Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Ո՞ւմ է օգնում դատարանը, և ինչի համար պետք է Փաշինյանը ներողություն խնդրի Քոչարյանից

347
(Թարմացված է 18:25 12.06.2019)
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը հստակեցրեց` ինչի համար են ուզում, որ ներողություն խնդրի Փաշինյանը Քոչարյանից։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` Քանաքեռ նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը։

Քոչարյանի ներկայացուցիչը` փաստաբան Հայկ Ալումյանը, նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի Քոչարյանից ` նրան վիրավորելու և զրպարտելու համար։

«Մեր հայցադիմումի պատճառը Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ արված հայտարարություններն են և պարզաբանումները՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Մենք զրպարտություն ենք համարում Փաշինյանի հետևյալ խոսքը. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»»,–հիշեցրեց Ալումյանը։

Ի պատասխան դատավորը` Լիլիթ Սարգսյանը, նշեց, որ դատարանին և պատասխանող կողմին ներկայացրած հայցի մեջ նշված է, որ զրպարտության մասին է խոսք գնում, և եթե Ալումյանն ասում է, որ այն նաև վիրավորանք է, ապա հայցը պետք է լրացվի։

Ի պատասխան Ալումյանը նշեց, որ դատարանը միտք է տալիս պաշտպանող կողմին ու այդպիսով օգնում նրան։

Դատարանում Փաշինյանի ներկայացուցիչը` փաստաբան Գևորգ Գյոզալյանը, նշեց, որ հայցն ամբողջությամբ չեն ընդունում։ Նա էլ իր հերթին ընդգծեց, որ դատարանն օգնեց հայցվոր կողմին` ասելով, որ պետք է նաև հայցում վիրավորանքի պահն ընդգրկել։

Դատավորը, սակայն, հայտնեց, որ դատարանը ոչ մեկին չի օգնում, ուղղակի հայցի առարկան է ճշտում։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջով։

2018 թվականի հոկտեմբերին գործը մակագրվել էր դատավոր Լիլիթ Սարգսյանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ մեկնաբանել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցը` նշելով, որ դա իր համար նորմալ երևույթ է։ «Վերջին 25 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինձ դատի են տալիս։ Աստված նրանց առողջություն տա ևս 25 տարի, որպեսզի նրանք կարողանան շարունակել դա», – ասել էր Փաշինյանը։

Կխոսեմ, բայց ոչ այսօր. մեղադրող կողմը փորձում է կալանքի տակ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով` Արցախի գործող ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ։

347
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Դատարան, Հայաստան
Ըստ թեմայի
Դատարանն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը
Խնդիրն այնքան բարդ է, որ ՍԴ–ն էլ է երկարաձգում Քոչարյանի գործն ուսումնասիրելը. Վարդևանյան
Քոչարյանի և մյուսների գործով դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը ՍԴ-ն երկարաձգել է