ԵՐԵՎԱՆ, 27 Հունիս — Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կառույցի նոր նախագահի ընտրության հարցին անդրադառնալ ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերի համալրումից հետո` տասնօրյա ժամկետում: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ պաշտոնական կայքից։
«ԲԴԽ–ն նման որոշում է կայացրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Բարձրագույն դատական խորհրդում առկա են անդամների թվով 4 թափուր տեղեր, որոնք ենթական են համալրման Ազգային ժողովի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Նման պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը հնարավոր չէ անցկացնել»,–նշված է ԲԴԽ որոշման մեջ:
Ի դեպ, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներ հրաժարական էին ներկայացրել դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։
Խորհրդում հրաժարականները մեկնարկեցին ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականով, նրան հետևեց նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած Գևորգ Դանիելյանը: Ավելի ուշ հրաժարական ներկայացրեցին ԲԴԽ անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։
ՀՀ գործող Սահմանադրության համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ունենա 10 անդամ։ Նրանցից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, մյուս 5-ին` խորհրդարանը՝ 5 տարի ժամկետով:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները», - գրված է Փաշինյանի ուղերձում։
Նշված է, որ չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել նպատակներին հասնելու համար:
«Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև», - գրված է ուղերձում։
Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։
ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան



