Արարատ Միրզոյան

Նոր աշխատատեղեր, գործուղումներ. խորհրդարանում մոտ 900 մլն դրամի պակասուրդ է առաջացել

473
Ազգային ժողովը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։ Բյուջեով հատկացված գումարը չի բավարարում։ Կառավարությունը դեմ չէ լրացուցիչ 892 դրամ տրամադրել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ազգային ժողովին բյուջեով հատկացված գումարը չի բավարարում։ Տարվա դեռ կեսն առջևում է, բայց խորհրդարանում արդեն 892 628 900 դրամի պակասուրդ է առաջացել։

Այս մասին ասված է այսօր կառավարության նիստում առանց քննարկման ընդունված որոշման նախագծում։ Դրանից պարզ է դառնում, որ պակասուրդն առաջացել է Ազգային ժողովի պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովների ավելացման արդյունքում, որով պայմանավորված վեցերորդ գումարման ԱԺ–ի կազմի համեմատ, յոթերորդ գումարման խորհրդարանում 59 նոր հաստիք է ավելացել։

Պահանջվող 892 մլն դրամից շուրջ 403 մլն–ը ծախսվելու է աշխատավարձերի, 94 մլն–ը` պարգևատրումների, 301 մլն–ը` գործուղումների, որից 183 մլն–ը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցերի ֆինանսավորման, 30 մլն–ը` պատգամավորի բնակարանի վարձի փոխհատուցման, շուրջ 80 մլն–ը` գրասենյակային տեխնիկա և կահույք գնելու համար։

Կառավարությունը որոշեց բավարարել խորհրդարանի ֆինանսական պահանջը` պահուստային ֆոնդից լրացուցիչ 892 628 900 դրամ հատկացնելու որոշում կայացնելով։

473
թեգերը:
Արարատ Միրզոյան, ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան
թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
Ըստ թեմայի
Ազգային ժողովի պատգամավորը պարտվեց Եվրոպայի առաջնությունում
7-րդ գումարման Ազգային ժողով. սպասումներ, հիասթափություններ, առաջին կոնֆլիկտներ