Նիկոլ Փաշինյանը՝ առաջնագծում

«Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախին և Հայաստանին վախեցնել». Փաշինյան

140
(Թարմացված է 19:01 19.06.2019)
Օրակարգում շարունակում է մնալ հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմի անհրաժեշտության հարցը:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիս — Sputnik. Պատերազմը երբեք չի ավարտվել և այն ցանկացած պահի կարող է բռնկվել։

Այս մասին կրկին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հարցին:

Նա շեշտել է, որ Ադրբեջանը ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառում էր. «Այսինքն՝ փորձ անել Ղարաբաղի հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական բանակցային հունից»,- մեկնաբանել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է դիմակայի սրան՝ նաև Զինված ուժերի պատրաստականության մակարդակը բարձրացնելով:

«Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախի և Հայաստանի Հանրապետություններին վախեցնել»,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև շեշտել է, որ կրկին օրակարգում է հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմի անհրաժեշտության հարցը և հայկական կողմի դիրքորոշումն այս հարցի շուրջ շարունակում է մնալ նույնը:

140
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Պատերազմ, Արցախ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մնացականյան–Մամեդյարով բանակցությունները Վաշինգտոնում. հանդիպումն ապարդյուն կլինի՞
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբ է պայթել. տուժած կա
Բոզոյան․ «Փաշինյանի նպատակն է դատական համակարգի միջոցով հարձակվել իր հակառակորդների վրա»