Ռոբերտ Քոչարյան

ՀՀ իշխանությունն իր քայլերով ուղղակի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը. Քոչարյան

163
(Թարմացված է 01:35 25.06.2019)
Քոչարյանի բնութագրմամբ՝ ՀՀ իշխանությունը ցուցադրաբար է խառնվում Արցախի գործերին ու ի լուր աշխարհի ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի վրա:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այն, ինչ անում է ՀՀ իշխանությունն այսօր, ուղղակի ամեն կերպ կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը: Այս մասին Քոչարյանն ասաց 5-րդ ալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունն ու ազատությունը, և երբեք ոչ առաջին նախագահը, ոչ թե ու Սերժ Սարգսյանը չենք միջամտել Ղարաբաղի ներքին գործերին: Մենք գիտեինք, որ միջամտությունը կնշանակեր, որ մենք ցույց ենք տալիս Ղարաբաղի կախվածությունը Հայաստանից: Սակայն այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը, կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը, ինքնությանը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ այն, որ ներկայիս իշխանությունը միջամտում է Ղարաբաղի ներքին հարցերին, փաստում են նաև այնտեղ տեղի ունեցող պաշտոնական նշանակումներն ու ազատումները, որոնք տեղի են ունենում պարտադրաբար: Քոչարյանի բնութագրմամբ՝ ՀՀ իշխանությունը ցուցադրաբար է խառնվում Արցախի գործերին ու ի լուր աշխարհի, այդ թվում՝ համանախագահների, Հայաստանը ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի վրա: Քոչարյանը կարծում է, որ վտանգն այն է, որ վաղը մի առաջարկ են տալու մեր իշխանություններին ու ասելու՝ դու ունես այդ ազդեցությունը, գնա ու պարտադրի ղարաբաղցիներին, որ սա ընդունեն:

Քոչարյանը նշեց, որ Արցախի հետ կապված բավական լուրջ վտանգներն է տեսնում նաև բանակցային սեղանի շուրջ:

«Չեմ հասկանում՝ ինչպես ես բանակցում, եթե չունես տեսլական: Ես անհանգստանում եմ դրանից, քանի որ ինքս այդ բանակցություններին մասնակցել եմ 1992-ից: Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է բանակցել՝ չհասկանալով ինչ ես բանակցում»,-ասաց նա:

Քոչարյանի կարծիքով այժմյան իշխանությունները առաջնորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզով, ըստ որի՝ Արցախը բեռ է, իսկ այդ դեպքում «նույնիսկ ենթագիտակցորեն կմտածեն՝ ինչպես այդ բեռից ազատվել։ Առանց Ղարաբաղի՝ մեր տեղն էլ չեն իմանալու։ Ղարաբաղը, ոչ թե բեռ է, այլ արժեք»,-շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը

Խոսելով դավադրությունների, տարածքներ հանձնելու հայտարարությունների մասին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց նաև, որ նման բան կարող է ասել մի մարդ, որը չի պատկերացնում՝ ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել:

163
թեգերը:
Արցախ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների երկու դիմումները ՍԴ–ն կքննի. մեկի քննությունը մերժվել է
Սա առաջին հանդիպումը չէ. Ռուսաստանի դեսպանը ՍԴ–ի նախագահի հետ զրույցի մասին
Մաթևոսյան․ «Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելը պայմանավորված է Քոչարյանի գործով»