Զինծառայողներ

Ղարաբաղում անդորր է, բայց կան նաև վտանգավոր միտումներ. Մարկեդոնով

102
(Թարմացված է 16:31 21.06.2019)
Անցած տարի Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «ոտքի վրա» պայմանավորվածությունները կարելի է համարել բանակցային գործընթացի կարգավորման ևս մի քայլ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Վերջին ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում համեմատաբար անդորր է նկատվում, բայց դա պետք չէ բացարձականացնել։ Այսօր Երևանում կազմակերպված «Կովկաս 2018» գիտաժողովի ժամանակ այս կարծիքը հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նրա խոսքով` անցած տարի Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ոտքի վրա» ձեռք բերված պայմանավորվածությունները կարելի է համարել բանակցային գործընթացի կարգավորման ևս մի քայլ։

«Դուշանբեում կայացած հանդիպումը թույլ է տվել պայմանավորվել շփման գծում միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին։ Բացի այդ, վերջին տարվա ընթացքում մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների առաջնորդների, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարների միջև։ Բայց համեմատական անդորրը պետք չէ բացարձականացնել», – նշեց նա։

Փորձագետի զգուշավորությունը պայմանավորված է այն վտանգավոր միտումներով, որոնք նկատվում են Նախիջևանում։ Անցած տարի ադրբեջանական իշխանությունները հայտարարել էին «11 հազար հեկտար տարածք ազատագրելու» մասին, և այդ տեղեկատվական հնարքը լրացուցիչ լարվածություն է բերել։ Դրանից բացի, Նախիջևանում պարբերաբար անցկացվում են Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ և այլն։

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

Ինչպես նշեց Մարկեդոնովը, Նախիջևանում տարածքները «հավելյալ ազատագրելու», 2016թ–ի ապրիլյան պատերազմից հետո երկրորդ «հաջողության» գաղափարն առաջատար թեզ է, որը տարվա ընթացքում կարմիր թելով անցնում է Իլհամ Ալիևի բոլոր ելույթներում։

102
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (286)
Ըստ թեմայի
Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան
Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին
Սարգսյան. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հաշտեցման հեռանկար չկա»
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր. Պեսկով