Արարատ Միրզոյան

Մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան

270
(Թարմացված է 12:45 16.06.2019)
Միրզոյանը նշեց, թե այս պատերազմում իրենք պարտվելու իրավունք չունեն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ասաց, որ ակնհայտ է` պատերազմ է հայտարարված իրենց։

Նրա խոսքով` պատերազմ է հայտարարված ոչ թե իրենց քաղաքական թիմին, այլ Հայաստանի հեռանկարին, երազանքին:

«Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, և ես չեմ վարանի այս եզրույթներն օգտագործել։ Սակայն մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ որպես քաղաքական թիմի` ՔՊ կուսակցությանը. էս պատերազմը կարելի էր և պարտվել: Բայց խաղադրույքները չափազանց բարձր են, և սեղանին բոլորովին այլ բան է դրված»,–ասաց նա։

Նրա խոսքով՝ այս պատերազմում իրենք պարտվելու իրավունք չունեն, քանի դեռ ունեն ՀՀ քաղաքացիների աջակցությունը։ «Եվ, հետևաբար, իմ կոչը ձեզ, նույնն է, ինչ հեղափոխության օրերին՝ կանգնում ենք, կանգնում ենք, կանգնում ենք մինչև հաղթանակ»,- ասաց Միրզոյանը

Իշխանություն-Ծառուկյան հակամարտության նոր փուլ, գործին կխառնեն նաև փեսային. «Ժամանակ»

Հիշեցնենք, որ ՔՊԿ համաժողովն այսօր ընտրելու է վարչության նոր կազմ. ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ։ Վարչության կազմում ընդգրկվելու համար առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։

270
թեգերը:
Պատերազմ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Աշոտյանը կոչ է արել իշխանությանը չկտրվել իրականությունից և հիշեցրել է ՀՀԿ–ի դառը փորձը
Ովքե՞ր են ՔՊ–ից մասնակցել ապրիլյան քառօրյային. բացահայտում է Փաշինյանը
Փաշինյանն ասաց` ինչպես ֆեյքերին աշխատավարձ տվողները բոմժեր կդառնան