Ինքնաթիռ

Հայկական ավիաընկերությունները պատրաստ են կամուրջ դառնալ Վրաստանի ու Ռուսաստանի միջև

161
(Թարմացված է 14:13 24.06.2019)
ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ՌԴ–ի և Վրաստանի միջև ստեղծված խնդիրը քննարկել է հայկական ավիաընկերությունների հետ ու արդյունքների մասին զեկուցել Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հայկական 3 ավիաընկերություն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ռուս և վրացի ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորմանը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

Նա տեղեկացնում է, որ Ռուսաստան–Վրաստան չվերթերի դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից անմիջապես հետո դիմել է հայկական բոլոր ավիաընկերություններին` ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու առաջարկով։

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիան», «Տարոն Ավիան» և «Ատլանտիս Եուրոփիան», պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով»,– հայտնում է Ճաղարյանը:

Նա նաև նշում է, որ քննարկման արդյունքների մասին զեկուցել է ՀՀ վարչապետին:

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` հուլիսի 8-ից ժամանակավորապես դադարեցվում է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։

Հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

161
թեգերը:
Թբիլիսի, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից
Ռուսաստանցի զբոսաշրջիկները ոչ մի բան պարտավոր չեն․ Զախարովան հակադարձել է Զուրաբիշվիլուն
Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը ՀՀ շահերից չի բխում. Շարմազանով
Թբիլիսում ձերբակալված հայը որևէ բողոք չունի. դիվանագետները տեսակցել են նրան
Թբիլիսիում հարձակվել են «Ռոսիա 24»–ի նկարահանող խմբի վրա
Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստանը» հայտարարություն է տարածել

531
(Թարմացված է 14:06 07.07.2020)
ԲՀԿ–ն կոչով դիմել է իշխանությանը, բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը:

Նշենք, որ սոցցանցում տարածվել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի հեռախոսազրույցը։ Պատգամավորի խոսքով` Պողոսյանը զանգել էր` զգուշացնելու, որ Պետրոսյանն այլևս Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի մասին գրառումներ չանի։ Գևորգ Պետրոսյանը Faebook–ում գրել էր, որ հեռախոսազրույցի հրապարակումը իշխանության ձեռքի գործն է։

«Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի` հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ– տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում աններելի լարվածություն: Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք «Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ:

ԲՀԿ–ականները նշում են, որ չունենալով քաղաքական հակափաստարկներ` իշխանությունն անցավ բարոյական բոլոր կարմիր գծերն ու այսօր բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքներն ու պատգամավորի, քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ ԵԽ անդամ, միջազգային բազմաթիվ կառույցների անդամ Հայաստանում իշխանությունը կոպտորեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը կատարող պատգամավորների և քաղաքական գործիչների աշխատանքը՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով, անձնական ձայնագրություններ հրապարակելով, ինչը օրենքի և միջազգային բազմաթիվ կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

«Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռնմխելի թեմաներ։ Երկրի, քաղաքացու առջև այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի և ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը, որևէ բարոյական արգելքի, այդ թվում՝ ընտանիք ու անձնական կյանք մտնելու բարոյական արգելքի առաջ չկանգնելով»,– գրված է հայտարարության մեջ։

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում է անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, գիտակից հասարակությանը` նշելով, որ սա քաղաքական հայացքների խնդիր չէ, այլ արժանապատվության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիր:

«Բարձրաձայնեք ձեր վրդովմունքը, միասին մերժենք անհատի և ընտանիքների վարկաբեկման ճղճիմ փորձերը»,– նշել են ԲՀԿ–ականները։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

531
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում
«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

70
(Թարմացված է 23:26 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

70
թեգերը:
ընդդիմություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է

Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է․ հրշեջներն ավելի քան մեկ ժամ է՝ փորձում են մարել այն

0
(Թարմացված է 00:10 10.07.2020)
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է հրդեհը, որը մարելու համար չորս մարտական հաշվարկ է աշխատում։ Օգնության է հասել նաև քաղաքապետարանի ջրատար մեքենան։

Երևանի Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է, որը երևում է քաղաքի կենտրոնից։ Sputnik Արմենիայի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է կրակի կադրերը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ արդեն ավելի քան մեկ ժամ է` հրշեջները փորձում են մարել կրակը։

«Տեղում չորս մարտական հաշվարկ է աշխատում, Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենան էլ է մոտեցել հրշեջներին», - ասացին ԱԻՆ-ից։

Մի քանի վայրկյանում հսկա շենքը հողին հավասարվեց. ինչպես պայթեցրին «Ձյունիկ սառնարանը»

Աղբավայրում խոշոր հրդեհ էր տեղի ունեցել նաև անցյալ տարվա մայիսին։

Ի՞նչ է կատարվում օպերայի բակում. շենքի մոտ հրշեջներ ու մարտական հաշվարկներ են հավաքվել

0
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Նուբարաշենի աղբավայր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Շիրակի մարզում. երիտասարդ վարորդներից մեկը տեղում մահացել է
«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել
Հայաստան- Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է. բեռնատար է կողաշրջվել