00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ու Իրանի սահմանը կփակվի՞. Մամեդյարովի հայտարարության պատասխանը

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի արտգործնախարարը «կանխագուշակել» է, որ հայ–իրանական սահմանը կփակվի։ Հայաստանում այլ լույսի տակ են դիտարկում տարածաշրջանային գործընթացները։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայ–իրանական սահմանը կարող է փակվել միայն ԱՄՆ–ի և Իրանի միջև լայնամասշտաբ պատերազմի դեպքում, սակայն ոչ մեկն այդ սցենարը լուրջ չի համարում, համենայն դեպս առաջիկա մի քանի տարում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Օրացույց - Կառլեն Խաչատրյան - Sputnik Արմենիա
«Հայաստանի տնտեսությանը ձեռնտու չէ Իրանի թույլ տնտեսությունը». Կառլեն Խաչատրյան

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի սահմանները չորս հարևաններից երկուսի հետ փակ են (Թուրքիայի և Ադրբեջանի հետ` խմբ.), իսկ «երրորդը ուր որ է կփակվի»։ Ադրբեջանցի նախարարը դրանով ակնարկել է Հայաստանի և Իրանի սահմանը` նկատի ունենալով Իրանի և ԱՄՆ–ի միջև պատերազմի հնարավորությունը։

Մի կողմ թողնելով Մամեդյարովի հայտարարությունների դրդապատճառները` Սաֆրաստյանը նշեց, որ ԱՄՆ–ն կշարունակի ճնշում գործադրել Թեհրանի վրա` ստիպելով փոխել արտաքին քաղաքական ընթացքը։ Ամերիկացիները շանտաժի են ենթարկելու, վախեցնելու են Իրանին, այդ թվում լուրեր տարածելով, թե ԱՄՆ–ի բանակը լրացուցիչ ուժեր է ուղղորդելու տարածաշրջան։

Նման լուրերից մեկն ավելի վաղ հայտնվել էր New York Times–ի էջերում, և նշվում էր, որ ԱՄՆ–ն մտադիր է Մերձավոր Արևելք ուղարկել 120 հազար զինծառայողի։

Свободная экономическая зона г. Мегри - Sputnik Արմենիա
Հայաստանն իր պոտենցիալը չի իրացրել. փորձագետը՝ Իրանի շուկայի վերաբերյալ

Դժվար է ասել, թե Մամեդյարովը որտեղից տեղեկություններ ունի հայ–իրանական սահմանի շուտափույթ փակման մասին, հնարավոր է` NYT–ից, սակայն փորձագետը բավական հոռետեսորեն է տրամադրված նման խոշոր խմբավորում ուղարկելու հնարավորության հարցում. Թրամփի Ամերիկան փորձում է «մեկուսացնել» իրեն` զորքերը դուրս բերելով այնտեղից, որտեղից հնարավոր է։

Այդ առումով Վաշինգտոնը դժվար թե լրացուցիչ ուժեր տեղակայի Իրանի սահմանի երկայնքով, սակայն Սաֆրաստյանի կարծիքով` իրանցիներին վախեցնելու նպատակով տեղեկատվական արտահոսքերը լիովին հնարավոր են։

Լրահոս
0