Մարտի մեկի Երևանը

Գլխավոր դատախազը պարզաբանել է, թե ում թիկնազորն է ցրել մարտի 1–ի ցուցարարներին

1148
Գլխավոր դատախազը հայտնել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավորի անունը, որի թիկնազորը մասնակցել է Երևանում ցույցերը ցրելուն։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի անունը, որի թիկնազորը, հետաքննության վարկածով, մասնակցել է 2008թ-ի մարտի ցույցերը ճնշելուն։

Հինգշաբթի դատական նիստից հետո Դավթյանը հայտարարեց լրագրողներին, որ խոսքը խորհրդարանի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի մասին է (ավելի շատ հայտնի է Ալրաղացի Լյովիկ անունով)։

Երեկվա նիստում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահի գործով մեղադրական եզրակացության մեջ կան անհասկանալի ձևակերպումներ։ Նրա խոսքով՝ եզրակացությունում կա դրվագ, որի համաձայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավորների թիկնապահները քրեական հեղինակությունների հետ մասնակցել են բողոքի ակցիաները ցրելուն։ Բայց, Ալումյանի խոսքով, նշված չէ, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

Դավթյանն այսօր հայտարարել է, որ կան բազմաթիվ նյութեր, որոնք վկայում են Լևոն Սարգսյանի և այլ անձանց առնչության մասին 11-ամյա վաղեմության դեպքերին։ Քննության ընթացքում կհրապարակվեն նաև ուրիշ անուններ, խոստացավ նա։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում արդեն չորրորդ օրն է, ինչ ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատարանը ներկա փուլում քննարկում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալ–չմնալու հարցը։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։

1148
թեգերը:
Հայաստան, Արթուր Դավթյան, Ռոբերտ Քոչարյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (216)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին
Քոչարյանը խոստովանեց, որ իր համար տհաճ է. նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով
Ես 0038 հրամանը չեմ տեսել. Քոչարյան
Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու համար 1 մլն դրամ գրավ են վճարել
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են. լուսանկարներ
«Արցախի ՊԲ-ից նույնիսկ մեկ մարդ չի բերվել Հայաստան». Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում