Էդուարդ Շարմազանով

ՌԴ դեսպանը ՀՀԿ-ի հետ էլ է հանդիպել. Շարմազանովը խոսեց Կոպիրկին–Քոչարյան հանդիպումից

257
(Թարմացված է 12:38 24.06.2019)
Էդուարդ Շարմազանովի խոսքով` ՌԴ դեսպանն ինքը պետք է որոշի՝ ուր գնալ և ում հետ հանդիպել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ռուսաստանը մեր դաշնակիցն է ու ՌԴ դեսպանն ինքը պետք է որոշի՝ ուր գնալ և ում հետ հանդիպել: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանի և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 13–ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել էր Ռոբերտ Քոչարյանին։ ՌԴ դեսպանն օրերս հանդիպել էր նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ:

«Իշխանության աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում, քանի որ փոխարտգործնախարարն ասել էր, որ ՌԴ դեսպանը կարող է հանդիպել ում հետ ուզի: Իսկ հետո ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու, թե ինչու է հանդիպել Քոչարյանի հետ: Այս երկու հայտարարությունների մեջ խորն անդունդ կա: Իսկ ՌԴ դեսպանը, կարծում եմ, անկախ է և կարող է հանդիպել ում հետ ուզի»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ երբ տրանսգենդերն ԱԺ ամբիոնից տրանսգենդերություն էր քարոզում, իշխանությունն ինչու էր լռում, կամ երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան ու ամբողջ աշխարհի աչքի առաջ հայտարարություն արեց, ինչու էին բերանները ջուր առել:

Շարմազանովը նշեց, որ ՌԴ դեսպանը ՀՀԿ-ի հետ էլ է հանդիպել, կարո՞ղ է իշխանությունը դա էլ չողջունի: Թե՛ ԱԳՆ-ի, թե՛ փոխարտգործնախարարի հայտարարությունները ՌԴ դեսպան-Քոչարյան հանդիպման վերաբերյալ նա որակեց զավեշտալի:

Նշենք, որ Կոպիրկինը ՀՀԿ–ի հետ հանդիպել է 2019–ի փետրվարի 5–ին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների փոխգործակցության հետագա զարգացման հարցերին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Նրա խոսքով` դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

ԻՍԿ ՍԴ նախագահի հետ հանդիպմանն անդրադառնալով` ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանում Սահմանադրական դատարանի նախագահի հետ ՌԴ դեսպանի հանդիպումն ամենևին առաջինը չէր։ Մեկնաբանելով վերջերս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ ունեցած իր հանդիպումը` Ռուսաստանի դեսպանն ընդգծել էր, որ քննարկվել են Հայաստանի արդարադատության համակարգում նախատեսվող բարեփոխումները:

Վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է դինամիկան. Կոպիրկին

257
թեգերը:
Ռուսաստան, Սերգեյ Կոպիրկին, Քոչարի, Էդուարդ Շարմազանով, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
«Գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը». Շարմազանովը դիմում է Փաշինյանին
Վարչապետին օր ու արև չեմ տալու. Շարմազանովը խոստանում է գնալ մինչև վերջ
Սա Փաշինյանի ֆիասկոն է. Շարմազանովը` Սանասարյանի գործի մասին
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել

703
(Թարմացված է 00:29 31.10.2020)
Արտգործնախարարների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպումը տևեց ավելի քան 6 ժամ։ Մանրամասները դեռ հայտնի չեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում պետք է տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

703
թեգերը:
Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ցանկացած այլ մեկնաբանություն անընդունելի է. Մնացականյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի նախագահի հետ
«Դաշնակիցներին տեղեկացնում ենք». Զոհրաբ Մնացականյանը` ՀԱՊԿ-ին ներգրավելու մասին
Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում խաղաղապահ գործողությունների մասին
Դավիթ Տոնոյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմագոտում տիրող իրավիճակը

Դավիթ Տոնոյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմագոտում տիրող իրավիճակը

66
Հայկական զինուժն ունի բավարար հնարավորություններ իր առջև դրված խնդիրները վստահորեն կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարար Տոնոյանը շեշտել է՝ հայկական ուժերն ունեն իրենց առջև դրված խնդիրները վստահորեն կատարելու բավարար հնարավորություններ։ Ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը՝ նախարարը նշել է, որ դա հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման դեպքում:

Դեսպանը Լաքոտը նույնպես ընդգծել է հրադադարի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը։ Նա նաև շեշտել է բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու կարևորությունը։

Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին

Ավելի վաղ Դավիթ Տոնոյանն ընդունել էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

66
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ժոնաթան Լաքոտ, Դավիթ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թեհրանը պատրաստ է հակամարտության կարգավորման գործում միջնորդ լինել․ ՌԴ-ում Իրանի դեսպան
Ռոհանիի հատուկ դեսպանը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման իրանական ծրագրից
Հայաստանի ՄԻՊ-ը ԵՄ դեսպանին է ներկայացրել փաստեր Ադրբեջանի վայրագությունների մասին
ԵԱՀԿ Մինսկի խումբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

1185
(Թարմացված է 01:38 31.10.2020)
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին և մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։ Պայմանավորվածության մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները` ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը։

Առանց վնաս հասցնելու կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարման շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել։

«Կողմերը միտումնավոր հարձակումներ չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին՝ աջակցության համար անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ ապահովելով ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։  Կողմերը պետք է նաև մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը` նրանց տեսակցելու և հետագայում փոխանակելու համար։ 

Կողմերը պետք է նաև հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված գրավոր մեկնաբանություններ ներկայացնեն։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

1185
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին». Փաշինյանը` փոխզիջումների մասին
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան
Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին