Արտակ Զեյնալյան

Արտակ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել «Իմ քայլը» խմբակցությունից. «Ժամանակ»

62
(Թարմացված է 09:25 11.06.2019)
«Ժամանակ» օրաթերթն այսօրվա իր համարում անդրադարձել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին և նշել դրա՝ իրենց հայտնի պատճառները:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը երեկ, անդրադառնալով հրաժարականի իր դիմումին, հայտարարել էր, որ նման քայլի է դիմել «տեղեկատվական հոսքերը գնահատելու» արդյունքում:

Մեր տեղեկություններով՝ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել «Իմ քայլը» խմբակցությունից: Խմբակցության անդամները նրան մեղադրել են սաբոտաժի մեջ՝ մեղադրանքը հիմնավորելով այն հանգամանքով, որ Զեյնալյանի ղեկավարած նախարարությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին, այդպես էլ չպատրաստեց ու խորհրդարան չներկայացրեց դատավորների վեթինգի և անցումային արդարադատության մասին օրենքի նախագծերը կամ գոնե դրանց հայեցակարգերը»:

Հիշեցնենք, որ հունիսի 7–ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ են հնչել։

62
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Հրաժարական, Արտակ Զեյնալյան, Հայաստան