Արմեն Աշոտյան

Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ստեղծումը հակապետական մտածելակերպի արդյունք է. Աշոտյան

169
(Թարմացված է 16:36 12.06.2019)
ՀՀԿ–ն կարծում է, որ հանձնաժողովի գործունեությունը կարող է վնասել բանակի հեղինակությանը, կաթվածահար անել սպայական կազմի աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը միայն վնաս կարող է տալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Մայիսի 20–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։ Դրա նպատակը նախորդ իշխանության հնարավոր սխալները, բացթողումները ի հայտ բերելն է։ Այն սխալսների, որոնք քառօրյա մարտերի հետևանքով հանգեցրել են ավելի քան 100 զինծառայողների մահվան։

Մինչդեռ, հանրապետականի կարծիքով, հանձնաժողովի գործունեությունը կարող է վնասել բանակի հեղինակությանը, կաթվածահար անել սպայական կազմի աշխատանքը։ Աշոտյանը պնդում է , որ հանձնաժողովում ընդգրկված մարդիկ այդ ոլորտի մասնագետներ չեն, ու հանձնաժողովը որպես փորձագիտական հարթակ ներկայացնելու փորձերը քննադատությանը չեն դիմանում։

«Ազգային ժողովը քաղաքական մարմին է։ Քաղաքական մարմնի հանձնաժողովը չի կարող փորձագիտական լինել։ Իշխանությունն ունի բոլոր լծակները` ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, որոնք առանց հանձնաժողով կազմելու կարող են ապրիլյան պատերազմի ժամանակ եղած խնդիրները բացահայտել։ Հանձնաժողովի ստեղծման նպատակը գործընթացի քաղաքականացումն է», – նշեց նա։

Քննիչ հանձնաժողով ստեղծում են այն պատերազմներից հետո, որոնք պարտվում են. Աշոտյան

«Չնայած աննշան տարածքային ու հսկայական մարդկային կորուստներին` Հայաստանին հաջողվել է տորպեդավորել թշնամու հեռուն գնացող ծրագրերը։ Դա, անկասկած, մեր հաղթանակն է։ Այս պայմաններում հանձնաժողովի ստեղծումը կարող եմ միայն հակապետական մտածելակերպի արդյունք անվանել։ Ապրիլյան պատերազմը մեզ համար հաղթական պատերազմ է։  Մնացած կարծիքներն այդ առիթով ինձ համար մոտ են պետական դավաճանությանը», – ասաց նա։

Աշոտյանը վստահ է, որ հանձնաժողովի ստեղծումը Նիկոլ Փաշինյանի գրպանում «ջոկերներից» էր, որը նա ուզում էր օգտագործել, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի դեմ։

169
թեգերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ, Արմեն Աշոտյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով կարող է հրավիրվել Սերժ Սարգսյանը
Ապրիլյան պատերազմի հանգամանքները կքննարկվեն փակ դռների հետևում
Ապրիլյան հանձնաժողովի հրավիրած զինվորականներին քաղաքական հարցեր չեն տա. Անդրանիկ Քոչարյան
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարարի ժնևյան հանդիպումը մեկ օրով հետաձգվել է

363
(Թարմացված է 12:15 29.10.2020)
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 29-ին Ժնևում պետք է հանդիպում ունենային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բաքվի դիվանագիտական աղբյուրներին:

«Հանդիպումը, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է և կկայանա վաղը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժնևում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

363
թեգերը:
Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ջախջախել են թշնամուն, ԱԹՍ խոցել, վիրավորներին մարտադաշտից դուրս բերել. նորօրյա հերոսները
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ. Մարուքյան
ԲՀԿ պատգամավորներ

ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա

658
(Թարմացված է 22:39 28.10.2020)
Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի, այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը , ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը հրատապ գործուղվել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է: «Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

658
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Մոսկվա, Գագիկ Ծառուկյան, Վահե Էնֆիաջյան, Արման Աբովյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին հրադադարի կոչ է արել
Լավրովն ու Դրիանը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները
Արցախն Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է անում հեռանալ ռազմական օբյեկտների մոտից
Противник применил военную авиацию по городу Мартакерт (29 октября 2020). Карабах

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված

0
(Թարմացված է 12:29 29.10.2020)
Մարտակերտում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար տուժածներ չկան։ Կան ավերածություններ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։Նշվում է, որ կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար տուժածներ չկան։

Նշենք, որ այս պահին էլ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում օդային տագնապ է։

Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։ Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունը, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:

Այս պահին էլ պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։

ԱՀ ՊԲ–ն էլ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Մարտակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020