Ռոբերտ Քոչարյան. ՀՀ երկրորդ նախագահ

Քոչարյանի և մյուսների գործով դատավորի հանկարծակի որոշումը. նա գնաց խորհրդակցական սենյակ

200
(Թարմացված է 18:25 20.06.2019)
Քոչարյանի պաշտպաններն առարկություն ներկայացնելու և ելույթ ունենալու ցանկություն հայտնեցին, սակայն դատավորը հեռացավ դատարանից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրգործով դատավոր Արմեն Դանիելյանն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ հանկարծ որոշեց, որ դատական ստուգման փուլն ավարտված է, և ինքը պետք է խորհրդակցական սենյակ գնա` որոշում կայացնելու։ Նման բան նա ասաց Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող նիստի ժամանակ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Քոչարյանի պաշտպաններն առարկություն ներկայացնելու և ելույթ ունենալու ցանկություն հայտնեցին, սակայն դատավորը հեռացավ դատարանից։

«Նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի բնականոն ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից ըստ էության հրաժարվելուն և ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` դատական ստուգումը համարվում է ավարտված։ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` դատական ակտեր կայացնելու»,–հայտարարեց դատավորը։

Նա նշեց նաև, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25–ին, ժամը 16։00–ին։

Մինչ այդ Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ պետք է անդրադառնալ պաշտպան  Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ միջնորդությանը։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք, դատավորն այդ միջնորդությանը չանդրադարձավ` ասելով միայն, որ այն ստացել է։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ քննվում էր գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

200
թեգերը:
Հայաստան, Դատարան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Քոչարյանի գործով դատավորը «չի հանձնվում». նա կրկին մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Ռոբերտ Քոչարյանին վստահություն չեն ներշնչում դատավորի վերջին գործողությունները. պաշտպան
«Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու». Դավթյանը մեկնաբանեց Քոչարյանի ասածը
Ինչու Քոչարյանը չի մասնակցում նիստին. դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց