Georgian Airways

Georgian Airways–ը Թբիլիսի–Երևան–Մոսկվա տարանցիկ չվերթ կառաջարկի ուղևորներին

189
(Թարմացված է 23:59 22.06.2019)
Քանի որ հուլիսի 8-ից Մոսկվայի և Թբիլիսի ավիահաղորդակցությունը դադարեցվում է, այլընտրանքային կարող է դառնալ Երևանով տարանցումը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Georgian Airways ավիաընկերությունը որոշել է իր ուղևորներին Թբիլիսի–Երևան–Մոսկվա տարանցիկ չվերթ առաջարկել։ Ընկերությունն այս մասին հայտնել է Ռուսաստանի և Վրաստանի ավիահաղորդակցության դադարեցման մասին հայտարարությունից հետո։

Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան փոխադրումներ իրականացնել: ՌԴ ղեկավարը նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների վերադարձը: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահը խորհուրդ է տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան: Հայաստանում կարծիքներ են հնչել, որ սա կարող է լրացուցիչ խթանել ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան:

Հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

189
Ըստ թեմայի
Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը որ դեպքում կչեղարկի Վրաստան մեկնելու արգելքը
«Աերոֆլոտն» առաջարկում է Թբիլիսին փոխարինել Երևանով և Վլադիկավկազով
Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից
Ինչու են ՀՀ քաղաքացուն ձերբակալել Վրաստանում. ՄԻՊ–ը հայտարարություն է արել
Թբիլիսիում հարձակվել են «Ռոսիա 24»–ի նկարահանող խմբի վրա
Վրաստանում վիրավորված պրոդյուսերի վիճակը վատացել է. Մարգարիտա Սիմոնյան
Հայաստանն ու Ադրբեջանը կշահե՞ն. թե՞... Ինչ հետևանք կունենա Պուտինի հրամանագիրը