Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ու Մեդվեդևին

43
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձներում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մեր երկրների միջև օրինակելի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթների վրա, շարունակում են ամրապնդվել դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների: Հայաստանն ու Ռուսաստանը կապող եղբայրական ամուր կապերը, ինչպես նաև մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք են ծառայում առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար համագործակցության զարգացմանը` ինչպես երկկողմ մակարդակում,այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջանակներում»,– նշված է Պուտինին ուղղված ուղերձում։

Փաշինյանը Պուտինին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Դմիտրի Մեդվեդևին հղված ուղերձում վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի օրը լիովին կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու միջազգային հարթակներում նրա դերի ամրապնդմանն ուղղված խորքային բարեփոխումների հետ:

«Գոհունակությամբ կցանկանայի նշել հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զգալի ամրապնդումը, որը դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընթացքում»,– նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը համոզված է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական փոխգործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից:

43
թեգերը:
Դմիտրի Մեդվեդև, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր. Պեսկով
Հայտնի է` երբ Հայաստանի համար կհստակեցվի ռուսական գազի գինը
Վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է դինամիկան. Կոպիրկին
Փաշինյանը հուսով է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկառուցվեն չմիջամտելու սկզբունքով
Ռուսաստանը կշարունակի սպառազինություն մատակարարել Հայաստան. Փաշինյան