00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յոլյանը հրաժարական չի տա. նա խոսեց իր բիզնեսների և ՀՀ նախագահների հետ շփումների մասին

© Sputnik / Asatur YesayantsЛевон Йолян
Левон Йолян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահների հետ Յոլյանն ունեցել է նորմալ հարաբերություններ, բայց իր հաջողությունները նրանց հետ չի կապում, այլ միայն իր ու իր աշխատանքի:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: Այս մասին նա այսօր հայտարարեց խորհրդարանում հրավիրված ասուլիսի ընթացքում` պատասխանելով երեկ ԱԺ-ում իրեն ուղղված «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հրաժարականի պահանջին:

Спикер Национального собрания Арарат Мирзоян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն առաջարկում է փոխել պետական մարմինների անդամների ընտրության կարգը

«Ես ասեմ,որ այդպես կառչած չեմ այս գործին, բայց կան որոշակի սկզբունքներ,- ասաց Յոլյանը,- երբ գտնեմ, որ արդեն անելիք չունեմ, հրաժարական կտամ»:

Հիշեցնենք` ընդդիմադիր պատգամավորը Լևոն Յոլյանին անվանել էր հին համակարգից մնացած պաշտոնյա`թվարկելով անցած տարիներին նրա ունեցած մի շարք բիզնեսները:

Յոլյանն այսօր հրավիրած ասուլիսում պարզաբանումներ ներկայացրեց նաև իր անվան հետ կապվող բիզնեսների վերաբերյալ:

Նա հաստատեց. 1996 թ.-ին գնել Ամիրյան 12 հասցեում գտնվող շենքը, որտեղ բացել է «Սամսունգ» խանութը, որի սեփականատերը նրա ստեղծած «Մարկ Ինթերնեյշընըլ» ընկերությունն էր: Այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 96-րդն էր:

«Նաիրիտի» վերջը կտա՞ն․ գործարանի եղած–չեղածն աճուրդի է հանվել

Ավելի ուշ բացել է նաև «Մակրո Երևան» ընկերությունը, որը ևս եղել է խոշոր հարկատուների ցուցակում, բայց արդեն 244-րդը:

Ներգրավված է եղել նաև հանքարդյունաբերության ոլորտի բիզնեսում, բայց բացառապես ռեսուրսների գնահատման և ոչ թե շահագործման բնագավառում:

Секретарь фракции “Процветающая Армения” Арман Абовян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սոցիալական արդարություն չկա. ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության նախագծին

Բայց իր ղեկավարած բոլոր կազմակերպությունները, իր խոսքով, «երկրում եղած մրցակցային պայմաններին չդիմանալով` փակվել են»: Յոլյանը վստահեցրեց, որ այսօր ոչ մի բիզնես չունի:

«Լինելով այդպես հզոր մարդ, ինչպես ներկայցվում է,  փաստորեն, բիզնեսներս ստիպված էի հերթով փակել»,- ասաց Յոլյանը:

Ինչ վերաբերում է նշված բիզնեսների համար հիմք դարձած միջոցներին, Յոլյանը նշեց, որ մինչև 1996թ.-ն աշխատել է Մոսկվայում, ապա վերադարձել Հայաստան ու այստեղ նոր գործունեություն սկսել:

Իրեն ուղղված քննադատությունները Յոլյանը որակում է իբրև «որոշ մարդկանց ցավեցնելու հետևանք»: Լրագրողների հարցին, թե ում է ինքը ցավեցրել և ինչպես, Յոլյանը հրաժարվեց հստակեցնել` խորհուրդ տալով ավելի ուշադիր ուսումնասիրել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները:

Ինչ վերաբերում է նախկին իշխանավորների հետ ունեցած հարաբերություններին, Յոլյանը նշեց, որ նախկին վարչապետներ Արմեն Դարբինյանի, Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ: «Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ ունեցել, քանի որ առիթ չի եղել, ընդամենը մեկ անգամ նշանակվելու ժամանակ եղել եմ իր մոտ` հարցազրույցի»,- ասաց Յոլյանը` հավելելով, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ևս ունեցել է լավ հարաբերություններ:

Խաղամոլություն, թե սոցիալական լարվածություն. չարիքի դեմ պայքարի ի՞նչն է սխալ Հայաստանում

Բայց իր հաջողությունները նրանց հետ չի կապում, այլ միայն իր ու իր աշխատանքի:

Լրահոս
0