Էդուարդ Շարմազանով

Բոլոր ոլորտներում Փաշինյանը պարտվում է անցյալի իշխանություններին. Շարմազանով

123
(Թարմացված է 13:13 24.06.2019)
ՀՀԿ մամուլի խոսնակը վստահ է, որ ՀՀ արտաքին ոլորտում իշխանությունն արդեն մի քանի բացթողում է արել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտներում պարտվում է անցյալի բոլոր իշխանություններին: Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Օրինակ` անվտանգության առումով մեր գործերը չեն փայլում։ 2018–ին ԱԺ–ում Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ Հավաքական անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մնա ՀՀ–ին։ Հիմա 2019–ն է, ու Հայաստանի գլխավոր քարտուղարի թեկնածուի հարց չեն էլ քննարկել. քննարկում են Բելառուսի թեկնածուի հարցը։ Այսինքն` ՀՀ–ն, Փաշինյանի ջանքերով Խաչատուրովին հետ կանչելով, զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից»,–ասաց նա։

Նրա խոսքով` տարբերություն կա, թե ով է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարը` Ղրղըզստանի ներկայացուցի՞չն է, թե՞ մի գեներալ, որն Արցախը գիտի դիրք առ դիրք, որի համար Արցախի խնդիրը ոչ միայն ուղեղի, այլ նաև սրտի խնդիր է: Շարմազանովի բնութագրմամբ` սա առաջին ձախողումն էր։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:

ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև Փաշինյանի` Իրանում օտարերկրյա գործակալների մասին հայտարարությանը։

«Փաշինյանն ասաց, որ քաղաքական դաշտում կան գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալներ են: Եթե իմ երկրում վխտում են օտարերկրյա գործակալներ, և ուժային կառույցները ոչինչ չեն անում, ուրեմն սա քաղաքական անմեղսունակության կամ քաղաքական ջրիկության արդյունք է»,–ասաց նա։

Շարմազանովի խոսքով` օտարերկրյա գործակալների հարցը չլուծած՝ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում ու Հայաստանում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմ են հրահրում: Սա, ՀՀԿ մամուլի խոսնակի գնահատմամբ, հակապետական հայտարարություն է: Եթե Ադրբեջանը ռազմական գործություններ սկսի, ապա, Շարմազանովի հավաստմամբ, կարող է դրա պատասխանատվությունը հայկական կողմի վրա դնել։

Փետրվարի 27-28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Իրանի Իսլամական հանրապետությունում էր։ Վերոհիշյալ հայտարարությունը նա արել էր փետրվարի 28-ին` ԻԻՀ հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Շարմազանովն անդրադարձավ նաև մայիսի 1-3–ին և հունիսի 7-13-ին Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններին` հարցնելով, թե ի պատասխան մենք ի՞նչ ենք արել:

«Մեր իշխանությունը հասարակությունը շարունակել է բաժանել սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, Քաղաքացու օր են նշել, Պրոսպեկտում քյաբաբ–խորոված կերել ու հայտնել, թե ով էլ չի ուզում ուտի` թող գնա ու խաշ ուտի։ Սա խայտառակություն է» ,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 17-20–ն Արցախի ՊԲ–ն մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ իրականացրել էր հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Համաբանակային կարևորության միջոցառմանն ընդգրկված էին շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգ, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր։

123
թեգերը:
Թուրքիա, Արցախ, Ադրբեջան, Էդուարդ Շարմազանով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը պատասխանեց Քոչարյանին. նախկինների վերադարձը բացառված է
Ինչ կլիներ, եթե ՀՀԿ–ականներից մեկին քերծեին. Փաշինյանը խոսեց «ֆեյքերի» դեմ պայքարի մասին
Պետք չէ այսօրվա իրողությունը հին արշինով չափել. Փաշինյանը` իրենց թեկնածուի պարտվելու մասին
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

78
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

78
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Զոհրաբ Մնացականյան

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

103
(Թարմացված է 11:30 01.08.2020)
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի` այս օրերին վարած քաղաքականությանը` ասելով, որ Թուրքիան ի ցույց չի դնում փոխադարձ հարգանք։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը։ Նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով տավուշյան իրադարձություններին Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությանը։

«Թուրքիայի դիրքավորումն արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկասում»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` Թուրքիայի այդ նպատակն անընդունելի է, և դրան Հայաստանը դիմակայում է բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու է այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից ՀՀ–ի համար անընդունելի է լինելու: Այդ առումով, ըստ Մնացականյանի, Հայաստանն օգտագործում է իր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով: 

Մնացականյանն անդրադարձել է նաև օրերս Հայաստանի կողմից  շրջանառության մեջ դրված հայտագրին` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցմանը։ Նրա գնահատմամբ` դա Հայաստանի համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին։ Խոսքը ռազմական զորավարժությունների մասին է, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների ամբողջ ռեսուրսը ներդրվում է դեէսկալացիայի ամրապնդման վրա։

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

«Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից»,–ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում այս օրերին` հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվում են համատեղ պլանային զորավարժություններ, այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։

ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 29-ին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին` տեղեկացնելով, որ Հայաստանը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

ՀՀ տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

103
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Տավուշ, Սահման, Զորավարժություններ, Հայաստան, Թուրքիա, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Թուրքիայից դոնդողանյութ ու կոլագեն կմատակարարվի ԵԱՏՄ երկրներ
Սպիտակ տուն

Արտառոց դեպք Սպիտակ տան մոտ․ գաղտնի ծառայությունը կրակ է բացել

0
(Թարմացված է 09:58 11.08.2020)
Ավելի վաղ անվտանգության աշխատակիցները մամուլի ասուլիսից հեռացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Մի քանի րոպե անց, վերադառնալով ասուլիսի սրահ, Թրամփը հայտնել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Գաղտնի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Գաղտնի ծառայության Twitter-յան էջում:

«51-ամյա տղամարդը մոտեցել Է Սպիտակ տան մոտ կանգնած գաղտնի ծառայության սպային և հայտարարել, որ իր մոտ զենք կա: Այնուհետև շրջվել է, հագուստի տակից ինչ-որ առարկա դուրս բերել ու շարժում է արել։

Ապա տղամարդը պատրաստվել է կրակել։ Սակայն գաղտնի ծառայության սպան կրակել է տղամարդու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թրամփը զորքը դուրս է բերում Գերմանիայից` ի բարօրություն ԱՄՆ–ի ու ամբողջ աշխարհի

«Հրաձիգին» առաջին օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի վաղ անվտանգության աշխատակիցները մամուլի ասուլիսից հեռացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Մի քանի րոպե անց, վերադառնալով ասուլիսի սրահ, Թրամփը հայտնել էր Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին։

Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն։

Ամերիկացի գեներալները Բեյրութի պայթյունը հարձակում են որակել. Թրամփ

0
թեգերը:
Վաշինգտոն, Սպիտակ տուն, հրաձգություն, գնդակահարություն, կրակոց, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Թրամփն առաջարկում է հետաձգել նախագահական ընտրությունները
Թրամփը մտադիր է ԱՄՆ–ում արգելել TikTok–ը
Ինչպես Թրամփը պատժեց Մերկելին
Դոնալդ Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ չի ուզում հետաձգել ընտրությունները