,– ասաց նա։

ՍԴ-ի վրա նոր «գրոհ» կլինի՞. ի՞նչ է հուշում դատական բարձրագույն մարմնի հայտարարությունը

Շնորհավորելով հուլիսի 5–ի` Սահմանադրության օրվա առթիվ` Թովմասյանը նշեց, որ Սահմանադրության վերաբերյալ կարող են տարբեր գնահատականներ հնչել` լավ կամ վատ, քանի որ յուրաքանչյուրն իր ճաշակն ունի։ Թովմասյանը, սակայն, ուզում է, որ մեր երկիրը միշտ Սահմանադրություն ունենա։

ԱԺ նախագահը իրավաչափ է անվանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սենսացիոն հայտարարությունը

Հիշեցնենք, որ 1 անվավեր, 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ հունիսի 18–ին ԱԺ–ն ՍԴ դատավոր ընտրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած Վահե Գրիգորյանին։ Հունիսի 20–ին, ԱԺ–ում երդման արարողության ժամանակ Գրիգորյանը հայտարարեց, որ ՍԴ է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով»։

Եթե Վահե Գրիգորյանը ՍԴ–ի նախագահն է, ապա Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է. Շարմազանով

 

241
թեգերը:
Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, Հայաստան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
Ըստ թեմայի
Այվազյան. «Չեմ կարծում, թե սահմանադրական ճգնաժամ կա. կա մտքի և բարոյականության ճգնաժամ»
Բոզոյան․ «Փաշինյանը ուզում է դատական համակարգից ստանալ քաղաքական «ավչառկա»»
Բոզոյան․ «ՍԴ նախագահը չպետք է թույլ գտնվի, ինչպես Գագիկ Հարությունյանը»
Արմեն Սարգսյան

Ինչպես կարող է Ալիևն այդքան ցինիկ լինել. Սարգսյանը` ադրբեջանական շոուի մասին

514
(Թարմացված է 19:09 24.10.2020)
Կարող է անտրամաբանական թվալ, երբ փորձենք հասկանալ, թե ինչու է հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվում, եթե ադրբեջանական կողմը մտադիր չէ այն պահել և անմիջապես խախտում է: Արմեն Սարգսյանը խոսել է Ադրբեջանի նպատակների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եգիպտական Al-Ahram Weekly պարբերականի հետ հարցազրույցում ասել է` Ադրբեջանը ցանկանում է, որ հայերը տառապեն և միևնույն ժամանակ իր ժողովրդին ևս մղում է մահվան եզրին: Սարգսյանի հարցազրույցը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Այդ երկիրն իր զինվորներին և նույնիսկ խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես թիրախ և «թնդանոթի միս»: Ջիհադիստների ու ադրբեջանական զինված ուժերի այս վտանգավոր միաձուլումը, որը կարծես քիչ է հետաքրքրում նախագահ Ալիևին, ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ չի ցանկանում հետ ստանալ իր զինվորների և սիրիացի զինյալների դիակները: Ի դեպ, հենց սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը հեշտությամբ խախտում է. Ադրբեջանը ցանկանում է, որ հայերը տառապեն և միևնույն ժամանակ իր ժողովրդին ևս մղում է մահվան եզրին: Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն այդքան ցինիկ լինել սեփական բնակչության նկատմամբ: Այնպես որ զարմանալի չէ, որ նրանք շատ ավելի ցինիկ ու անմարդկային են եղել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց հանդեպ, որոնք ի սկզբանե այնտեղ ապրել են հազարամյակներ շարունակ»,– ասել է Սարգսյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին` ՀՀ նախագահը ցավով նշել է, որ այդ խախտումները ոչ միայն ուղեկցվում են ռմբակոծություններով, հրետակոծություններով, սպանություններով, այլև ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձինք են զոհում իրենց կյանքն այս հակամարտությունում:

«Սա կարող է անտրամաբանական թվալ, երբ փորձում եք հասկանալ, թե այդ դեպքում ինչո՞ւ է ձեռք բերվում պայմանավորվածություն, եթե ադրբեջանական կողմը մտադիր չէ այն պահել և անմիջապես խախտում է: Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական և ոչ թե հայկական կողմը սկսեց այս պատերազմը։ Իրենց այդ գործելաոճը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկական զտում, և հենց սա է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ»,–նշել է նախագահը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների այն պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, և նրանք պետք է այն ազատագրեն հայկական ուժերից, ապա նախագահը շեշտել է, որ այդ պնդումը բացարձակ անհեթեթություն է և փորձ՝ արդարացնելու Ադրբեջանի ցեղասպանական մտադրություններն ընդդեմ հայերի։

«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է սա որպես հավելյալ լծակ արտերկրում իր մեծ տեղեկատվական քարոզչության շրջանակում հայկական կողմից «հրեշավոր կերպար» ստեղծելու նպատակով՝ փաստացիորեն «Հայկական ագրեսորները» անունով ադրբեջանական շոուի մեջ ներքաշելով նաև սեփական բնակչությանը»,–ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` Ալիևը հավատացած է, որ բիրտ կամ ռազմական ուժի սպառնալիքի կամ պարտադրանքի միջոցով կամ ինչպես ինքն է բազմիցս ասել՝ «ռազմական կարգավորման միջոցով», կարող է ստիպել հայկական կողմին անել կամ ստորագրել այն ամենն, ինչ ինքն ուզում է:

«Սա անօրինական է և քրեորեն պատժելի, քանի որ այն հակասում է մի շարք կոնվենցիաների, որտեղ ասվում է, որ ոչ մի համաձայնություն չի կարող համարվել օրինական, եթե այն ձեռք է բերվել ռազմական ուժի ուղիղ սպառնալիքի, պարտադրանքի կամ կողմերից մեկի՝ պատերազմ հրահրելու հետևանքով»,– շեշտել է ՀՀ նախագահը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

514
թեգերը:
Իլհամ Ալիև, Արմեն Սարգսյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու պետք է կողմերը վստահեն Ռուսաստանին. Արմեն Սարգսյանի կարծիքը
Եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին. Արմեն Սարգսյանը` Էրդողանի նպատակների մասին
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի հայտարարությունը կազդի՞ բանակցությունների վրա. քաղաքագետը վերլուծել է իրավիճակը

1482
(Թարմացված է 14:30 24.10.2020)
ՀՀ վարչապետի հայտարարությունը`այս փուլում ղարաբաղյան հարցի դիվանագիտական լուծման մասին խոսելու անիմաստության մասին, մեծ իրարանցում առաջացրեց։ Փորձել ենք հասկանալ այդ խոսքերի դեմարշի պատճառներն ու հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ իրավիճակից բխող հույզերի արդյունք են։ Բանակցություններն էլ, խնդրի կարգավորման դիվանագիտական ուղիների որոնումն էլ կշարունակվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» («Россия в глобальной политике») ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փուլում անիմաստ է խոսել ղարաբաղյան խնդրի դիվանագիտական լուծման մասին, քանի որ Բաքվի մարտավարությունն ու նպատակներն անփոփոխ են մնում՝ դա Ղարաբաղի կապիտուլյացիան է։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ու հիմա էլ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ու Երևանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի ջանքերը։

Լուկյանովը նշում է, որ երբ երկիրը պատերազմի մեջ է, ապա հասարակության ներքին համախմբվածության ու ճիշտ ընկալման գործոնը շատ կարևոր է։ Թե ինչպես են առաջնորդները ճիշտ արտահայտություններ գտնում՝ մի կողմից մարտական ոգին բարձր պահելու, մյուս կողմից՝ դիվանագիտական լուծմանը վնաս չտալու համար, կախված է կոնկրետ որակավորումից ու տաղանդներից։

«Իհարկե պատերազմական իրավիճակում, այն էլ այդպիսի ողբերգական նախապատմություն ունեցող պատերազմի պայմաններում, դժվար է զսպվածություն ակնկալել, հատկապես Հայաստանի վարչապետի պես քաղաքական գործչից, որը ժողովրդից է դուրս եկել։ Անկասկած դա կարող է որոշակի վնաս հասցնել արտաքին դիվանագիտությանը, բայց այնուամենայնիվ, դիվանագիտական գործընթացը միշտ էլ ծնվում է պատերազմող կողմերի ներքին իրավիճակներից։ Որոշ դեպքերում դա հուզերի արդյունք է, որոշ դեպքերում՝ բանակցությունների վրա ազդելու ու կառավարելու փորձ», - նշեց Լուկյանովը։

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես են արտաքին գործընկերները, մասնավորապես Ռուսաստանը, ընկալում այդպիսի հուզական պոռթկումները։ Նրա խոսքով` հակամարտության թեման ակտիվ քննարկվում է նաև ռուսական դիվանագիտական տիրույթում։ Որպես բանակցային գործընթացի քարշակի, Մոսկվայի հռետորաբանությունն ուղղված է դիվանագիտական լուծմանը գնալուն, և բնականաբար նման հայտարարությունները բավականին տարօրինակ դրության մեջ են դնում մարդկանց, որոնք զբաղվում են այդ լուծումների մշակմամբ։ Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետը հայտնի է կտրուկ հայտարարություններով, նրա քաղաքական խառնվածքի տեսակին արդեն ծանոթ են։

«Սակայն նա դաշնակից երկրի առաջնորդ է։ Այդ հայտարարությունը չի ազդի դիվանագիտական գործընթացի վրա։ Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ Փաշինյանն այդ խոսքերից հետո արտգործնախարարին բանակցություններից հետ չի կանչել, որևէ դեմարշ չի արել», - նշեց Լուկյանովը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

1482
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Մոսկվա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դեռ քիչ հավանական է․ ռուս փորձագետը բացել է փակագծերը
ԱՄՆ-ն անհանգստացած է. Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ կան
Դատապարտեք Ադրբեջանի քայլերը. հայ երիտասարդներն ակցիա են արել Բեյրութում
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

379
(Թարմացված է 00:40 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

379
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում