Գագիկ Ծառուկյան

Ինչու են հանդիպել ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն. Գագիկ Ծառուկյանը մանրամասներ հայտնեց

137
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՀՅԴ–ի հանդիպման ժամանակ լսել են միմյանց տեսակետներն ու կարծիք հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ՀՅԴ–ի առաջարկն է եղել հանդիպել ու քննարկել երկրի ներքին ու արտաքին մի շարք հարցեր։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Նրանք դիմել էին, որ հանդիպենք ու քննարկենք երկրի տնտեսական, քաղաքական վիճակին, ինչպես նաև Արցախին առնչվող մի շարք հարցեր։ Ես էլ ասեմ եմ, որ պատրաստ եմ հանդիպել ու լսել նրանց տեսակետը, մեր կարծիքը հայտնել»,–ասաց Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հետ տեղի է ունեցել հանդիպում։

Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է հրավիրվել

Քննարկվել էր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին: Կողմերը ծանոթացել էին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին:

137
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ինձ ոչ մեկը չի աջակցել». Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել ու չի զանգել
Երբ գալիս եմ, 5 հարց եք տալիս. Գագիկ Ծառուկյանին զարմացնում է սեփական կոռեկտությունը
«Մուտիլովկաներ մի արեք». Ծառուկյանն այն մասին, թե ինչու ԲՀԿ–ում չեն խոսում Քոչարյանի մասին
Լավ չի արել. Միրզոյանի արձագանքը` Ծառուկյանի` ծանուցագիրը պատռելուն ու ՔԿ չներկայանալուն
Ծառուկյանին նախանձում են. ԲՀԿ առաջնորդը մանդատը վայր չի դնի