ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, մյուսով` կրակել։ Այս մասին այսօր` Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասաց Մնացականյանը։
«Մենք չենք հավատում, որ հնարավոր է էֆեկտիվ գործնական առաջընթաց լինի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում, երբ սահմանին լարված իրավիճակ է։ Բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում, և չի լինելու այնպիսի իրավիճակ, երբ մենք բանակցենք սպառնալիքի վտանգի լույսի ներքո։ Մեր ինքնավստահությունը բավական մեծ է, և այդ առումով սպառնալիքն ընդունողը չենք»,–ասաց նախարարը։
Անդրադառնալով հունիսի 21–ին իր և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վաշինգտոնյան հանդիպման ժամանակ քննարկված հարցերին` Մնացականյանը նշեց, որ հենց լարվածության նվազեցման թեման էլ քննարկված հարցերից մեկն է եղել։
Նրա խոսքով` իր և Մամեդյարովի վաշինգտոնյան հանդիպումն առանձնահատուկ էր այնքանով, որ սահմանին լարվածության որոշակի աճ կար, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանդիպման վրա։
«Վաշինգտոնում քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, դրանք կառուցվել են այն երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչ վաշինգտոնյան հանդիպումը։ Քննարկեցինք լարվածությունը նվազեցնելու և լրացուցիչ զարգացումներից խուսափելու հնարավոր բոլոր քայլերը։ Սակայն մեզ անհրաժեշտ էր անդրադառնալ նաև իրավիճակին, որը մինչև լարումն էր»,–ասաց նախարարը։
Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են իրենց հանդիպման մասին
Նրա կարծիքով` երկու կողմերն էլ կկարողանան հասնել այն իրավիճակին, որ մինչև հաջորդ հանդիպումը կլինի խաղաղ գործընթացին նվազող միջավայր։
Նախարարն անդրադարձավ նաև զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմի թեմային և նշեց, որ այդ առումով մոնիթորինգի կարողությունների ուժեղացման ուղղությամբ էլ քայլեր պետք է արվեն. Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածություններն այդ մասին էին փաստում։
«Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել ենք նաև ԼՂ կարգավիճակի և իրավունքի ինքնորոշման իրագործման հարցին։ Ես նշել եմ, որ այն մեզ համար առաջնային հարց է»,–ասաց նա` հավելելով, որ հանդիպումների դինամիկան մտադիր են շարունակել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայացել է հունիսի 20-ին։
Հունիսի 24-ին Մամեդյարովը հայտարարել էր, որ իր և ՀՀ արտգործնախարարի վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կողմերին նոր փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վրա աշխատելու են 2-3 ամիս։
Մնացականյանն ու Մամեդյարովը վաշինգտոնյան բանակցությունների առաջ հանդիպել էին մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները», - գրված է Փաշինյանի ուղերձում։
Նշված է, որ չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել նպատակներին հասնելու համար:
«Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև», - գրված է ուղերձում։
Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։
ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան



