Ռոբերտ Քոչարյան. 13 մայիսի 2019 թ.

Ինչո՞ւ Քոչարյանի շուրջ չի ձևավորվի ընդդիմադիր նոր բևեռ. մեկնաբանում է քաղտեխնոլոգը

263
(Թարմացված է 21:14 14.05.2019)
Հայաստանի երկրորդ նախագահի կողմնակիցները հայտարարել են դաշինք ստեղծելու մասին։ Դրա նպատակը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն է։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընդդիմադիր նոր բևեռի ձևավորումը դժվար թե հաջողվի մի շարք պատճառներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բաղդասարյանը։

Մայիսի 11–ին Երևանում ստեղծվեց «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»։ Մի շարք նախկին պաշտոնյաներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ իրենց աջակցությունն են հայտնել նախկին նախագահին, ասելով, որ պայքարելու են Քոչարյանի ազատ արձակման համար։ Նրանց կարծիքով` երկրորդ նախագահը ապօրինի կերպով է կալանքի մեջ պահվում։

Բաղդասարյանի կարծիքով` Քոչարյանի կերպարը Հայաստանում ընդհանուր առմամբ դեռ բացասաբար է ընկալվում։ Միաժամանակ Քոչարյանը որպես կուսակցական գործիչ չի ընկալվում, նա երբեք այս կամ այն կուսակցության առաջնորդ չի եղել։

«Չի կարող ձևավորվել որևէ քաղաքական բևեռ, որին կարող են միանալ Քոչարյանի կողմնակիցները։ Մենք տեսնում ենք, որ իրենց Քոչարյանի աջակիցները կոչող մարդիկ քաղաքական խնդիրներ չեն դնում։ Այդ դաշինքի միակ նպատակը Քոչարյանի ազատ արձակումն է։ Այդ պատճառով դժվար է խոսել որևէ քաղաքական հավակնությունների մասին»,  –ասում է  Բաղդասարյանը:

Միաժամանակ նա չի բացառում, որ եթե ՀՀԿ–ն կամ ՀՅԴ–ն կարողանան համախմբել իրենց ռեսուրսներն ու որևէ տեղ զբաղեցնել ընդդիմադիր դաշտում, ապա երկրորդ նախագահը կարող է համագործակցել նրանց հետ։

Փորձագետը կարծում է, որ այս փուլում դժվար թե Քոչարյանն  ու նրա համախոհները կարողանան հույսը դնել Փաշինյանի վարկանիշի ու հետհեղափոխական էյֆորիայի անկման վրա։ Հայաստանում դեռ չկան ուժեր ու կուսակցություններ, որոնք իսկապես ունակ են լրացնել ընդդիմությունում գոյություն ունեցող վակուումը։

«Այսօր մարդանց ակնկալիքները հիմնականում կապված են Փաշինյանի ու նրա կառավարության  հետ։ Ու եթե նույնիսկ նրանք որևէ բանի հետ համաձայն  չեն կամ որևէ բանից դժգոհ են, դա չի նշանակում, որ նրանք ներկայիս իշխանությանը այլընտրանք են տեսնում։ Նրանք պահանջում են, որ կառավարությունն աշխատի սխալների վրա, ոչ թե հեռանա», – կարծում է Բաղդասարյանը;

Նա վստահ է, որ այդ ֆոնին Փաշինյանին այս կամ այն կերպ դեմ ուղղված ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման։

Նշենք` մինչ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի» ստեղծումը ՀՀ երկրորդ նախագահը Reuters–ին տված հարցազրույցում կանխատեսել էր, որ հզոր ընդդիմադիր ուժերը կմիավորվեն` Հայաստանի իշխանությանը մարտահրավեր նետելու համար։ Հարցին` արդյո՞ք Քոչարյանը կմիանա այդ ընդդիմությանը, նա պատասխանել էր «իհարկե», չճշտելով` ինչ ձևաչափով է դա տեղի ունենալու։

263
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (304)
Ըստ թեմայի
Քոչարյանը դատարանում է. դատավորը չհրաժարվեց իրեն հանձնված գործի քննությունից
Դատարանի մոտ վիճակը լարված է. նիստին ընդառաջ մեկնարկել են բողոքի ակցիաները
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը կգա՞ն Քոչարյանի դատին
Ռոբերտ Քոչարյանի դատից հետո ոստիկանություն բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Օրվա կադր. Ռոբերտ Քոչարյանն ինքնատիրապետումը չի կորցնում